11:45 14.12.2024
«Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն իր ծիծաղելի հայտարարություններով ծիծաղ առաջացրեց նույնիսկ ներկայիս իշխանության քաղաքական կողմնակիցների շրջանում, իսկ սպասվող ընտրությունների և նոր կաբինետի ստեղծման կապակցությամբ իր ներկայիս պաշտոնը թողնելուց հետո նա այլևս կարևոր դեր չի ունենա քաղաքականության մեջ»,-«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Սահմանադրության և ինքնիշխանության գերմանական խորհրդի ղեկավար Ռալֆ Նիմեյերը։
Ինչպես նշված է հրապարակման մեջ, դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Բերբոքը փորձեց քննադատել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ՝ ասելով, որ Եվրոպայի բնակչությունը, ենթադրաբար, կազմում է 1,3 միլիարդ մարդ՝ գրեթե երկու անգամ ավելի, քան իրականում կա։
2023 թվականի փետրվարին Բերբոքն ասաց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է 360 աստիճանով շրջել իր քաղաքական կուրսը և, ենթադրաբար, այդ կերպ ուրախացնել ողջ աշխարհին։
«Ակնհայտ է, որ մաթեմատիկան նրա ուժեղ կողմը չէ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր աջակցում էին կանցլեր Օլաֆ Շոլցի, փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկի, նախկին ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների և Բերբոքի կառավարությանը, բոլորը ծիծաղեցին նրա վրա»,-ասել է Նիմեյերը:
Այսպես թե այնպես, քաղաքականությունում զրուցակիցը Բերբոքի համար լուրջ ապագա չի տեսնում։
22:24 14.12.2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերից մեկի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվելՎրաստանում Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի հնդկական ռեստորանում 12 մարդու մահացած են գտել, երեկոյան հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Դիակները, որոնք ենթադրաբար հաստատության աշխատակիցներին են, հայտնաբերվել են ռեստորանի երկրորդ հարկում։ Գերատեսչության տվյալներով՝ 12 մահացածներից 11-ը օտարերկրյա քաղաքացիներ են, մեկը՝ Վրաստանի։ Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը ենթադրում է անզգուշությամբ կյանքից զրկելը։ Գերատեսչությունում չեն բացառում, որ տեղի […] ...
22:16 14.12.2024
Sky. Սիրիայի հյուսիս-արևմուտքում սպանվել է նոր իշխանությունների առնվազն 15 կողմնակիցԼաթաքիա քաղաքի շրջակայքում (Դամասկոսից 320 կմ հեռավորության վրա) դարանակալել են սիրիական նոր իշխանությունների կողմնակիցների ջոկատին։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Նրա խոսքով՝ զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարտիկ։ Հարձակումը տեղի է ունեցել Մզեյրաա շրջանում, մինչդեռ ոչ մի կազմակերպություն դեռ չի ստանձնել գործողության պատասխանատվությունը։ Սիրիայի անցումային կառավարության զինված ուժերը, Մզեյրաում հարձակման մասին […] ...
22:08 14.12.2024
Ժամը 22։00-ի դրությամբ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց էԴեկտեմբերի 14-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Հիշեցնենք, որ ժամը 16:00-ից վերոնշյալ ճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ էր կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ...
21:54 14.12.2024
Աբասը հայտնել է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով Թրամփի հետ շփումների մասինՊաղեստինի ազգային վարչակազմի (PNA) նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ինքը կապ է հաստատել ինչպես ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի, այնպես էլ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով: «Մենք կապի մեջ ենք երկուսի հետ: Ես երկար հեռախոսազրույց եմ ունեցել Թրամփի հետ, որի ընթացքում խոսել եմ Գազայում պատերազմի ավարտի և կայուն խաղաղ կարգավորման մասին, […] ...
21:47 14.12.2024
Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշԴեկտեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային։ Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն օպերային երգչուհի, քնարակոլորատուրային սոպրանո, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանը (1924-2007թթ.): Նամականիշի վրա «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ» և «Հայ երգչուհի» գրառումներն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […] ...