17:35 29.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար:
«Վերջին օրերին, երբ ես ներկայացնում եմ մեր նորանշանակ գործընկերներին և խոսում եմ պաշտոնը թողած մեր գործընկերների մասին, նաև այս արձանագրումն եմ անում, որ շատ փորձառու են դարձել մեր գործընկերները երիտասարդ տարիքում: Դա բերում է հետևություն, որ մեր մի շարք գործընկերների առնվազն մեծ մասի մասին կարող ենք ասել՝ պետական ծառայության մեջ լինելու նրանց պոտենցիալն ամենևին սպառված չէ, մանավանդ մեր այսօրվա իրականության մեջ, երբ փորձառու մարդիկ անհրաժեշտ են մեր պետության հետագա զարգացման առումով»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արթուր Պողոսյանին և մաղթել հաջողություն Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում:
«Պարոն Պողոսյանը նույնպես Կառավարության, քննչական, դատաիրավական համակարգի համար նոր մարդ չէ: ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից եմ ես ճանաչում պարոն Պողոսյանին: Իհարկե, պիտի նաև հաջողություն մաղթեմ այս պատասխանատու աշխատանքում, որովհետև Քննչական կոմիտեն այսօր, ըստ էության, մեր երկրի քրեական գործերի 99 տոկոսն է քննում՝ սրանից բխող հնարավորություններով և հետևանքներով: Այո՛, դա շատ մեծ հնարավորություն է, շատ մեծ լծակ է, բայց մյուս կողմից շատ մեծ պատասխանատվություն է մեր այսօրվա պայմաններում, մեր այսօրվա խնդիրների պայմաններում, արդարության և արդարադատության ընկալման պրոբլեմների պայմաններում»,- նշել է վարչապետը՝ պարոն Պողոսյանին Կառավարության նիստում առաջադրել է խնդիրը, ըստ որի՝ մեր երկրում շատ կարևոր է արդարությունը և արդարադատությունը:
Վարչապետի խոսքով՝ կարևոր է նաև դատաիրավական համակարգի, հանրության համար էլ հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունեն արդարություն և արդարադատություն ասելով, որպեսզի տարընթերցումներն էլ այդտեղ շատ չլինեն:
«Արդարության և արդարադատության ստանդարտի հաստատումը շատ կարևոր գործառույթ է, և այս գործառույթի մեջ Քննչական կոմիտեի դերը դժվար է թերագնահատել: Հասկանալիորեն, հեշտ չէր այդ քաղաքական որոշումը կայացնելը, որ քննչական գործառույթի 99 տոկոսը կենտրոնացնում ենք մի մարմնի մեջ, որովհետև հասկանալի էր, թե ինչ մտահոգություններ, մտավախություններ կային, բայց ես համոզված եմ, որ ճիշտ որոշում է կայացվել: Եվ նաև հենց արդարության, արդարադատության ստանդարտ հաստատելու տեսակետից շատ կարևոր որոշում է կայացվել»,- ասել է վարչապետը:
Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին բոլոր ժամանակներում իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար.
«Ես շատ շնորհակալ եմ դրա համար և շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք ընձեռել ծառայելու հայրենիքիս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Քննչական կոմիտեի գործընկերներին՝ այս ընթացքում համատեղ ծառայություն իրականացնելու, բարդ իրավիճակներում իմ կողքին լինելու և իմ հետ համատեղ ծառայություն մատուցելու, իրականացնելու համար»: Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է նաև Արթուր Պողոսյանին նշանակման առիթով:
Իր հերթին Արթուր Պողոսյանն էլ շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Սա հնարավորություն է՝ ծառայել մեր երկրին, ժողովրդին և իրագործել այն խնդիրները, որոնք նախանշվել են և որոնց սպասում է մեր հանրությունը»: Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահը վստահեցրել է, որ Քննչական կոմիտեն ունի բավարար ներուժ, կամք, որպեսզի իրագործի այդ խնդիրները:
21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին21:32 29.11.2024
Գազայի հյուսիսում Իսրայելի հարձակման հետևանքով ավելի քան 70 պաղեստինցի է զոհվելԳազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիյա քաղաքի վրա իսրայելական զորքերի մի քանի հարձակումների հետևանքով առնվազն 70 պաղեստինցի է զոհվել։ Այս տվյալները ներկայացրել է Al-Qahira al-Ikhbariya հեռուստաալիքը։ Ըստ անկլավում աշխատող բժիշկների՝ մահացածների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Որոշ ժամանակ առաջ WAFA-ն հայտնել էր, որ առնվազն 18 մարդ է զոհվել Ալ-Մանշիա փողոցի բնակելի շենքերից մեկի ռմբակոծության […] ...
21:26 29.11.2024
«Լիվերպուլը» գտել է Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողինԱնգլիական «Լիվերպուլը» գտել է թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին, եթե հանկարծ նա որոշի լքել ակումբը, հայտնում է Bild-ը: Ակումբը փորձում է համաձայնության գալ 26-ամյա Ալեքսանդր-Առնոլդի հետ, իսկ եթե չհաջողվի, ապա ակումբը կվաճառի նրա տրանսֆերը, որպեսզի ազատ գործակալի կարգավիճակում բաց չթողնի իր աստղին: Այժմ «Լիվերպուլի» սկաուտներն ուշադիր հետևում են Լևերկուզենի «Բայերի» հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի շուրջ […] ...
21:20 29.11.2024
Պրահայի համալսարանում ոստիկանները ձերբակալել են կրակել սպառնացող անձինՈստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով սպառնացել է կրակել Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է համալսարանի ռեկտոր Միլենա Կրալիչկովան։ «Ոստիկանությունից ինձ ասացին, որ կասկածյալը բերման է ենթարկվել։ Ուրիշ ոչինչ դեռ չգիտեմ։ Այս տեղեկությունը նոր է հասել։ Մանրամասները պարզում ենք»,- նշել է նա։ Ավելի վաղ ոստիկանությունը X-ում գրել էր. […] ...
21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվելԻտալիայի բնակիչներն ուրբաթ օրը համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և ավելացնել ներդրումները սոցիալական ոլորտում, հայտնում է ANSA-ն։ Շուրջ 500 հազար աշխատավորներ դուրս են եկել իտալական քաղաքների հրապարակներ՝ խոշորագույն արհմիությունների հայտարարած համընդհանուր գործադուլի շրջանակներում։ 8-ժամյա գործադուլը ազդել է պետական բոլոր հիմնական ոլորտների՝ ներառյալ առողջապահության, կրթության, ինչպես նաև պետական կառույցների և ընկերությունների վրա: Այն կազմակերպել […] ...
21:04 29.11.2024
Կարծում եմ, որ նրան աչքով են տվել. Պետին՝ Մբապեի մասինՖրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի անհաջողությունների մասին: «Կարծում եմ, որ նրան աչքով են տվել: Ես հավատում եմ նման բաներին։ Դուք կարող եք չհավատալ դրան: Իսկ ես պատրաստ եմ պատասխան տալ իմ խոսքերի համար»,- Պետիի խոսքերն է մեջբերում MaxiFoot-ը։ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» կազմում իր վերջին խաղում Մբապեն […] ...
20:56 29.11.2024
Մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով․ ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով: ...