Արսենը ճիշտ ժամանակին լքեց ՌՊԼ-ն, հետո կարող էր ուշ լինել․ Զախարյանի ներկայացուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Արսենը ճիշտ ժամանակին լքեց ՌՊԼ-ն, հետո կարող էր ուշ լինել․ Զախարյանի ներկայացուցիչ

08:30 31.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը СПОРТ-ЭКСПРЕСС-ի հետ զրույցում արձագանքել է «Դինամոյի» խորհրդի անդամ Սերգեյ Ստեպաշինի խոսքերին:

Ավելի վաղ Ստեպաշինը СПОРТ-ЭКСПРЕСС -ին տված հարցազրույցում նշել էր, որ Զախարյանը շուտ է հեռացել ՌՊԼ-ից՝ տեղափոխվելով «Ռեալ Սոսյեդադ»:

«Ես այլ տեսակետ ունեմ, Արսենը հեռացավ ճիշտ ժամանակին։ Հետո, հնարավոր էր, որ նա ընդհանրապես չհեռանար, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել։ 19 տարեկանը լավ տարիք է՝ տեղափոխվելու համար։ «Դինամոյում» Զախարյանը 3 մրցաշրջան է անցկացրել, ինչը բավարար է՝ նոր մակարդակում իրեն փորձելու համար։ Մարդուն ընձեռվել էր հնարավորություն՝ տեղափոխվելու աշխարհի լավագույն առաջնություններից մեկը և խաղալու հիանալի ֆուտբոլիստների հետ։ Հասկանալի է, որ «Դինամոյի» համար սա կորուստ է, բայց ես չեմ կարծում, որ Զախարյանը շուտ հեռացավ Իսպանիա», — ասել է Գոլուբինը СПОРТ-ЭКСПРЕСС -ին։

Զախարյանը «Դինամոյից» «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել անցյալ տարվա ամռանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

17:47 23.11.2024

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

Կոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

17:39 23.11.2024

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը […] ...

Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասին

17:30 23.11.2024

Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիզախություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նշելով դրա իրականացման կարևորությունը։ «Մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը միջազգային մակարդակով, որպեսզի ճանաչենք Պաղեստինի պետությունը։ Ես ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը։ […] ...

Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

17:23 23.11.2024

Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում այրվում է խոտի դեզ: ...

Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

17:18 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանրապետական ​​վարչակազմը կարող է գործնականում իրականացնել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման նախագիծը, քանի որ այնտեղ նրանց ներկայությունը խանգարում է հենց ԱՄՆ-ին։ «Իրականում 800 զինվորների ներկայությունը Սիրիայում մեծ օգուտ չի բերում ԱՄՆ-ին, ընդհակառակը, նրանց ներկայությունը տարածաշրջանում միայն խանգարում է ամերիկյան ռազմական գործողություններին: Ամերիկացի զինվորները Սիրիայում և Իրաքում […] ...

Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին

17:08 23.11.2024

Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին

Թալիբները հետ են կանչել Բեռլինում Աֆղանստանի դեսպան Յամա Յարին և Բոննում գլխավոր հյուպատոս Սաիդ Լյուֆթուլլահ Սադաթին։ Տարաձայնություններ են եղել երկրում իշխանությունը վերահսկող շարժման և դիվանագետների միջև, հայտնում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ այլևս չեն ընդունի վիզաներն ու անձնագրերը, որոնք տրվում են Բեռլինում և Բոննում գտնվող իրենց […] ...

BACK_TO_TOP