Հակոբ Արշակյանն ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Հակոբ Արշակյանն ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

17:54 29.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը:

Հակոբ Արշակյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Ղազախստանի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն միջխորհրդարանական բարեկամության ներկայացուցչական խմբի այցը Հայաստան խթան կհաղորդի երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

Նա ընդգծել է, որ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ օրենսդիր մարմինների տեսանկյունից կարեւորագույն երկկողմ նախագծերի իրականացման վրա:

Դրական գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ Հակոբ Արշակյանն իր երախտագիտությունն է հայտնել ղազախական կողմին այս տարվա մայիսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների նպատակով հարթակ տրամադրելու համար:

«Ուրախ եմ նշել, որ Ղազախստանը ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը, ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը, եւ որի նպատակն է նպաստել տարածաշրջանի բոլոր երկրների փոխշահավետ տրանսպորտային համագործակցությանը»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Նա ընդգծել է, որ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը լայն հնարավորություններ է բացում երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ կառուցողական համագործակցության համար, ներառյալ միջազգային խորհրդարանական կառույցների միջոցով փոխգործակցության խթանումը:

Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի եւ ընդունելության համար՝ ընդգծելով, որ այս այցը հիանալի հնարավորություն է քննարկելու համագործակցության օրակարգային հարցեր:

«Մենք հետաքրքրությամբ հետեւում ենք Հայաստանի վարած քաղաքականությանը, տնտեսության զարգացման գործընթացներին: Հայաստանը, վստահորեն, քայլեր է անում դեպի բարեփոխումներ՝ ի շահ ժողովրդի բարեկեցության»,- ասել է Մուկաշ Իսկանդիրովը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացմամբ՝ շեշտելով, որ 2024 թվականի ինն ամիսների ընթացքում այն կազմել է 71,5 մլն ԱՄՆ դոլար:

Կողմերը նշել են, որ առկա է չօգտագործված ներուժի իրացման պահանջարկ:

ԱԺ նախագահի տեղակալի դիտարկմամբ Հայաստանը կարեւորում է Ղազախստանի հետ նաեւ մշակութային եւ հումանիտար ոլորտում համագործակցության զարգացումը: Նա վերահաստատել է մեր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը խթանելու ռազմավարական համագործակցությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը վերջին ամիսներին Իրանի հետ երրորդ համատեղ զորավարժությունն է անցկացնում․ ո՞ւմ դեմ է այն

22:46 29.11.2024

Ադրբեջանը վերջին ամիսներին Իրանի հետ երրորդ համատեղ զորավարժությունն է անցկացնում․ ո՞ւմ դեմ է այն

Ավարտվել են ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժությունները: Դրանք անցկացվել են երկու երկրների սահմանի մոտ: Ի՞նչ նպատակ են հետապնդել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Տակտիկական քառօրյա զորավարժություններ էին, կոչվում էին «Արազ 2024»: Զորավարժություններն անցկացվել են Իրանի Արդաբիլ նահանգի Ասլանդուզ բնակավայրից ոչ հեռու՝ ադրբեջանական սահմանի մոտ և ներգրավված են եղել Ադրբեջանի ցամաքային ուժերի հատուկ ջոկատայինները և Իրանի […] ...

Հալեպի հյուսիսում տասնյակ զինյալներ են ոչնչացվել

22:40 29.11.2024

Հալեպի հյուսիսում տասնյակ զինյալներ են ոչնչացվել

Սիրիայի զինված ուժերը Հալեպի նահանգի հյուսիսում բախումների ժամանակ ոչնչացրել են զինված խմբավորումների տասնյակ զինյալների։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հրապարակման համաձայն՝ ահաբեկիչները մի քանի անգամ փորձել են ճեղքել կառավարական ուժերի պաշտպանական գիծը Անադան գյուղի տարածքում։ Ավելի վաղ Sham FM ռադիոկայանը հայտնել էր սիրիացի զինվորականների կողմից Հալեպ քաղաքի մերձակայքում պաշտպանական […] ...

ՉԼ-ի եզրափակչի հակահերոսը չի կարող ակումբ գտնել կարիերան շարունակելու համար

22:36 29.11.2024

ՉԼ-ի եզրափակչի հակահերոսը չի կարող ակումբ գտնել կարիերան շարունակելու համար

Անգլիական «Լիվերպուլի» նախկին դարպասապահ Լորիս Կարիուսը հնարավոր է ավարտի պրոֆեսիոնալ կարիերան, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան: 31-ամյա գերմանացին լրջորեն դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը, քանի որ մնացել է առանց ակումբի: Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի եզրափակչի հակահերոսը «Նյուքասլից» հեռանալուց հետո փորձել է ակումբ գտնել Իտալիայում, սակայն հաջողության չի հասել: Կարիուսը հանդես է եկել նաև գերմանական «Մայնցում» […] ...

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայվել են հատուկ նշանակության ջոկատներ՝ ջրցան մեքենաներով

22:32 29.11.2024

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայվել են հատուկ նշանակության ջոկատներ՝ ջրցան մեքենաներով

Ջրցան մեքենաներով և հատուկ տեխնիկայով հատուկ նշանակության ջոկատները ժամանել են Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ ընթանում է ընդդիմության լայնածավալ հանրահավաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ ուրբաթ օրը հանրահավաքի մասնակիցները նախատեսում են արգելափակել ռազմավարական նշանակության օբյեկտները, այդ թվում՝ երկաթուղային կայարաններն ու կենտրոնական մայրուղիները։ Բողոքի ցույցը սկսվել է Թբիլիսիում հինգշաբթի երեկոյան այն բանից հետո, երբ […] ...

Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման պատրաստվածությունը

22:24 29.11.2024

Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման պատրաստվածությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Աստվածամոր տաճար, որը վերականգնվել և պատրաստ է վերաբացվել 2019 թվականին հրդեհից հետո, ուրբաթ հայտնել է BFM TV-ն։ «Տաճարը վերականգնվել է, թարմացվել և վերակառուցվել է հոյակապ», – հայտնում է BFM հեռուստաալիքը, տեսնելով տաճարի ինտերիերը։ Նախագահի այցը ուղիղ եթերով ցուցադրվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ։ Մայր տաճար այցելելիս Մակրոնը երախտագիտություն է հայտնել կատարված […] ...

Հատուկ կացարանի նոր շենքի կառուցումը կնպաստի ապաստան տրամադրելու հարցում Հայաստանի կարողությունների հզորացմանը․ ՆԳՆ

22:17 29.11.2024

Հատուկ կացարանի նոր շենքի կառուցումը կնպաստի ապաստան տրամադրելու հարցում Հայաստանի կարողությունների հզորացմանը․ ՆԳՆ

Բարեփոխումների համատեքստում կարևորվում է միգրացիոն ոլորտի արդյունավետ կառավարումը։ Դրա կարևոր բաղադրիչներից է ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովումը, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հատուկ կացարանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. Աբովյան քաղաքում գտնվող կացարանը շուտով կհանձնվի շահառուներին: Նոր ենթակառուցվածքի անհրաժեշտությունն առաջացել էր վաղուց, երբ ապաստան հայցողների տարեկան հոսքի կտրուկ աճ էր […] ...

BACK_TO_TOP