«Ծիլքարի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Ծաղկահովիտ համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

«Ծիլքարի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Ծաղկահովիտ համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն

10:58 31.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչութան ծառայողների կողմից ՀՀ Արագածոտնի մարզում կազմակերպվել և անց է կացվել «Ծիլքարի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Ծաղկահովիտ համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, Ծաղկահովիտի և Ալագյազի համայնքապետարանների, «Արագածոտն» ՋՕԸ-ի, «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Ծաղկահովիտի ԲԿ» ՓԲ ընկերությունների աշխատակիցները, ազդակիր բնակավայրերի վարչական ղեկավարներն ու հանրակրթական դպրոցների ներկայացուցիչները:

Ուսումնավարժության նպատակներն ուղղված էին Ծիլքարի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Ծաղկահովիտ համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի փորձարկմանը, համայնքների դիմակայունության բարձրացմանը, շահագրգիռ բոլոր կողմերի միջև փոխհամագործակցության բարելավմանը և համայնքային կառույցների պատրաստականության բարձրացմանը։

Ուսումնավարժությանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ա. Շամիրյանը, Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Ն. Հակոբյանը և Ալագյազ համայնքի ղեկավարի տեղակալ Ա. Գրիգորյանը։

Համաձայն սցենարի՝ խաղարկվել են իրավիճակի գնահատման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման, տեղեկատվության փոխանակման, աղետների ռիսկի կառավարման խորհրդի անդամների ազդարարման, հավաքի և խնդրադրման, հնարավոր ջրածածկման գոտու բնակչության ազդարարման և տարհանման միջոցառումների իրականացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, տարհանված բնակչության կենսաապահովման կազմակերպման և այլ ուսումնական հարցեր։

Ինտերակտիվ քննարկումների արդյունքում մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցադրումներ ներկայացնել և փրկարարական ծառայողների կողմից ստանալ բովանդակալից պատասխաններ։

Ամփոփելով արդյունքները՝ Ծաղկահովիտ համայնքի ղեկավարն ու Ալագյազ համայնքի ղեկավարի տեղակալը շնորհակալական խոսքեր են հղել կազմակերպիչներին՝ ուսումնավարժությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար՝ նշելով, որ շտաբային ուսումնավարժությունը ևս մեկ միջոց էր նպաստելու Ծաղկահովիտ համայնքի բնակչության պաշտպանության համակարգի բոլոր հնարավոր շահառուների և թիրախային խմբերի միջև համագործակցության արդյունավետությանը, ինչպես նաև բնակչության պաշտպանության կազմակերպման դերակատարների գիտելիքային և գործառնական հմտությունների զարգացմանն ու իրազեկվածության բարձրացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP