ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի նորանշանակ տնօրենի հետ քննարկվել են գործակցության զարգացման հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+19.09 oC

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի նորանշանակ տնօրենի հետ քննարկվել են գործակցության զարգացման հարցեր

16:31 27.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։

Արսեն Այվազյանը շնորհավորել է պարոն Բարթերին՝ նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա ղեկավարությամբ գրասենյակի հետ արդեն ձևավորված խորը և համապարփակ համագործակցությունն առավել ընդգրկուն և արդյունավետ կդառնա։

Կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է կառույցի գործառութային և կառուցվածքային առանձնահատկությունները, նախընթաց շրջանում տարբեր ուղղություններով ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի հետ իրականացված ծրագրերը, Կոմիտեին ԱՄՆ կողմից ցուցաբերված նյութատեխնիկական օժանդակության շրջանակը։

Պարոն Բարթերը նկատել է, որ կատարվել է ծավալուն աշխատանք, և գրասենյակը շարունակելու է արձանագրված արդյունքների հիման վրա հարաբերությունների զարգացման գործընթացը՝ նաև կամուրջի դեր կատարելով ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև կապերի ամրապնդման և ընթացիկ խնդիրների լուծման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների, թրաֆիքինգի, ընտանեկան բռնությունների, փողերի լվացման, ինչպես նաև՝ թվային ապացույցների ձեռք բերման և այլ առանցքային ուղղություններով ՀՀ ՔԿ քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրերի ընդլայնմանն առնչվող հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ խոստացել է լուծել ուկրաինական հակամարտությունը

21:02 27.09.2024

Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ խոստացել է լուծել ուկրաինական հակամարտությունը

Հանրապետական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում ինքը կլուծի ուկրաինական հակամարտությունը նույնիսկ մինչև իր երդմնակալությունը։ Հանդիպումը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները։ «Ես և Զելենսկին լավ հարաբերություններ ունենք, և ես նաև լավ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կարծում եմ՝ […] ...

Լոնդոնում բնապահպան ակտիվիստները Վան Գոգի կտավների վրա ապուր են լցրել

20:53 27.09.2024

Լոնդոնում բնապահպան ակտիվիստները Վան Գոգի կտավների վրա ապուր են լցրել

Just Stop Oil շարժման բնապահպան ակտիվիստները կրկնել են Լոնդոնի Ազգային պատկերասրահում իրականցրած գործողությունը՝ ապուր են լցրել նկարիչ Վինսենթ վան Գոգի 1853-1890 թթ․ «Արևածաղիկներ» կտավի երկու տարբերակների վրա: X-ում հրապարակված տեսանյութում նրանք պնդել են, որ դա արել են՝ բողոքելով իրենց գործընկերների նկատմամբ կայացված դատավճռի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել մեկ ժամվա […] ...

ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման սեպտեմբերի ցուցակներում ներառված հերթական համարները

20:46 27.09.2024

ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման սեպտեմբերի ցուցակներում ներառված հերթական համարները

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2024 թվականի սեպտեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: ...

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը

20:39 27.09.2024

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցեր՝ թե՛ քաղաքական երկխոսության խորացման, թե՛ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման միջոցով: Ի թիվս այլ ոլորտների, առանձնանշվել է տնտեսական և զբոսաշրջության զարգացման […] ...

Ավելի քան 30 հազար մարդ վերջին երեք օրվա ընթացքում փորձել է հատել է լիբանանա-սիրիական սահմանը

20:37 27.09.2024

Ավելի քան 30 հազար մարդ վերջին երեք օրվա ընթացքում փորձել է հատել է լիբանանա-սիրիական սահմանը

Ավելի քան 30 հազար մարդ վերջին երեք օրվա ընթացքում հատել է լիբանանա-սիրիական սահման՝ իսրայելական զինված ուժերի շարունակվող հարվածների պատճառով Սիրիայում ապաստան գտնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Արաբական Հանրապետությունում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) ներկայացուցիչ Գոնսալո Վարգաս Լյոսային։ Նրա խոսքով, փախստականների մոտավորապես 80%-ը սիրիացիներ են, նրանց մոտ կեսը երեխաներ […] ...

«Հելեն» փոթորկի հետևանքով ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

20:25 27.09.2024

«Հելեն» փոթորկի հետևանքով ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

«Հելեն» արևադարձային փոթորիկը հարվածել է Միացյալ Նահանգների հարավ-արևելքին: ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, մոտ երեք միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Քամու արագությունը գերազանցել է 220 կմ/ժ-ը։ Օդանավակայանները փակ են, չեղարկվել է ավելի քան 600 չվերթ։ Որոշ առափնյա շրջաններում ծովի ալիքները գերազանցել են երկու մետրը։ Ցամաքում «Հելենը» թուլացել է՝ 4-րդ կարգի փոթորկից վերածվելով […] ...

BACK_TO_TOP