ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+23.09 oC

ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառություն

12:10 27.09.2024

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հարկերը վճարելուց խուսափելու դեպքերը բացահայտելու նպատակով` 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ձեռնարկել է 97 օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումները, հատկապես, ձեռնարկվել են շինանյութի, սննդամթերքի, միրգ-բանջարեղենի, հագուստի, կահույքի, տնտեսական ապրանքների, կենցաղային տեխնիկայի, կոսմետիկայի, դիզելային վառելիքի առևտրով, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպմամբ ու հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տնտեսավարող սուբյեկտների գործունեության հասցեներում առկա համակարգիչների, սերվերային համակարգերի և սկզբնական հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ կրիչների հետազոտմամբ հայտնաբերվել է շուրջ 17.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, իսկ թաքցված հարկի գումարը կազմել է շուրջ 4.4 միլիարդ դրամ, որից շուրջ 800 միլիոն դրամը տնտեսավարող սուբյեկտների կողմից արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե։

Համապատասխան հիմքերի առկայության պարագայում հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ներկայում միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և այն պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

18:11 27.09.2024

Քննարկվել է ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է 2021-2025թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմի ղեկավար Զեհրա Կակափոր-Ջիհիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմը նպատակ ունի դիտարկելու ՀՀ կրթության` մինչև 2030 թ. […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

18:06 27.09.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Թուրքմենստանի պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ երկկողմ կապերի ընդլայնմանը և փոխգործակցության ակտիվացմանն ուղղված համատեղ աշխատանքը հետայսու ևս կշարունակի նպաստել Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը՝ երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամության […] ...

SHANTNEWS

18:00 27.09.2024

SHANTNEWS

Գնել Սանոսյանը մասնակցել է միջազգային հանքարդյունաբերական համաժողովին

17:56 27.09.2024

Գնել Սանոսյանը մասնակցել է միջազգային հանքարդյունաբերական համաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։ Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, իր ելույթում մասնավորապես ասելով, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ կարևորագույն ոլորտներից մեկն է. «Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և […] ...

Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում

17:51 27.09.2024

Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցում գտնվող ինքնաշեն ոչ բնակելի փայտե տնակում՝ մոտ […] ...

Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին

17:47 27.09.2024

Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին, որտեղ վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:   ...

BACK_TO_TOP