Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+19.09 oC

Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

16:11 27.09.2024

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար:

Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել: «Կառավարության առաջարկությամբ վերանայվել է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը: Մասնավորապես՝ հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվա փոխարեն սահմանվել է 2025 թվականի հունվարի 1-ը՝ ողջամիտ ժամկետ տրամադրելով նշված իրավակարգավորումներին ծանոթանալու եւ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու համար»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի՝ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է արագության սահմանափակմանն առնչվող լրացում: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ Երեւանում էլեկտրական անհատական տեղաշարժման տրանսպորտային միջոցների համար Կառավարությունն առաջարկում է առավելագույն արագություն սահմանել 25 կմ/ժամը:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Հանձնաժողովի որոշմամբ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ-ում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնի Դեփը Ջեք Ճնճղուկի դերում այցելել է երեխաներին Իսպանիայի հիվանդանոցներից մեկում

20:10 27.09.2024

Ջոնի Դեփը Ջեք Ճնճղուկի դերում այցելել է երեխաներին Իսպանիայի հիվանդանոցներից մեկում

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարից կապիտան Ջեք Ճնճղուկի կերպարով այցելել է երեխաներին Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքի հիվանդանոցներից մեկում: Այս մասին ասվում է տարածաշրջանային իշխանությունների հայտարարության մեջ։ Դեփը ժամանել է այնտեղ՝ մասնակցելու Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնին։ «Ջեք Ճնճղուկը զրուցում էր, խաղում և ծիծաղում մանկաբուժական և ուռուցքաբանության բաժանմունքում բուժում ստացող տղաների և աղջիկների հետ», […] ...

SHANTNEWS

20:00 27.09.2024

SHANTNEWS

Մեկնարկել է հավասարության խթանման և խտրականության բացառման թեմայով վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը

19:54 27.09.2024

Մեկնարկել է հավասարության խթանման և խտրականության բացառման թեմայով վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հավասարության և խտրականության դեմ պայքարի թեմայով երկօրյա վերապատրասման ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Դասընթացը կազմակերպվել է ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների համար՝ նպատակ ունենալով բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակում, ինչպես նաև ամրապնդել ոստիկանության կարողությունները խտրականության […] ...

Հնդկաստանում ձկնորսները հազվագյուտ ձուկ են որսացել և դարձել միլիոնատեր

19:44 27.09.2024

Հնդկաստանում ձկնորսները հազվագյուտ ձուկ են որսացել և դարձել միլիոնատեր

Բենգալյան ծոցում ձկնորսները մի քանի հազվագյուտ ձուկ են որսացել, որոնց մի մասը վաճառել են 1,5 մլն ռուփիով (18 000 ԱՄՆ դոլար): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kalinga TV-ն: «Մոտավորապես 199 կիլոգրամ կշռող երկու ձուկ վաճառվել է 1,5 միլիոն ռուփիով, ինչը կազմում է 7500 ռուփի` մեկ կիլոգրամի համար», – հայտնում է լրատվամիջոցը։ Ըստ հրապարակման՝ ձկնորսները […] ...

Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդին

19:35 27.09.2024

Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդին

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդ Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ Հունահայոց Թեմի Ազգային Վարչության ատենապետ Թագվոր Հովակիմյանի և Տեր Պարետ քահանա Խաչերյանի ուղեկցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, դեսպան Մկրտչյանը ողջունել է Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով կարևոր […] ...

Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները

19:26 27.09.2024

Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների, փաստաբանների հետ: Հանդիպման համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած ու Ազգային ժողովի կողմից […] ...

BACK_TO_TOP