Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. Մհեր Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+23.09 oC

Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. Մհեր Գրիգորյան

10:55 27.09.2024

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հաջորդ փուլին, հայտարարել է, որ այդ մասին դեռ որոշում չկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Փոխվարչապետի դիտարկմամբ՝ իհարկե, գնահատականները կարող ենք տարբեր լինել, սակայն անհրաժեշտ է նայել հարցի էությանը։Անդրադառնալով Տավուշի մարզում իրականացված Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատմանը, Մհեր Գիրգորյանը նշեց՝  կարծում եմ՝ բավարար քննարկված է։Նա հավելեց, որ այդ գործընթացն ամբողջությամբ հրապարակային է՝ թե իրավական մասը, թե փաստացի կատարումը:«Ես վստահեցնում եմ, որ այդ գործընթացն ամբողջությամբ օրինական է։ Եթե ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը և ստորագրված կանոնակարգը, կզգաք կապը, և որ որևէ հակասություն չկա գործընթացում»,-հավելեց Մհեր Գրիգորյանը:Փոխվարչապետն, անդրադառնալով սահմանազատման հաջորդ գործընթացների վերաբերյալ հարցին, նշեց, որ սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա։

Անդրադառնալով այս ընթացքում ադրբեջանական կողմից հնչող տարածքային տարբեր պահանջներին՝ Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ սահմանազատման գործընթացն ու դրա իրականացման շուրջ պայմանավորվածությունների հիմնական նպատակն այն է, որ բոլոր նմանատիպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան:

Փոխվարչապետը խոսեց նաև այն մասին, թե Ադրբեջանի հետ քննարկումներում ՀՀ սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարց արդյո՞ք շոշափվել է:

«Ես չեմ կարող հիմա մեկնաբանություններ տալ, որովհետև ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է, որ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր և հրապարակային: Առանձին մեկնաբանություններ հիմա չեմ տալու»,-եզրափակեց Մհեր Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

18:11 27.09.2024

Քննարկվել է ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է 2021-2025թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմի ղեկավար Զեհրա Կակափոր-Ջիհիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմը նպատակ ունի դիտարկելու ՀՀ կրթության` մինչև 2030 թ. […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

18:06 27.09.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Թուրքմենստանի պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ երկկողմ կապերի ընդլայնմանը և փոխգործակցության ակտիվացմանն ուղղված համատեղ աշխատանքը հետայսու ևս կշարունակի նպաստել Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը՝ երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամության […] ...

SHANTNEWS

18:00 27.09.2024

SHANTNEWS

Գնել Սանոսյանը մասնակցել է միջազգային հանքարդյունաբերական համաժողովին

17:56 27.09.2024

Գնել Սանոսյանը մասնակցել է միջազգային հանքարդյունաբերական համաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։ Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, իր ելույթում մասնավորապես ասելով, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ կարևորագույն ոլորտներից մեկն է. «Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և […] ...

Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում

17:51 27.09.2024

Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցում գտնվող ինքնաշեն ոչ բնակելի փայտե տնակում՝ մոտ […] ...

Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին

17:47 27.09.2024

Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին, որտեղ վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:   ...

BACK_TO_TOP