ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները միջազգային գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության մեխանիզմները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները միջազգային գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության մեխանիզմները

19:01 29.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտի նկատմամբ մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում՝ դրանով աջակցելով պետությանը լուծելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց խնդիրները: Այդ կազմակերպություններից է նաեւ «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպությունը, որն ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է «Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը: 2023 թվականին մեկնարկած ծրագրի նպատակն է իրավական կարգավորումների, պատշաճ ծառայությունների մատուցման, պետության եւ հասարակական կազմակերպությունների ակտիվ համագործակցության միջոցով բարելավել խոցելի եւ մարգինալացված խմբերի կյանքը: Ծրագիրը միտված է նաեւ ճգնաժամային իրավիճակներում մարդկանց սոցիալական պաշտպանությանը:

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հետ գալիք տարվա կտրվածքով համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով խորհրդարան էին այցելել «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն, «Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոննեվելդն ու ծրագրի ներկայացուցիչները: Նրանց հետ հանդիպել են հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի պատգամավորներ Գայանե Եղիազարյանը եւ Մարիամ Պողոսյանը:

Նշվել է, որ ծրագրի առանցքային բաղադրիչներից են սոցիալական պաշտպանությունը, ներառականությունը, մշտադիտարկումը եւ գնահատումը: Այս թեմայի շրջանակում էլ Հերիքնազ Տիգրանյանը մանրամասն ներկայացրել է այն գործիքակազմերը, որոնցով օրենսդրական մակարդակում իրավասու հանձնաժողովը կարող է աջակցել ծրագրի արդյունավետ իրականացմանը: Այս համատեքստում կարեւորվել է պետության կարիքների ճշգրիտ գնահատումն ու դրա հիման վրա աջակցության թիրախային իրականացումը:

«Ձեր ծրագրերի անմիջական շահառուն Կառավարությունն ու Ազգային ժողովն են, նաեւ խոցելի խմբերի այն անձինք, որոնց կյանքի որակն այդ ծրագրերի միջոցով կարող է փոխվել: Ուզում ենք հասկանալ, թե օրենսդրական դաշտում ինչ բարեփոխումներ կարող ենք կատարել՝ ծրագրով նախատեսված գործիքակազմն ամբողջովին կիրառելի դարձնելու համար»,- նշել է հանձնաժողովի նախագահն ու քննարկել ծրագրին հանձնաժողովի մասնակցության մեխանիզմները:

Ծրագրի պատասխանատուները մանրամասնել են Կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր սեկտորի հետ փոխգործակցության շրջանակը: Անդրադարձ է եղել «Սոցիալական աջակցության մասին» օրենքով ու «Նպաստների մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված ընտանիքի անապահովության գնահատման նոր մոդելին: Այս համատեքստում Սյունիքի եւ Կոտայքի մարզերում պիլոտային ծրագրեր կիրականացվեն, որոնց շրջանակում կազմակերպությունը կկատարի որոշակի մշտադիտարկում եւ աշխատանք տեղական հասարակական կազմակերպությունների հետ, որ վերջիններս առավել ներգրավված լինեն այդ գործընթացում:

Հետօրենսդրական վերահսկողության առումով կարեւորվել է խորհրդարանի ներգրավվածությունը ծրագրի տարբեր փուլերում արդյունքների ներկայացման գործընթացին՝ օրենսդրական դաշտում առկա խոչընդոտները վերանայելու նպատակով:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում եւս հանդիպել եւ քննարկել բազմաբաղադրիչ ծրագրի մանրամասներն ու ընթացակարգային հարցերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բավարիայի» ֆուտբոլիստն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել

23:07 29.11.2024

«Բավարիայի» ֆուտբոլիստն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել

Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել: Blick-ի տեղեկություններով` նոյեմբերի 28-ի երեկոյան Կանադայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են Մյունխենի ճանապարհային ոստիկանները: Դևիսը պետք է վճարի 500 եվրո տուգանք: Բացի տուգանքից, ֆուտբոլիստը կարող է մեկ ամսով զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, դարձել 3 գոլային […] ...

Ավստրալիան գրանցել է վերջին տարիներին կապույտ հազի ամենամեծ բռնկումը

23:02 29.11.2024

Ավստրալիան գրանցել է վերջին տարիներին կապույտ հազի ամենամեծ բռնկումը

Կապույտ հազի ամենամեծ բռնկումը վերջին տարիներին գրանցվել է Հարավային Ավստրալիայում և Քվինսլենդում։ Այս մասին հայտնում է ABC հեռարձակող կորպորացիան։ Ըստ ABC -ի, Հարավային Ավստրալիայում գրանցված դեպքերի թիվը հասել է 1 349-ի: Նահանգում այս հիվանդության վերջին ալիքը եղել է 2016 թվականին, երբ գրանցվել է մոտ 1 900 դեպք։ Քվինսլենդում նկատվում է կապույտ հազի պատմության մեջ ամենամեծ […] ...

Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում

22:54 29.11.2024

Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների մասնագետների կողմից անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված հայ սիրված գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանին։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց հետ քննարկվել են Մաթևոսյանի կյանքն ու գրական ժառանգությունը, մասնավորապես անդրադարձ է եղել մարդկային հարաբերությունների և կյանքի հանդեպ գրողի ինքնատիպ փիլիսոփայությանն ու գաղափարախոսությանը։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում […] ...

Յամալը շարք է վերադարձել

22:50 29.11.2024

Յամալը շարք է վերադարձել

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը վերականգնվել է վնասվածքից: «Յամալը վերադարձել է: Նա կլինի թիմի հայտացուցակում, սակայն դեռ չեմ որոշել, թե արդյոք դաշտ դուրս կգա հիմնական կազմում»,- «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի խոսքերը մեջբերում է թիմի մամուլի ծառայությունը: 17-ամյա Յամալը մկանային վնասվածք էր ստացել Լա լիգայի 13-րդ տուրից առաջ և չէր հրավիրվել նաև Իսպանիայի հավաքական: ...

Ադրբեջանը վերջին ամիսներին Իրանի հետ երրորդ համատեղ զորավարժությունն է անցկացնում․ ո՞ւմ դեմ է այն

22:46 29.11.2024

Ադրբեջանը վերջին ամիսներին Իրանի հետ երրորդ համատեղ զորավարժությունն է անցկացնում․ ո՞ւմ դեմ է այն

Ավարտվել են ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժությունները: Դրանք անցկացվել են երկու երկրների սահմանի մոտ: Ի՞նչ նպատակ են հետապնդել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Տակտիկական քառօրյա զորավարժություններ էին, կոչվում էին «Արազ 2024»: Զորավարժություններն անցկացվել են Իրանի Արդաբիլ նահանգի Ասլանդուզ բնակավայրից ոչ հեռու՝ ադրբեջանական սահմանի մոտ և ներգրավված են եղել Ադրբեջանի ցամաքային ուժերի հատուկ ջոկատայինները և Իրանի […] ...

Հալեպի հյուսիսում տասնյակ զինյալներ են ոչնչացվել

22:40 29.11.2024

Հալեպի հյուսիսում տասնյակ զինյալներ են ոչնչացվել

Սիրիայի զինված ուժերը Հալեպի նահանգի հյուսիսում բախումների ժամանակ ոչնչացրել են զինված խմբավորումների տասնյակ զինյալների։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հրապարակման համաձայն՝ ահաբեկիչները մի քանի անգամ փորձել են ճեղքել կառավարական ուժերի պաշտպանական գիծը Անադան գյուղի տարածքում։ Ավելի վաղ Sham FM ռադիոկայանը հայտնել էր սիրիացի զինվորականների կողմից Հալեպ քաղաքի մերձակայքում պաշտպանական […] ...

BACK_TO_TOP