Իրանը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդի մահը չի նշանակում դիմադրության ավարտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+18.09 oC

Իրանը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդի մահը չի նշանակում դիմադրության ավարտ

15:51 29.09.2024

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանի շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի սպանությունը չի նշանակում դիմադրության ավարտ։ Այդ մասին Բեյրութից հեռարձակվող Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Հասան Նասրուլլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ, ավելի շուտ դա նշանավորում է նոր փուլի սկիզբ, որը բնութագրվում է ավելի մեծ ուժով», – ընդգծել է արտգործնախարարը։

Արաղչին «ցավակցություն ու կարեկցանք է հայտնել լիբանանյան ժողովրդին և «Հըզբոլլահին», ըստ նրա, «Հասան Նասրուլլահի կորուստն իսկապես մեծ է, սակայն «Հըզբոլլահի» շարքերում դեռ կան շատ ականավոր մարդիկ։

Սեպտեմբերի 28-ին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ Նասրուլլահը սպանվել է Բեյրութի հարավային արվարձաններին հասցված ավիահարվածի ժամանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական բանակը  հայտարարել է «Հըզբոլլահի» ավելի քան 20 անդամի սպանության մասին

21:12 29.09.2024

Իսրայելական բանակը հայտարարել է «Հըզբոլլահի» ավելի քան 20 անդամի սպանության մասին

Շիական «Հըզբոլլահ» շարժման ավելի քան 20 անդամ է սպանվել է Բեյրութում ավիահարվածի հետևանքով, որի թիրախը եղել է այս կազմակերպության առաջնորդ Հասան Նասրուլլահը։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Նասրուլլահի հետ սպանվել է նաև «Հըզբոլլահի» ռազմական կառույցի «երկրորդ համարը»՝ Ալի Կարաքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել էր «Հյուսիսի նետեր» ռազմական […] ...

Իրանցի լրտեսն է Իսրայելին տեղեկացրել  Նասրուլլահի գտնվելու վայրի մասին. Le Parisien

20:50 29.09.2024

Իրանցի լրտեսն է Իսրայելին տեղեկացրել Նասրուլլահի գտնվելու վայրի մասին. Le Parisien

Իրանցի լրտեսը Իսրայելին տեղեկացրել է Բեյրութի հարավային արվարձանում շիական «Հըզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահի ներկայության մասին այնտեղ, որտեղ էլ նա սպանվել է։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը՝ հղում անելով Լիբանանի անվտանգության մարմինների աղբյուրին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Նասրուլլահը սպանվել է Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական օդային հարձակման հետևանքով։ Շաբաթ օրը շարժումը […] ...

Վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին

20:34 29.09.2024

Վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին

Գեղարքունիքի մարզում՝ Արևիկ հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև հեծանվավազքին՝ մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցելով մեկնարկից մինչև եզրագիծ: Մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական […] ...

Առողջապահության նախարարի տեղակալն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է

20:26 29.09.2024

Առողջապահության նախարարի տեղակալն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել Սիսիանի, Բռնակոթի, Դարբասի, Կապանի, Նորաշենիկի, Քաջարանի և Մեղրու պոլիկլինիկաների, ամբուլատորիաների և բուժակ֊մանկաբարձական կետի բուժաշխատողների հետ։ Քննարկման թեման է եղել առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները, դրանց լուծման և զարգացման ուղիները։ Փոխնախարարն անդրադարձել է կատարողականներին, բոնուսային համակարգին, իմունականխարգելման գործընաթացին։ Արտակ Ջումայանը […] ...

Բունդեսլիգայի առաջատարն ու գործող չեմպիոնը չեն պարզել հաղթողին

20:10 29.09.2024

Բունդեսլիգայի առաջատարն ու գործող չեմպիոնը չեն պարզել հաղթողին

Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթող չի եղել։ Առաջատար Մյունխենի «Բավարիան» տանը ոչ-ոքի է խաղացել գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերի» հետ` 1-1։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով։ 31-րդ րոպեին հաշիվը բացել է «Բայերի» կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը, իսկ 8 րոպե անց պատասխանել Ալեքսանդր Պավլովիչը։ «Բավարիան» շարունակում է 13 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Բայերը» 10 […] ...

ՌԴ վարչապետը պաշտոնական այցով կայցելի Իրան

19:50 29.09.2024

ՌԴ վարչապետը պաշտոնական այցով կայցելի Իրան

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Իրան, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ Վարչապետը կժամանի Թեհրան, որտեղ բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Նախատեսվում է քննարկել ռուս-իրանական համագործակցության ողջ շրջանակը առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։ Միշուստինի և Փեզեշքիանի հանդիպումը առաջինն է լինելու […] ...

BACK_TO_TOP