«Խաղաղության խաչմերուկն» ուղղված է մեր տարածաշրջանում հարաբերությունների պարադիգմն առճակատումից փոխակերպելու համագործակցությանը․ Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 12 2024
  • $
    394.35
  • RUBLE
    3.80
  • 413.87
WEATHER
0.09 oC

«Խաղաղության խաչմերուկն» ուղղված է մեր տարածաշրջանում հարաբերությունների պարադիգմն առճակատումից փոխակերպելու համագործակցությանը․ Ալեն Սիմոնյան

13:18 11.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի բացման արարողությունը, որի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․

«Ուրախ եմ ողջունել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին Երեւանում:

Մեր տարածաշրջանում մարտահրավերների լուծումը պահանջում է համապարփակ մոտեցում: Այդ առումով տնտեսական համագործակցությունը կարեւոր գործիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար:

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է եւ ունի համակարգային խոցելիություններ գլոբալ շուկաներ մուտք գործելու հարցում: Ուստի, մենք գիտակցում ենք հավասար ու ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարեւոր նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարեկեցության համար:

Մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական արգելքների վերացումը, մարդու տնտեսական ու սոցիալական իրավունքների, այդ թվում՝ զարգացման իրավունքի իրացումը կենսական նախապայման է սեւծովյան տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք իրացման ու գլոբալ շուկաներին ինտեգրման համար:

Սեւծովյան տարածաշրջանը կարեւոր նշանակություն ունի Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ ուղղություններով առեւտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում: Տարածաշրջանի տրանսպորտային ներուժի բացահայտման եւ իրացման համար մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը ՍԾՏՀԿ մեխանիզմների արդյունավետ գործարկման ուղղությամբ: «Սեւ ծովի օղակաձեւ մայրուղի», «Ծովային ուղիներ» նախաձեռնությունների իրականացումը կարող է մեծապես բարձրացնել մեր տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների դիմակայունությունն ու որակը: Կարեւոր է նաեւ առեւտրի դյուրացման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ համատեղ մեխանիզմների մշակումը:

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Հարավային Կովկասը կարող է նպաստել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տնտեսական համագործակցությանն ու առեւտրին: Հարավային Կովկասում բոլոր առեւտրային եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների լիակատար հարգանքի հիման վրա նոր հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացման, այլեւ մարդկանց միջեւ շփումների, մշակութային կապերի համար: Դա էապես կնպաստի անվտանգությանը եւ կայունությանը տարածաշրջանում եւ անդին:

Առաջնորդվելով այս տեսլականով՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Որպես մեր խաղաղության օրակարգի մաս՝ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանային հաղորդակցությունները՝ միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության եւ իրավազորության հիման վրա: «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարող է արդյունավետորեն կապել Պարսից ծոցը, Սեւ եւ Կասպից ծովերը՝ նպաստելով տնտեսական համագործակցության ու առեւտրի ընդլայնմանը:

Հայաստանը կառուցողականորեն ներգրավվել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում: Պակաս կարեւոր չէ նաեւ Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը: Այս գործընթացի հաջող արդյունքը կարող է վերականգնել տարածաշրջանի նշանակությունը միջազգային բեռնափոխադրումների գործում՝ նպաստելով մեր երկրների ու ժողովուրդների բարեկեցությանն ու տարածաշրջանում խաղաղությանը:

«Խաղաղության խաչմերուկն» ուղղված է մեր տարածաշրջանում հարաբերությունների պարադիգմն առճակատումից փոխակերպելու համագործակցությանը:

Մենք հույս ունենք, որ ՍԾՏՀ անդամ պետությունների խորհրդարանները կաջակցեն այս նախաձեռնությանը, որը լիովին համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք էապես նպաստել մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար ավելի լավ եւ բարգավաճ ապագային:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Թույլ տվեք Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը հայտարարել բացված»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bloomberg. Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը

00:00 12.12.2024

Bloomberg. Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը

Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը, հայտնում է Bloomberg-ը։ Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ նոր ռեկորդը գրանցվել է Մասկի SpaceX մասնավոր ընկերության բաժնետոմսերի վաճառքով, որն ավելացրել է նրա կարողությունը 50 մլրդ դոլարով՝ հասնելով 439,2 մլրդ դոլարի։ 2022 թվականի վերջին հարստության զգալի անկումից հետո, երբ այն կրճատվեց 200 միլիարդ դոլարով,  […] ...

Երկրի վրա ընկնող հրթիռների օգտագործված հարթակների թիվը հասել է տարեկան 300 միավորի

23:53 11.12.2024

Երկրի վրա ընկնող հրթիռների օգտագործված հարթակների թիվը հասել է տարեկան 300 միավորի

Ներկայումս ավելի քան 300 հրթիռային հարթակների մնացորդներ ամեն տարի ընկնում են Երկիր: Այս մասին հայտնում է MIT Technology Review-ը՝ վկայակոչելով Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի ամերիկացի աստղաֆիզիկոս Ջոնաթան Մաքդաուելի հետազոտության տվյալները։ «Մենք ամեն տարի տեսնում էինք վերադարձող 50-ից 100 հրթիռային հարթակներ: Այժմ մենք տեսնում ենք տարեկան 300»,-ասել է գիտնականը: 2019 թվականին մթնոլորտում այրվել է մոտ 115 արբանյակ։ 2024 […] ...

ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

23:45 11.12.2024

ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

Դեկտեմբերի 9-ին Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում կարճատև զրույց ունեցավ Կանադայի վարչապետ Ն.Գ. Ջասթին Թրյուդոյի և Ն.Գ. ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Ընդգծելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ՀՀ դեսպանը մասնավորապես վերահաստատեց Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը՝ առանձնակի կարևորելով Կանադայի դիրքորոշումը՝ […] ...

Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի՝ Սիրիայում ռազմական օբյեկտներին հարվածելը

23:40 11.12.2024

Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի՝ Սիրիայում ռազմական օբյեկտներին հարվածելը

Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի կողմից սիրիական ռազմական ենթակառուցվածքների գնդակոծությունը և Իսրայելի գործողությունները Գոլանի բարձունքներում, քանի որ դա համարում է միջազգային իրավունքի խախտում։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսը խստորեն դատապարտում է Իսրայելի սիստեմատիկ ագրեսիան Սիրիայի ռազմական ենթակառուցվածքի դեմ, ինչպես նաև իր ազդեցության գոտին սիրիական տարածքների օկուպացիայի միջոցով ընդլայնելու նրա փորձերը», – ասվում է փաստաթղթում։ […] ...

Phillips 66-ը և NextEra Energy-ն արևային էլեկտրակայան կկառուցեն Կալիֆորնիայում

23:30 11.12.2024

Phillips 66-ը և NextEra Energy-ն արևային էլեկտրակայան կկառուցեն Կալիֆորնիայում

Ամերիկյան Phillips 66-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ NextEra Energy-ը, կկառուցեն 30,2 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Rodeo վերականգնվող վառելիքի արտադրության համալիրի համար՝ Կալիֆոռնիայի հյուսիսում, ասվում է Phillips 66-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Էլեկտրակայանը, որը պետք է գործարկվի 2025 թվականի առաջին եռամսյակում, կկրճատի Rodeo-ի էլեկտրաէներգիայի կարիքները կիսով չափ և կխուսափի տարեկան մոտավորապես 33,000 տոննա ածխաթթու գազի արտանետումից: Նոր […] ...

Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատման  հետևանքով Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության

23:22 11.12.2024

Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատման հետևանքով Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության

Տեղի է ունեցել Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատում, այն էլեկտրաէներգիա էր մատակարում ամբողջ երկրին, Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է «Չեռնոմորէներգոն»։ «Ջրի կրիտիկական ցածր մակարդակի և դրա անբավարար ներհոսքի պատճառով միացվել է վթարային պաշտպանության համակարգը և ՀԷԿ-ը կանգ է առել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունից պարզաբանել են, որ նախկինում կայանն արտադրում էր ժամում մինչև 160 […] ...

BACK_TO_TOP