Չինաստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել «Հըզբոլլահի» առաջնորդի մահվան կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+21.09 oC

Չինաստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել «Հըզբոլլահի» առաջնորդի մահվան կապակցությամբ

14:50 29.09.2024

Չինաստանի իշխանությունները չափազանց անհանգստացած են «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլահի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում հակամարտությունների աճի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Չինաստանը մեծ ուշադրություն է դարձրել այս միջադեպին, և մենք խորապես անհանգստացած ենք տարածաշրջանում լարվածության աճով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դեմ է ցանկացած գործողության, որը խախտում է Լիբանանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը», – ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը կապված է Նասրալլահի մահվան հետ:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Պեկինը դատապարտում է ցանկացած քայլ, որը վնասում է խաղաղ բնակչությանը և դեմ է տարածաշրջանում էսկալացիային նպաստող ջանքերին։

«Չինաստանը պնդում է, որ համապատասխան կողմերը, հատկապես Իսրայելը, անհապաղ միջոցներ ձեռնարկեն իրավիճակը սառեցնելու և կոնֆլիկտի հետագա սրումը կանխարգելման ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» միավորներ է կորցնում

19:15 29.09.2024

«Մանչեսթեր Սիթին» միավորներ է կորցնում

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի Է ավարտել արտագնա հանդիպումը «Նյուքասլի» հետ։ 35-րդ րոպեին Անգլիայի չեմպիոնի կազմում հաշիվը բացել է խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը, որի գոլին տանտերերը 57-րդ րոպեին պատասխանել եբ Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Էնթոնի Գորդոնի իրացրած 11-մետրանոցով։ Գվարդիոլայի գլխավորած թիմը 14 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Նյուքասլը» 5-րդն է […] ...

Անվանվել է խոլեստերինը նվազեցնելու իդեալական միջոց

18:54 29.09.2024

Անվանվել է խոլեստերինը նվազեցնելու իդեալական միջոց

Վարսակի ալյուրը հարուստ է սննդարար նյութերով, ինչպիսիք են՝ երկաթը, B խմբի վիտամինները, սպիտակուցը և օգնում է նվազեցնել խոլեստերինը, ասում է գենետիկայի մասնագետ Թիմ Սպեկտորը: Այս մասին նա խոսել է Coventry Live-ին տված հարցազրույցում։ Մասնագետը վարսակի ալյուրն անվանել է իդեալական սնունդ «վատ» խոլեստերինը նվազեցնելու համար, քանի որ այն պարունակում է լուծելի բետա-գլյուկան մանրաթել, որն օգնում է […] ...

Իրանի խորհրդարանը Անվտանգության բարձրագույն խորհրդին կառաջարկի Իսրայելին արձագանքելու տարբերակներ

18:34 29.09.2024

Իրանի խորհրդարանը Անվտանգության բարձրագույն խորհրդին կառաջարկի Իսրայելին արձագանքելու տարբերակներ

Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) կհամաձայնեցնի լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահի սպանության համար Իսրայելից «պատասխանի և վրեժխնդրության» տարբերակները և դրանք կառաջարկի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին, որը կորոշի, թե ինչպես վարվել: Այդ մասին Mehr լրատվական գործակալությանը հայտնել է օրենսդիր Ահմադ Նադերին: Գործակալությունը նշում է, որ կիրակի օրը Իրանի խորհրդարանը փակ նիստ է անցկացրել։ Հանդիպմանը քննարկվել են […] ...

Աշխարհի առաջին ռակետը դուրս է եկել Պեկինի մրցաշարի երրորդ շրջան

18:15 29.09.2024

Աշխարհի առաջին ռակետը դուրս է եկել Պեկինի մրցաշարի երրորդ շրջան

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Պեկինի ATP-500 մրցաշարի երրորդ շրջան։ Իտալացին մրցել է աշխարհի 69-րդ ռակետ, ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինի հետ և առավելության հասել 6:3, 2:6, 6:3 հաշվով։ Քառորդ եզրափակչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 37-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկան։ Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։ Անցած տարի հենց Յանիկ Սիներն […] ...

Ճապոնիայի նոր վարչապետը հոկտեմբերին որոշում է կայացրել ցրել խորհրդարանը․ ԶԼՄ

17:49 29.09.2024

Ճապոնիայի նոր վարչապետը հոկտեմբերին որոշում է կայացրել ցրել խորհրդարանը․ ԶԼՄ

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նոր նախագահ Շիգերու Իշիբան, ով հոկտեմբերի 1-ին կդառնա երկրի նոր վարչապետը, հոկտեմբերին որոշել է ցրել խորհրդարանի առանցքային ստորին պալատը և անցկացնել արտահերթ ընտրություններ։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Այս ընտրություններում հաղթած կուսակցությունը կկարողանա վարչապետ նշանակել՝ սովորաբար կուսակցության նախագահին։ Ճապոնիայի խորհրդարանի առանցքային ստորին պալատի հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեին մինչև 2025 […] ...

«Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 65-ի

17:32 29.09.2024

«Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 65-ի

ԱՄՆ-ի հարավ-արևելքում առնվազն 65 մարդ է զոհվել «Հելեն» փոթորկի պատճառով: Այս մասին հաղորդում է NBC News-ը: Մոտ 20-ի դեպքում մահվան պատճառը ծառերի տապալումն է եղել։ Շաբաթ երեկոյան փոթորկի պատճառով Ֆլորիդայի, Ջորջիայի, Հյուսիսային Կարոլինայի, Հարավային Կարոլինայի, Թենեսիի և Վիրջինիայի շուրջ 2,68 միլիոն բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, իր հերթին նշել է CBS News-ը: Սպասվում է, որ […] ...

BACK_TO_TOP