11:04 29.11.2024
Նոյեմբերի 25-29-ն Ասունսիոնում (Պարագվայի Հանրապետություն) անցկացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի տարեկան համաժողովը, որի շրջանակում նոյեմբերի 25-ին կայացել է նաև Ասիական նախաձեռնության 7-րդ բարձրաստիճան հանդիպումը:
Համաժողովը վարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ մեկ անգամ ևս շեշտադրելով Ասիայի նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար: Հանդիպումը նշանավորվել է նաև դիտորդ երկրների աննախադեպ մասնակցությամբ և բարձրացված հարցերի կարևորությամբ:
Իսկ ՏՀԶԿ գլոբալ ֆորումի տարեկան համաժողովում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդես է եկել որպես պանելային մասնակից։ Ընդգծելով Գլոբալ ֆորումի կողմից կրիպտոակտիվների հաշվետվողականության ստանդարտի մշակման և ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքների կարևորությունը՝ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ստանդարտի ներդրման հաջողությունն ավելի սահուն և արդյունավետ կլինի բոլոր երկրների կողմից այն հնարավորինս արագ ընդունելու դեպքում:
Հաջորդ պանելային մասնակցությունը վերաբերում էր տեղեկությունների փոխանակման կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հատկապես տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում: Քննարկմանը ՀՀ ներկայացուցիչը կարևորել է միջազգային համագործացության նման ձևաչափի նշանակությունը, ինչն ավելի թիրախային և արդյունավետ է դարձնում տեղեկությունների փոխանակման գործընթացը: Ներկայացվել է, որ տեղեկությունների փոխանակումը վերջին տարիներին բավականին արդյունավետ կիրառվում է ՀՀ հարկային մարմնի կողմից և այս ուղղությամբ արձանագրվել են մի շարք հաջողություններ։ Միաժամանակ, ընդգծվել է, որ տեղեկությունների փոխանակման համակարգի կայացումը նաև աննախադեպ ազդեցություն ունի նաև հարկային կարգապահության բարձրացման հարցում: Պանելային քննարկման մասնակիցները միաձայն համաձայնել են, որ Գլոբալ ֆորումի բոլոր անդամների միջև արդյունավետ համագործակցությունը կարևոր նախադրյալ է թե՛ առանձին վերցրած երկրների հարկային եկամուտների հավաքագրման, թե՛ առհասարակ, համաշխարհային եկամտի հավաքագրման հարցում:
Նշենք, որ Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում ավելի հասցեական դարձնելու նպատակով: Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումը՝ 171 անդամ երկրների մասնակցությամբ, ներառյալ G20-ի բոլոր երկրները և 23 դիտորդներ, առաջատար միջազգային մարմին է, որն աշխատում է ամբողջ աշխարհում հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների ներդրման ուղղությամբ:
15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը15:45 29.11.2024
Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացինՎրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք հավատարիմ ենք եվրոպական մեր կուրսին: Երեկ սա բարձրաձայն ասվեց, այսօր էլ շատ բարձր կրկնում եմ, բայց ինչ վերաբերում է շանտաժի արհեստական գործիքներին, հարցը (ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ) բանակցությունների բացման մասին է»,- ասել է Կոբախիձեն։ Վարչապետն ընդգծել է, […] ...
15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթըԿԳՄՍ նախարարությունը սկսել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն […] ...
15:33 29.11.2024
Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. ԳալուզինՌուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով, «Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, նրա պետականության ամրապնդմամբ»։ «Ինչպես նախկինում, հիմա էլ մենք չենք խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով խթանելուց։ Տարածաշրջանի բոլոր երկրների […] ...
15:28 29.11.2024
Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից. ԳալուզինՌուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին և չի հրաժարվում իր պարտավորություններից ռազմաքաղաքական ոլորտում: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ խոսքը համապարփակ համաձայնագրերի մասին է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ԵՏՄ շրջանակներում։ «Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում», – ասել է Գալուզինը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը […] ...
15:20 29.11.2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում: Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում […] ...
15:12 29.11.2024
Կոբախիձե. Վրաստանը քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունըՎրաստանի իշխանությունները դիվանագիտական միջոցներ կձեռնարկեն, եթե Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին չդադարի միջամտել երկրի ներքին գործերին և չփոխի իր հռետորաբանությունը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ դեսպանը երկար ժամանակ հայտարարություններ է անում ընդդիմության օգտին և վրացական իշխանությունների դեմ: «Որոշ ժամանակ մենք չէինք արձագանքում այս ամենին, բայց ամեն ինչ […] ...