«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+16.09 oC

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

19:34 29.09.2024

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը. սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։

Միջոցառմանը ելույթով է հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը ներկայացրել է «Ներուժ»-ի պատմությունը, այն նպատակը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, այն էր՝ վերաիմաստավորել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, Հայաստանը սիրելու, Հայաստանին օգնելու հայեցակարգը։ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ ծրագրի հիմքում դրված է սփյուռքում առկա նորարար միտքը Հայաստան բերելու, մեր երկրի ներսում կիրառելու, այն արտադրական գործընթացների վերածելու, բարձրարժեք արտադրողական աճին միտված տնտեսություն կառուցելու գաղափարը։ Նախարարի խոսքով՝ այն փաստը, որ ծրագիրն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ, հավաստում է, որ «Ներուժ»-ը հաջողել է։

««Ներուժ»-ը Հայաստանի շուրջ մեր գիտելիքները, երազանքները, մեր մասնագիտական կարողությունները կենտրոնացնելու, աշխատանքի նոր մշակույթ Հայաստան բերելու, Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մասին է», – հավելել է Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ծրագրի գոյության ողջ ընթացքում ստանձնել են առաջնորդություն, ջանք են գործադրել «Ներուժ»-ի կայացման գործում։

Մասնակիցներին իր խոսքն է ուղղել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ «Ներուժ»-ի բուն նպատակը միայն մասնակցելն ու հաղթելը չէ, շատ կարևոր է նաև կապեր ստեղծել այն մարդկանց ու մասնագետների միջև, որոնք ներգրավված են բարձր տեխնոլոգիական ոլորտրում։ Զարեհ Սինանյանը հաջողություն է մաղթել մասնակիցներին, վստահաբար փաստել, որ «Ներուժ»-ը ծառայում է իր նպատակին։

Պաշտոնական ելույթներին հաջորդել է մրցանակների հանձնման արարողությունը։

Մասնակից ստարտափներից վեցը դարձել են հաղթող՝ ստանալով դրամաշնորհներ՝ Հայաստան վերադառնալու և տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Ներկայացվող գաղափարները գնահատվել են երկու բաղադրիչով՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ»։

Ժյուրիի գնահատման արդյունքում «Գաղափարի փուլ» բաղադրիչով 1-ին պատվավոր տեղն է զբաղեցրել «Metacor» ստարտափը, որը զբաղվում է արյան անոթների, զարկերակների և այլ սնամեջ օրգանների համար նոր տեսակի ստենտի մշակմամբ, 2-րդը՝ «Sharper Soft»-ն է, որը տրամադրում է ծրագրակազմ՝ օգնելով կազմակերպություններին տվյալները վերածել գիտելիքների, 3-րդը՝ «Ayki»-ին, որը թվային գործիք է ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունը բարձրացնելու համար:

«Աճի փուլ» բաղադրիչով 1-ին պատվավոր տեղն է զբաղվեցրել «AnzoBio» ստարտափը, որը իրականացնում է անհատականացված բուժում և ախտորոշում հազվագյուտ գենետիկական հիվանդության համար, 2-րդը՝ «Moby»-ն է, որը տրամադրում է ակնթարթային 24/7 արհեստական բանականության վրա հիմնված հաճախորդների սպասարկում, 3-րդը՝ «Sleep Doctor»-ը բժիշկների և հիվանդների համար նախատեսված ծրագիր է, որի նպատակն է ապահովել ամբողջական քնի խնամք ողջ կյանքի ընթացքում:

Միջոցառման ավարտին արդյունավետ համագործակցության համար հուշանվերներ են հանձնվել ժյուրիի անդամներին և ծրագրի գործընկերներին՝ «Իմ քայլ» հիմնադրամին, ՀՀ կենտրոնական բանկին և «Plug and Play» կազմակերպությանը։ Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, հրավիրյալ հյուրեր, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ «Ներուժ 5.0»-ին մասնակցել է 26 ստարտափ` 16 երկրից։ Այս տարի ստարտափների կարողությունների զարգացման նպատակով ներգարվվել է միջազգային հեղինակավոր աքսելերատոր «Plug and Play» կազմակերպությունը, որն իր մենթորական թիմով դասընթացների և անհատական մենթորության ձևաչափով ծրագրի վեցօրյա միջոցառման ընթացքում ակտիվ աշխատանքներ է տարել ստարտափների հետ։

«Ներուժ»-ը պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սելարայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Ֆաթեհի» կազմում

23:14 29.09.2024

Սելարայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Ֆաթեհի» կազմում

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» սեփական խաղադաշտում 2-4 հաշվով պարտվել է «Ալ Ախդուդին»։ Հատկանշական է, որ դաշտի տերերը սկզբում հաղթելիս են եղել 2-0 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը խաղը սկսել է մեկնարկային կազմում, իսկ 7-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ 32-ամյա ֆուտբոլիստը խաղացել է առանց փոխարինման։ «Ալ Ֆաթեհը» երեք […] ...

Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկրի համար անհասանելի վայրեր չկան

23:00 29.09.2024

Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկրի համար անհասանելի վայրեր չկան

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Եմենում ավիահարվածներից հետո ասել է, որ իր երկրի համար ոչ մի անհասանելի տեղ չկա։ «Ես այցելեցի Իսրայելի ռազմաօդային ուժերի վերահսկողության աշտարակը, որտեղ հետևում էի հութիների ահաբեկչական կազմակերպության դեմ հարվածներին: Մեր ուղերձը պարզ է՝ մեզ համար շատ հեռու վայրեր չկան», – գրել է նա իր X (նախկին Twitter) էջում։ Գալանտն իր […] ...

Լիբանանը այլ ելք չունի, քան ճգնաժամը դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորելը. Նաջիբ Միքաթի

22:41 29.09.2024

Լիբանանը այլ ելք չունի, քան ճգնաժամը դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորելը. Նաջիբ Միքաթի

Հարավային Լիբանանում հակամարտությունն անխուսափելիորեն կավարտվի նրանով, որ կողմերը կվերադառնան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարմանը: Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին՝ ելույթ ունենալով Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։ «Արյունահեղությունը չպետք է շարունակվի, Լիբանանը այլ ելք չունի, քան ճգնաժամը կարգավորելը դիվանագիտական ​​ճանապարհով»,- ասել է նա։ Միքաթին բացատրել է, որ խոսքը գնում է 21 օրով ժամանակավոր […] ...

Սպերցյանի «Կրասնոդարը» հաղթեց «Զենիթին» ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը

22:25 29.09.2024

Սպերցյանի «Կրասնոդարը» հաղթեց «Զենիթին» ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Կրասնոդարը» վերւին րոպեներին հաղթանակ կորզեց գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ տնային խաղում։ Կրասնոդարցիների կազմում խաղի վերջնամասում աչքի ընկան Ջոն Կորդոբան ու Ֆյոդոր Սմոլովը՝ 2-0։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դաշտի տերերի կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը, իսկ նրա ակումբակից Գեորգի Հարությունյանը փոխարինողների թվում մնաց։ Նախորդ անգամ «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնությունում «Զենիթին» […] ...

Հրդեհ Վարդենիկ գյուղում

22:07 29.09.2024

Հրդեհ Վարդենիկ գյուղում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել` 18։50-ին: Գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 800 հակ անասնակեր։ ...

ԱՄՆ-ը հայտարարել է, որ հետևում է «Հըզբոլլահի»  առաջնորդի սպանությանը Իրանի հնարավոր պատասխանին

21:47 29.09.2024

ԱՄՆ-ը հայտարարել է, որ հետևում է «Հըզբոլլահի» առաջնորդի սպանությանը Իրանի հնարավոր պատասխանին

ԱՄՆ-ի վարչակազմը ուշադիր հետևում է Իրանի հնարավոր արձագանքներին շիական «Հըզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլահի սպանությանը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք ուշադիր հետևում ենք դրան՝ հասկանալու համար, թե ինչպես և երբ կարձագանքեն «Հըզբոլլահը», Իրանը և Իրաքում ու Սիրիայում գտնվող խմբավորումները: Մենք պետք է պատրաստ լինենք ինչ-որ […] ...

BACK_TO_TOP