Սալահը՝ ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 12 2024
  • $
    394.01
  • RUBLE
    3.83
  • 413.24
WEATHER
--6.91 oC

Սալահը՝ ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

10:15 14.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոյեմբերի լավագույն խաղացող, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը:

Նախորդ ամիս 32-ամյա ֆուտբոլիստը 3 հանդիպում է անցկացրել և դարձել է 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Լավագույնի կոչման համար պայքարում Սալահը շրջանցել է Բրունու Ֆերնանդեշին («Մանչեսթեր Յունայթեդ», 2 գոլ, 1 գոլային փոխանցում), Ռայան Գրավենբերխին («Լիվերպուլ», 1 գոլային փոխանցում), Ժոաու Պեդրուին («Բրայթոն», 2 գոլ, 2 գոլային փոխանցում), Մատեուս Կունյային («Վուլվերհեմփթոն», 3 գոլ, 1 գոլային փոխանցում), Բուկայո Սակային («Արսենալ», 2 գոլ, 3 գոլային փոխանցում), Յոան Վիսային («Բրենթֆորդ», 3 գոլ) և Մարտին Էդեգորին («Արսենալ», 1 գոլ, 2 գոլային փոխանցում):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայի իշխանությունները մտադիր են պաշտպանական պայմանագրեր կնքել որոշ երկրների հետ

23:17 14.12.2024

Սիրիայի իշխանությունները մտադիր են պաշտպանական պայմանագրեր կնքել որոշ երկրների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձգտում են մի շարք պետությունների հետ համատեղ պաշտպանական համաձայնագրեր կնքել։ Այս մասին հայտարարել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մականունով)։ «Մենք ձգտում ենք համաձայնագրեր կնքել համատեղ պաշտպանության վերաբերյալ և ռազմավարական ռազմական հարաբերություններ կառուցել մի շարք պետությունների հետ», – մեջբերում է նրա խոսքերը Al […] ...

Իսրայելը հարվածներ է հասցնում Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին

23:07 14.12.2024

Իսրայելը հարվածներ է հասցնում Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Naharnet լրատվական պորտալը։ Նրա խոսքով՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են սիրիական ռազմական ճամբարների վրա՝ Թել Մնին 7 Խֆեյր շրջաններում, որոնք գտնվում են Սիրիայի մայրաքաղաքից արեւմուտք գտնվող ալ-Քալամուն լեռնային շրջանում։ Ականատեսները հայտնել են պայթյունների և ռմբակոծության վայրից […] ...

Կինը կորցրել է մատները սխալ ախտորոշման պատճառով

22:57 14.12.2024

Կինը կորցրել է մատները սխալ ախտորոշման պատճառով

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Կատրինա Բրաունը դիմել է բժիշկներին՝ գանգատվելով վերջույթների ուժեղ թուլությունից և ցավից, սակայն բժիշկները սխալ ախտորոշում են արել, ինչի պատճառով նա կորցրել է մատները։ Կնոջ պատմությունը հրապարակել է Manchester Evening News (MEN) պարբերականը։ Երբ Բրաունը 21 տարեկան է եղել, նրա մոտ ախտորոշվել է Ռեյնոյի հիվանդությունը, որի պատճառով արյան անոթները նեղանում են և վերջույթներ […] ...

Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո

22:47 14.12.2024

Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, Սալոնիկում ՀՀ և Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունների, Ֆրանսիական ինստիտուտի կազմակերպմամբ Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո` Մեծ Շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ:     ...

WP. Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը՝ ֆինանսական կորուստների պատճառով

22:34 14.12.2024

WP. Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը՝ ֆինանսական կորուստների պատճառով

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը այն պատճառով, որ այս կառույցը լուրջ ֆինանսական վնասներ է կրում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 2025 թվականի հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հանրապետականի կարծիքով՝ կառավարությունը չպետք է սուբսիդավորի փոստային ծառայությունը: Կոնգրեսի հանրապետականները և Թրամփի շրջապատի անդամները պահանջում են կրճատել […] ...

Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերից մեկի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել

22:24 14.12.2024

Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերից մեկի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել

Վրաստանում Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի հնդկական ռեստորանում 12 մարդու մահացած են գտել, երեկոյան հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Դիակները, որոնք ենթադրաբար հաստատության աշխատակիցներին են, հայտնաբերվել են ռեստորանի երկրորդ հարկում։ Գերատեսչության տվյալներով՝ 12 մահացածներից 11-ը օտարերկրյա քաղաքացիներ են, մեկը՝ Վրաստանի։ Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը ենթադրում է անզգուշությամբ կյանքից զրկելը։ Գերատեսչությունում չեն բացառում, որ տեղի […] ...

BACK_TO_TOP