Պետք է գիտակցենք, որ Հայաստանը ընտրության մեծ հնարավորություն չունի. Գեորգի Ղազանչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

Պետք է գիտակցենք, որ Հայաստանը ընտրության մեծ հնարավորություն չունի. Գեորգի Ղազանչյան

13:25 30.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Գեորգի Ղազանչյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ հարցազրույցում մեկնաբանել է ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլի խաղում Ավստրիայի հավաքականից 80-129 հաշվով կրած պարտությունը:

Հարց 1. Պարոն Ղազանչյան, ի՞նչն էր Հայաստանի հավաքականի անհաջողության հիմնական պատճառը։

Արդյունքը, անկեղծ ասած, շատ վատ էր։ Տանը նման հաշվով պարտվելը սարսափելի է։ Հատկապես դժվար էր, քանի որ թիմը կազմված է տարբեր երկրներից ժամանած խաղացողներից, ովքեր տարբեր ժամային գոտիներից էին գալիս։ Դա լուրջ մարտահրավեր էր մեզ համար։ Թերևս հիմնական պատճառն այն էր, որ թիմը ֆիզիկապես լավ պատրաստ չէր խաղին, քանի որ խաղացողներից շատերը խաղային պրակտիկա չունեին:

Թիմի ֆիզիկական պատրաստվածությունն այս խաղի համար շատ ցածր էր, քանի որ շատերը նոր էին վերականգնվել վնասվածքներից կամ վաղուց ասպարեզ դուրս չէին եկել։ Կարող ես ուժեղ լինել, արագ վազել, բայց առանց խաղային պրակտիկայի ոչինչ չի ստացվի։ Մեր խաղացողների մեծ մասը վերջին ամիսներին շատ քիչ խաղային փորձ ունի։ Օրինակ՝ Քրիս Ջոնսը այս ընթացքում ընդամենը երեք խաղի է մասնակցել, այն էլ՝ կարճ ժամանակով, քանի որ մատի կոտրվածք ուներ։ Մյուս խաղացողներն էլ քիչ խաղային պրակտիկա ունեին։ Բացի այդ, հոգեբանական առումով թիմը միասին շատ քիչ ժամանակ է անցկացրել, ինչը զգացնել էր տալիս թիմային գործողությունների ժամանակ։

Հարց 2. Քրիս Ջոնսի խաղը ինչպե՞ս կգնահատեք։

Քրիս Ջոնսը լիովին չէր վերականգնվել վնասվածքից, իսկ մյուս խաղացողներն էլ իրենց լավագույն մարզավիճակում չէին։ Նա խաղաց իր հնարավորությունների ընդամենը 40-50 տոկոսի չափով։ Համոզված եմ, եթե նա լիովին վերականգնվի, փետրվարին կտեսնենք լրիվ այլ մակարդակի խաղացող։

Հարց 3. Թիմը 80 միավոր վաստակեց։ Ինչպե՞ս կգնահատեք հարձակման արդյունավետությունը։

Ցավոք, չնայած 80 միավոր վաստակեցինք, հարձակման արդյունավետությունը ցածր էր։ Վերջին քառորդում վաստակեցինք 27 միավոր, բայց այդ պահին խաղի ելքը որոշված էր, և ավստրիացիներն արդեն թուլացրել էին խաղը։ Մենք շատ նետումներ ձախողեցինք, հատկապես 3 միավորանոց նետումները։ Ի տարբերություն ավստրիացիների՝ մեր թիմն ընդհանրապես խաղարկվածություն չուներ։

Հարց 4. Անդրադառնանք նաև պաշտպանությանը:

Որոշ խաղացողներ կարծում էին, որ միայն հարձակման շնորհիվ հնարավոր կլինի հաղթել, և բավարար ուշադրություն չէին դարձնում պաշտպանությանը։ Ավստրիացիները ֆանտաստիկ արդյունավետություն ցուցադրեցին։ Ես տարիներ շարունակ տարբեր թիմերի մարզիչ եմ եղել, բայց նման արդյունավետություն երբեք չէի տեսել։ Ավստրիացիների երեք միավորանոց նետումները ֆանտաստիկ էին: Սովորաբար թիմերը երեք միավորանոց նետումների 30-35% տոկոս արդյունավետություն են ցուցադրում, իսկ ավստրիացիները մեր դեմ գրեթե 70% արդյունավետություն ցուցաբերեցին: Սա ապշեցուցիչ է: Նման բան լինում է հազվադեպ: Համենայնդեպս ես նման արդյունավետություն երբեք չեմ տեսել:

Հարց 5. Որո՞նք են հավաքականի առաջիկա քայլերը։

Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք թիմային պատրաստվածությանը, խաղային պրակտիկայի ավելացմանը և պաշտպանական համակարգի զարգացմանը։ Վստահ եմ, որ առաջիկա խաղերում կտեսնենք զգալի բարելավում ինչպես անհատական, այնպես էլ թիմային մակարդակով։ Հույս ունեմ, որ մեր խաղացողներն էլ ավելի լավ վիճակում կժամանեն հավաքականի հետագա խաղերին: Պետք է գիտակցենք, որ Հայաստանը ընտրության մեծ հնարավորություն չունի, և ստիպված ենք լինում հրավիրել նաև խաղացողների, որոնք չունեն խաղային պրակտիկա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ ԿԳՄՍ նախարար

20:25 30.11.2024

Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը, որը մեկնարկեցինք գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության և խոհարարության ավելի քան 300 մանկավարժների համար։ Հիշեցնեմ, որ ատեստավորման արդյունքում ատեստավորման շեմը հաղթահարած մանկավարժների դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, իսկ 70 տոկոս և ավել արդյունքի դեպքում՝ սանդղակով կգումարվի 30-50 […] ...

Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները. ՖԻՖԱ

20:15 30.11.2024

Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները. ՖԻՖԱ

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի հավակնորդների ցուցակը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, «Ռեալ»), Էրլինգ Հոլանդը, Ռոդրին, (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգեմը, Դանի Կարվախալը, Ֆեդերիկո Վալվերդեն, Տոնի Կրոսը (բոլորը՝ «Ռեալ»), Լամին Յամալը («Բարսելոնա») և Ֆլորիան Վիրցը («Բայեր»): Լավագույն մարզչի հավակնորդների ցուցակում են […] ...

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունենում

20:08 30.11.2024

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունենում

Մի քանի հազար մարդ հավաքվել է Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ՝ հակակառավարական ցույցի։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցուցարարները տեղավորվել են Ռուսթավելի պողոտայի՝ խորհրդարանի դիմացի հրապարակում։ Բուն պողոտան արդեն արգելափակված է։ Ցուցարարների հիմնական պահանջը կառավարության հրաժարականն է։ Որոշ ցուցարարներ քարեր և այլ առարկաներ են հարվածել խորհրդարանի գլխավոր մուտքի երկաթե ցանկապատին: Խորհրդարանի շենքի մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.11.2024

SHANTNEWS

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա

19:50 30.11.2024

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Ոչ ոք չի տուժել։ Ինչպես նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, Բաղային «խստորեն դատապարտել է Հալեպում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա իրականացված ահաբեկչությունը»։ Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը «ստիպված կլինի այս հարձակման համար պատասխան տալ […] ...

ՀԱՄԱՍ-ն ասել է, որ Իսրայելն արգելված զենք է օգտագործում Գազայում

19:40 30.11.2024

ՀԱՄԱՍ-ն ասել է, որ Իսրայելն արգելված զենք է օգտագործում Գազայում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդները Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Սարսափելի ցուցմունքներ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող քաղաքացիների և բժիշկների կողմից», – ասվում է շարժման հայտարարության մեջ: ՀԱՄԱՍ-ը պահանջել է ստեղծել միջազգային հետաքննության հանձնաժողով և հաստատել «մարմինների գոլորշիացմանը հանգեցրած հրետակոծության» դեպքերը։ Պաղեստինյան կողմը հիշեցրել է, որ […] ...

BACK_TO_TOP