12:40 14.12.2024
2024 թվականի դեկտեմբերի 11-ին ՖԻՖԱ-ն հաստատեց 2034 թվականի աշխարհի առաջնության անցկացման վայրը՝ ընտրելով Սաուդյան Արաբիան: Այս երկիրը մնացել էր միակ թեկնածուն և Սաուդյան Արաբիայի հաղթանակը դարձավ ձևականություն:
Սաուդյան Արաբիան վերջին տարիներին մեծ ներդրումներ է կատարել սպորտում՝ նպատակ ունենալով բարձրացնել իր միջազգային հեղինակությունը:
Չնայած երկրի հաջողություններին՝ աշխարհի առաջնությունն այնտեղ անցկացնելու որոշումը քննադատվել է մարդու իրավունքների խախտումների և աշխատանքային պայմանների պատճառով:
«Կաֆալա» համակարգը՝ ներառյալ աշխատանքային պայմանագրերի սահմանափակումները, շարունակում է խնդիրներ ստեղծել, և ենթադրվում է, որ աշխատավորների իրավունքների խախտումները կշարունակվեն աշխարհի առաջնության հետ կապված շինարարական աշխատանքներում:
Human Rights Watch-ի և այլ կազմակերպությունների տվյալներով՝ Սաուդյան Արաբիան խախտում է մարդու իրավունքները, իսկ ՖԻՖԱ-ն քննադատվել է այս հարցերը անտեսելու համար:
22:34 14.12.2024
WP. Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը՝ ֆինանսական կորուստների պատճառովՆորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը այն պատճառով, որ այս կառույցը լուրջ ֆինանսական վնասներ է կրում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 2025 թվականի հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հանրապետականի կարծիքով՝ կառավարությունը չպետք է սուբսիդավորի փոստային ծառայությունը: Կոնգրեսի հանրապետականները և Թրամփի շրջապատի անդամները պահանջում են կրճատել […] ...
22:24 14.12.2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերից մեկի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվելՎրաստանում Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի հնդկական ռեստորանում 12 մարդու մահացած են գտել, երեկոյան հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Դիակները, որոնք ենթադրաբար հաստատության աշխատակիցներին են, հայտնաբերվել են ռեստորանի երկրորդ հարկում։ Գերատեսչության տվյալներով՝ 12 մահացածներից 11-ը օտարերկրյա քաղաքացիներ են, մեկը՝ Վրաստանի։ Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը ենթադրում է անզգուշությամբ կյանքից զրկելը։ Գերատեսչությունում չեն բացառում, որ տեղի […] ...
22:16 14.12.2024
Sky. Սիրիայի հյուսիս-արևմուտքում սպանվել է նոր իշխանությունների առնվազն 15 կողմնակիցԼաթաքիա քաղաքի շրջակայքում (Դամասկոսից 320 կմ հեռավորության վրա) դարանակալել են սիրիական նոր իշխանությունների կողմնակիցների ջոկատին։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Նրա խոսքով՝ զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարտիկ։ Հարձակումը տեղի է ունեցել Մզեյրաա շրջանում, մինչդեռ ոչ մի կազմակերպություն դեռ չի ստանձնել գործողության պատասխանատվությունը։ Սիրիայի անցումային կառավարության զինված ուժերը, Մզեյրաում հարձակման մասին […] ...
22:08 14.12.2024
Ժամը 22։00-ի դրությամբ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց էԴեկտեմբերի 14-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Հիշեցնենք, որ ժամը 16:00-ից վերոնշյալ ճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ էր կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ...
21:54 14.12.2024
Աբասը հայտնել է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով Թրամփի հետ շփումների մասինՊաղեստինի ազգային վարչակազմի (PNA) նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ինքը կապ է հաստատել ինչպես ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի, այնպես էլ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով: «Մենք կապի մեջ ենք երկուսի հետ: Ես երկար հեռախոսազրույց եմ ունեցել Թրամփի հետ, որի ընթացքում խոսել եմ Գազայում պատերազմի ավարտի և կայուն խաղաղ կարգավորման մասին, […] ...