Հրդեհ Վաղարշապատ քաղաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+23.09 oC

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

10:17 29.09.2024

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Միչուրինի փողոցի 4-րդ փակուղում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու հարակից տների տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:36-ին, մարվել՝ 23:15-ին: Այրվել են տներից մեկի տանիքի (200 քմ) փայտե կառուցատարրերը (10 քմ), խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), հարակից տան տանիքի (130 քմ) փայտե կառուցատարրերը (60 քմ) և խոհանոցի առաստաղը (մոտ 8 քմ)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլը» հետնապահին հաղթելուց հետո գլխավորել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը

15:13 29.09.2024

«Լիվերպուլը» հետնապահին հաղթելուց հետո գլխավորել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի խաղադաշտում 2-1 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին» ու դարձել առաջատար։ Հյուրերի հաղթական գոլը խփել է եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը 11-մետրանոց հարվածով։ «Լիվերպուլը» վաստակել է 15 միավոր ու գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վուլվերհեմփթոնը» վերջին տեղում է 1 միավորով։ ...

Չինաստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել «Հըզբոլլահի» առաջնորդի մահվան կապակցությամբ

14:50 29.09.2024

Չինաստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել «Հըզբոլլահի» առաջնորդի մահվան կապակցությամբ

Չինաստանի իշխանությունները չափազանց անհանգստացած են «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլահի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում հակամարտությունների աճի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Չինաստանը մեծ ուշադրություն է դարձրել այս միջադեպին, և մենք խորապես անհանգստացած ենք տարածաշրջանում լարվածության աճով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դեմ է ցանկացած գործողության, որը խախտում է Լիբանանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը», […] ...

Ուկրաինան քննադատել է Շվեյցարիային՝ չին-բրազիլական նախաձեռնությանն աջակցելու համար

14:29 29.09.2024

Ուկրաինան քննադատել է Շվեյցարիային՝ չին-բրազիլական նախաձեռնությանն աջակցելու համար

Ուկրաինան հիասթափություն է հայտնել Շվեյցարիայի որոշման առնչությամբ՝ միանալու չին-բրազիլական նախաձեռնությանը` ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Ուկրաինական կողմը հիասթափված է Շվեյցարիայի՝ այսպես կոչված չին-բրազիլական կոնսենսուսի աջակցությամբ»,- ասված է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջ քաշած բանաձեւը համարվում է Կիևում խաղաղության […] ...

«Չելսիի» ֆուտբոլիստը առաջին խաղակեսում 4 գոլ է խփել

14:06 29.09.2024

«Չելսիի» ֆուտբոլիստը առաջին խաղակեսում 4 գոլ է խփել

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» Քոուլ Պալմերի պոկերի շնորհիվ սեփական հարկի տակ 4-2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Բրայթոնի» նկատմամբ։ 22-ամյա անգլիացի կիսապաշտպանը պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը Պրեմիեր լիգայում 4 գոլ է խփում առաջին խաղակեսում։ Լոնդոնի «Արսենալը» «Լեսթերի» դեմ տնային խաղում հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում՝ 4-2։ Առաջին խաղակեսից հետո «Արսենալը» […] ...

Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը․ Փաշինյան

13:59 29.09.2024

Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մասնակցել է Մայր տաճարի վերաօծմանը։ Վարչապետը գրառումն ուղեկցել է համապատասխան տեսանյութով։ ...

Իրանը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել՝ կապված Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետ

13:43 29.09.2024

Իրանը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել՝ կապված Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետ

Իրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից (ԱԽ) շտապ նիստ գումարել՝ կապված Բեյրութի վրա Իսրայելի հարձակումների հետ։ Այս մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ Անվտանգության խորհրդի նախագահին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս վախկոտ, ագրեսիվ գործողությունները։ Հաշվի առնելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար ծանր հետևանքները՝ […] ...

BACK_TO_TOP