Թրամփն առաջարկել է անհայտ անօդաչու թռչող սարքերը խոցել Միացյալ Նահանգների երկնքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 12 2024
  • $
    394.01
  • RUBLE
    3.83
  • 413.24
WEATHER
--6.91 oC

Թրամփն առաջարկել է անհայտ անօդաչու թռչող սարքերը խոցել Միացյալ Նահանգների երկնքում

10:00 14.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է խոցել անհայտ անօդաչու թռչող սարքերը, ինչպիսիք են Նյու Ջերսիի և Նյու Յորքի երկնքում երևացողները, եթե երկրի իշխանությունները չհրապարակեն դրանց մասին ավելի մանրամասն տեղեկություններ:

«Առեղծվածային անօդաչու թռչող սարքեր են նկատվել ամբողջ երկրով մեկ: Կարո՞ղ է դա իսկապես տեղի ունենալ առանց մեր կառավարության իմացության: Ես այդպես չեմ կարծում: Հենց հիմա ասեք այդ մասին հանրությանը: Հակառակ դեպքում, խոցեք դրանք»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողների համար ճեպազրույցում ասել է, որ Ներքին անվտանգության դեպարտամենտը և Հետաքննությունների դաշնային բյուրոն ուսումնասիրում են Նյու Ջերսիում անօդաչու սարքերի հարցը։ Նա նշել է, որ ամերիկյան իշխանությունները «լրջորեն են վերաբերվում այս խնդրին»։
Ի

նչպես ավելի վաղ հայտնել էր ABC-ն, առեղծվածային անօդաչու սարքերը, որոնք ավելի մեծ են, քան սովորական անօդաչու թռչող սարքերը, նկատվել են հայտնի վայրերի մոտ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրդական ուժերը Սիրիայում ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել

23:36 14.12.2024

Քրդական ուժերը Սիրիայում ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել

Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) քրդական ուժերը խոցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի MQ-9 Reaper հետախուզական և հարձակման անօդաչու թռչող սարքը Սիրիայի տարածքում, հայտնում է Defense News-ը՝ հղում անելով ամերիկյան ռազմական աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ի դաշնակից SDF ուժերը MQ-9 անօդաչու թռչող սարքը շփոթել են սպառնալիքի հետ և խոցել այն։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, […] ...

Ամերիկյան հրթիռը տիեզերք է արձակել հիպերձայնային համակարգերի փորձարկման սարք

23:26 14.12.2024

Ամերիկյան հրթիռը տիեզերք է արձակել հիպերձայնային համակարգերի փորձարկման սարք

Ամերիկյան Electron հրթիռը, որը շաբաթ օրը արձակվել է Hypersonic Accelerator Suborbital Test Electron (HASTE) ծրագրի ներքո, տիեզերք է արձակել սարք՝ հիպերձայնային համակարգերի փորձարկման համար, հաղորդում է հրթիռը կառուցող Rocket Lab-ը: Electron հրթիռի արձակումը Stonehenge առաքելությամբ իրականացվել է ՆԱՍԱ-ի Ուոլոպս տիեզերանավի արձակման համալիրից, որը գտնվում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ատլանտյան օվկիանոսի ափերի մոտ գընվող համանուն կղզուց՝ […] ...

Սիրիայի իշխանությունները մտադիր են պաշտպանական պայմանագրեր կնքել որոշ երկրների հետ

23:17 14.12.2024

Սիրիայի իշխանությունները մտադիր են պաշտպանական պայմանագրեր կնքել որոշ երկրների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձգտում են մի շարք պետությունների հետ համատեղ պաշտպանական համաձայնագրեր կնքել։ Այս մասին հայտարարել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մականունով)։ «Մենք ձգտում ենք համաձայնագրեր կնքել համատեղ պաշտպանության վերաբերյալ և ռազմավարական ռազմական հարաբերություններ կառուցել մի շարք պետությունների հետ», – մեջբերում է նրա խոսքերը Al […] ...

Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին

23:07 14.12.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Naharnet լրատվական պորտալը։ Նրա խոսքով՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են սիրիական ռազմական ճամբարների վրա՝ Թել Մնին 7 Խֆեյր շրջաններում, որոնք գտնվում են Սիրիայի մայրաքաղաքից արեւմուտք գտնվող ալ-Քալամուն լեռնային շրջանում։ Ականատեսները հայտնել են պայթյունների և ռմբակոծության վայրից […] ...

Կինը կորցրել է մատները սխալ ախտորոշման պատճառով

22:57 14.12.2024

Կինը կորցրել է մատները սխալ ախտորոշման պատճառով

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Կատրինա Բրաունը դիմել է բժիշկներին՝ գանգատվելով վերջույթների ուժեղ թուլությունից և ցավից, սակայն բժիշկները սխալ ախտորոշում են արել, ինչի պատճառով նա կորցրել է մատները։ Կնոջ պատմությունը հրապարակել է Manchester Evening News (MEN) պարբերականը։ Երբ Բրաունը 21 տարեկան է եղել, նրա մոտ ախտորոշվել է Ռեյնոյի հիվանդությունը, որի պատճառով արյան անոթները նեղանում են և վերջույթներ […] ...

Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո

22:47 14.12.2024

Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, Սալոնիկում ՀՀ և Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունների, Ֆրանսիական ինստիտուտի կազմակերպմամբ Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո` Մեծ Շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ:     ...

BACK_TO_TOP