ԱԺ պատվիրակության կազմում Հնդկաստան մեկնելու հրավեր է ուղարկվել նաև ընդդիմադիր պատգամավորների, որոնք հրաժարվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 12 2024
  • $
    394.35
  • RUBLE
    3.80
  • 413.87
WEATHER
-0.91 oC

ԱԺ պատվիրակության կազմում Հնդկաստան մեկնելու հրավեր է ուղարկվել նաև ընդդիմադիր պատգամավորների, որոնք հրաժարվել են

15:54 11.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Ալեն Սիմոնյանն արտագնա այցերում չի ընդգրկում ընդդիմադիր պատգամավորներին։Հարությունյանը վստահեցրել է, որ ինչպես միշտ, այս անգամ ևս ՀՀ ԱԺ նախագահի անունից հրավեր է եղել ընդդիմադիր մի քանի պատգամավորի, որոնք, սակայն, առանց կոնկրետ պատճառաբանության հրաժարվել են Հնդկաստան մեկնելուց։

«Մասնավորապես, Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են` առանց լուրջ հիմնավորման»,–գրել է նա: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Նյու Դելի կգործուղվի դեկտեմբերի 15-20-ը: Պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Արեն Մկրտչյանը և Լիլիթ Ստեփանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bloomberg. Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը

00:00 12.12.2024

Bloomberg. Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը

Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը, հայտնում է Bloomberg-ը։ Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ նոր ռեկորդը գրանցվել է Մասկի SpaceX մասնավոր ընկերության բաժնետոմսերի վաճառքով, որն ավելացրել է նրա կարողությունը 50 մլրդ դոլարով՝ հասնելով 439,2 մլրդ դոլարի։ 2022 թվականի վերջին հարստության զգալի անկումից հետո, երբ այն կրճատվեց 200 միլիարդ դոլարով,  […] ...

Երկրի վրա ընկնող հրթիռների օգտագործված հարթակների թիվը հասել է տարեկան 300 միավորի

23:53 11.12.2024

Երկրի վրա ընկնող հրթիռների օգտագործված հարթակների թիվը հասել է տարեկան 300 միավորի

Ներկայումս ավելի քան 300 հրթիռային հարթակների մնացորդներ ամեն տարի ընկնում են Երկիր: Այս մասին հայտնում է MIT Technology Review-ը՝ վկայակոչելով Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի ամերիկացի աստղաֆիզիկոս Ջոնաթան Մաքդաուելի հետազոտության տվյալները։ «Մենք ամեն տարի տեսնում էինք վերադարձող 50-ից 100 հրթիռային հարթակներ: Այժմ մենք տեսնում ենք տարեկան 300»,-ասել է գիտնականը: 2019 թվականին մթնոլորտում այրվել է մոտ 115 արբանյակ։ 2024 […] ...

ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

23:45 11.12.2024

ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

Դեկտեմբերի 9-ին Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում կարճատև զրույց ունեցավ Կանադայի վարչապետ Ն.Գ. Ջասթին Թրյուդոյի և Ն.Գ. ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Ընդգծելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ՀՀ դեսպանը մասնավորապես վերահաստատեց Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը՝ առանձնակի կարևորելով Կանադայի դիրքորոշումը՝ […] ...

Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի՝ Սիրիայում ռազմական օբյեկտներին հարվածելը

23:40 11.12.2024

Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի՝ Սիրիայում ռազմական օբյեկտներին հարվածելը

Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի կողմից սիրիական ռազմական ենթակառուցվածքների գնդակոծությունը և Իսրայելի գործողությունները Գոլանի բարձունքներում, քանի որ դա համարում է միջազգային իրավունքի խախտում։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսը խստորեն դատապարտում է Իսրայելի սիստեմատիկ ագրեսիան Սիրիայի ռազմական ենթակառուցվածքի դեմ, ինչպես նաև իր ազդեցության գոտին սիրիական տարածքների օկուպացիայի միջոցով ընդլայնելու նրա փորձերը», – ասվում է փաստաթղթում։ […] ...

Phillips 66-ը և NextEra Energy-ն արևային էլեկտրակայան կկառուցեն Կալիֆորնիայում

23:30 11.12.2024

Phillips 66-ը և NextEra Energy-ն արևային էլեկտրակայան կկառուցեն Կալիֆորնիայում

Ամերիկյան Phillips 66-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ NextEra Energy-ը, կկառուցեն 30,2 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Rodeo վերականգնվող վառելիքի արտադրության համալիրի համար՝ Կալիֆոռնիայի հյուսիսում, ասվում է Phillips 66-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Էլեկտրակայանը, որը պետք է գործարկվի 2025 թվականի առաջին եռամսյակում, կկրճատի Rodeo-ի էլեկտրաէներգիայի կարիքները կիսով չափ և կխուսափի տարեկան մոտավորապես 33,000 տոննա ածխաթթու գազի արտանետումից: Նոր […] ...

Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատման  հետևանքով Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության

23:22 11.12.2024

Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատման հետևանքով Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության

Տեղի է ունեցել Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատում, այն էլեկտրաէներգիա էր մատակարում ամբողջ երկրին, Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է «Չեռնոմորէներգոն»։ «Ջրի կրիտիկական ցածր մակարդակի և դրա անբավարար ներհոսքի պատճառով միացվել է վթարային պաշտպանության համակարգը և ՀԷԿ-ը կանգ է առել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունից պարզաբանել են, որ նախկինում կայանն արտադրում էր ժամում մինչև 160 […] ...

BACK_TO_TOP