22:58 13.12.2024
Դեկտեմբերի 13-ին՝ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Մակրոնը շնորհավորել է Արման Խաչատրյանին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման և զարգացման։
Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար և ընգծելով երկկողմ համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը՝ դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության ցանկությունն՝ ընդլայնելու ու զարգացնելու բարեկամ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերությունները և բազմոլորտ փոխգործակցությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղ գտած զարգացումների, տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերի վերաբերյալ։
23:26 14.12.2024
Ամերիկյան հրթիռը տիեզերք է արձակել հիպերձայնային համակարգերի փորձարկման սարքԱմերիկյան Electron հրթիռը, որը շաբաթ օրը արձակվել է Hypersonic Accelerator Suborbital Test Electron (HASTE) ծրագրի ներքո, տիեզերք է արձակել սարք՝ հիպերձայնային համակարգերի փորձարկման համար, հաղորդում է հրթիռը կառուցող Rocket Lab-ը: Electron հրթիռի արձակումը Stonehenge առաքելությամբ իրականացվել է ՆԱՍԱ-ի Ուոլոպս տիեզերանավի արձակման համալիրից, որը գտնվում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ատլանտյան օվկիանոսի ափերի մոտ գընվող համանուն կղզուց՝ […] ...
23:17 14.12.2024
Սիրիայի իշխանությունները մտադիր են պաշտպանական պայմանագրեր կնքել որոշ երկրների հետՍիրիայի նոր իշխանությունները ձգտում են մի շարք պետությունների հետ համատեղ պաշտպանական համաձայնագրեր կնքել։ Այս մասին հայտարարել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մականունով)։ «Մենք ձգտում ենք համաձայնագրեր կնքել համատեղ պաշտպանության վերաբերյալ և ռազմավարական ռազմական հարաբերություններ կառուցել մի շարք պետությունների հետ», – մեջբերում է նրա խոսքերը Al […] ...
23:07 14.12.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներինԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Naharnet լրատվական պորտալը։ Նրա խոսքով՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են սիրիական ռազմական ճամբարների վրա՝ Թել Մնին 7 Խֆեյր շրջաններում, որոնք գտնվում են Սիրիայի մայրաքաղաքից արեւմուտք գտնվող ալ-Քալամուն լեռնային շրջանում։ Ականատեսները հայտնել են պայթյունների և ռմբակոծության վայրից […] ...
22:57 14.12.2024
Կինը կորցրել է մատները սխալ ախտորոշման պատճառովՄեծ Բրիտանիայի բնակչուհի Կատրինա Բրաունը դիմել է բժիշկներին՝ գանգատվելով վերջույթների ուժեղ թուլությունից և ցավից, սակայն բժիշկները սխալ ախտորոշում են արել, ինչի պատճառով նա կորցրել է մատները։ Կնոջ պատմությունը հրապարակել է Manchester Evening News (MEN) պարբերականը։ Երբ Բրաունը 21 տարեկան է եղել, նրա մոտ ախտորոշվել է Ռեյնոյի հիվանդությունը, որի պատճառով արյան անոթները նեղանում են և վերջույթներ […] ...
22:47 14.12.2024
Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկոՀունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, Սալոնիկում ՀՀ և Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունների, Ֆրանսիական ինստիտուտի կազմակերպմամբ Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո` Մեծ Շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ: ...
22:34 14.12.2024
WP. Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը՝ ֆինանսական կորուստների պատճառովՆորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը այն պատճառով, որ այս կառույցը լուրջ ֆինանսական վնասներ է կրում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 2025 թվականի հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հանրապետականի կարծիքով՝ կառավարությունը չպետք է սուբսիդավորի փոստային ծառայությունը: Կոնգրեսի հանրապետականները և Թրամփի շրջապատի անդամները պահանջում են կրճատել […] ...