10:09 27.09.2024
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։
Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ.
«Պարոն նախագահ,
Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,
Սա իմ չորրորդ ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և այս ելույթը էականորեն տարբերվելու է նախորդներից: Իմ նախորդ ելույթների առանցքային ուղերձը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու փակուղին էր, բայց այսօր ուզում եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա։
Ինչո՞ւ եմ այսպես կարծում: Մի քանի կոնկրետ պատճառներով: Բոլորովին վերջերս, օգոստոսի 30-ին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Սա կողմերի միջև առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է: Բայց առավել էական է այն, որ այդ փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք և առաջնորդվել դրանով:
Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար: Հիմա արդեն դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն:
Մնում է անել հաջորդ քայլը և ստորագրել Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին: Ադրբեջանի նախագահը և ես արդեն բազմիցս հայտարարել ենք, որ նշված պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է:
Այժմ, այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է Համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության Համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուհետև շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները: Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա:
Ինչո՞ւ ենք մենք նման առաջարկ անում։ Որովհետև չկա նախադեպ, երբ խաղաղության պայմանագիրը կամ որևէ այլ պայմանագիր կարգավորում է ամեն ինչ, լուծում բոլոր հարցերը, և դա հնարավոր էլ չէ գործնականում: Ցանկացած երկու երկիր ցանկացած պայմանագիր կնքելուց հետո նորանոր պայմանագրերի և պայմանավորվածությունների կարիք են ունենում հենց այս պատճառով:
Ինչքան էլ համապարփակ լինի որևէ պայմանագիր, բազմաթիվ կարևոր հարցեր դեռևս հասցեագրվելու կարիք են ունենում։
Իսկ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներն, ըստ էության, խաղաղության, միմյանցից տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չստեղծելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, խաղաղության պայմանագրի իրագործումը վերահսկող միացյալ հանձնաժողով ստեղծելու, միմյանց ներքին գործերին չխառնվելու, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և այլ կարևոր դրույթներ են պարունակում:
Խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը։ Խաղաղության համաձայնագրի նախագծի արդեն համաձայնեցված մասերը դրա համար գործիքներ են ստեղծում. դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք դիվանագիտական հարաբերություններն են, իսկ երկրորդը` խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող Հայաստան-Ադրբեջան համատեղ հանձնաժողովը։ Նկատի ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե խաղաղության առկայությունն առաջարկվող Համաձայնագրի ստորագրմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կհանգեցնի մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխության, ինչն էապես կնպաստի մնացած խնդիրների լուծմանը։
Ադրբեջանը, սակայն, պնդում է, թե Խաղաղության պայմանագրին խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն իբրև թե տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Առանց մանրամասներին տրվելու ասեմ, որ մեր Սահմանադրության մեջ նման բան չկա, չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ և ավելի մանրամասն գրավոր հիմնավորումներ կարող ենք տրամադրել այս հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին: Ասեմ ավելին, Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի Հանրապետության նկատմամբ և սրա մասին էլ կարող ենք գրավոր հիմնավորումներ ներկայացնել հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին:
Բայց ուշադրություն դարձրեք. մենք Ադրբեջանի Սահմանադրությունը Խաղաղության պայմանագրի խոչընդոտ չենք համարում այն պարզ պատճառով, որ Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձևակերպում, որ լուծում է խնդիրը և այդ ձևակերպումը հետևյալն է. «Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագրի չկատարման համար»: Հետևաբար, պայմանագրի ստորագրումը կհասցեագրի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մտավախությունները և իրավական երաշխիքներ կստեղծի դրանց հիմնարար հասցեագրման համար:
Երբ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից, ստանում ենք հետևյալ պատկերը: Համաձայն Հայաստանի Սահմանադրության` Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող վավերացվել: Եվ ինչպես մնացած դեպքերում, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք այն պետք է ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս պարզի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար:
Իսկ եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում այն մեր երկրի խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի և այստեղ է, որ ի հայտ է գալիս մի չափազանց կարևոր հանգամանք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակայություն ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ, և հետևաբար, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո եթե նույնիսկ լինեն տեսականորեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություններ, այդ օրենքները ստորադաս կլինեն Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրին և ինքնաբերաբար չեն ունենա իրավական ուժ: Նույն տրամաբանությունն, իհարկե, կգործի Ադրբեջանի պարագայում։
Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք,
Ահա տեսնում եք, որ խաղաղությունն այնքան մոտ է և մեզ հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն: Դա հեշտ չէ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, և այդ ճշմարտությունների շուրջ բանավեճը բերել է թշնամության, զոհերի, պատերազմների: Ցավը շատ խորն է և մեծ:
Բայց հիմա մենք պիտի կենտրոնանանք խաղաղության վրա, որովհետև խաղաղությունն է միակ ճշմարտությունը, որը հասկանալի է թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի ժողովուրդներին: Այդ ճշմարտությունը կբացի բոլորիս աչքերը, կփակի թշնամության աղբյուրները և բոլորիս հայացքները կուղղի դեպի ապագա:
Տիկնայք և պարոնայք,
Այդ ապագային է միտված նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային, երկաթուղային և այլ հաղորդակցությունների բացելն է, այլև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և ողջ տարածաշրջանի միջև կապի ապահովումը, ինչպես նաև խողովակաշարերի և մալուխների անցման և, ի վերջո, մարդկանց միջև շփումների հնարավորություններ ստեղծելը, ինչը կարևորագույն և առանցքային գործոն է խաղաղության համար։
Խաղաղության և զարգացման առանցքային գործոն է նաև այն, որ այդ ամենը տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության հարգմամբ, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա, և մենք պատրաստ ենք մեր տրանսպորտային ուղիները բացել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի և թե՛ մեր մնացած հարևանների ու գործընկերների համար, և պատրաստ ենք դա անել նույնիսկ այսօր: Հենց այսօր:
«Խաղաղության խաչմերուկ»-ն ի դեպ, Միջին միջանցքի մաս կարող է դառնալ, ապահովելով նրանով ապրանքների անցման ավելի մեծ արագությունն ու արդյունավետությունը:
Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Դա մեր ցանկությունն է, պարտավորությունը, և մենք կարող ենք դա անել: Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգություն, պարզապես իրականության ձևախեղում են: Հայաստանի ստանձնած պարտավորությունը հստակ է. երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը, և մենք երաշխավորում ենք դա:
Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք,
Այսօր չեմ ուզում որևէ նեգատիվ, անհանգստացնող, հոռետեսական ուղերձներ հղել ոչ թե այն պատճառով, որ դրանք չկան, այլ այն պատճառով, որ հայկական առածն ասում է. «լավ ասենք, որ լավ լինի», այն իմաստով, որ երբ խոսում ես դրական բաների մասին` լավ բաները որպես կանոն իրականություն են դառնում: Չեմ բացառում, որ նույն առածը կա և դա նույնքան իրենցն են համարում Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Վրաստանում, աշխարհի այլ երկրներում:
Բայց «լավ ասենք, որ լավ լինի»-ն իրականությունից կտրված դատարկ խոսքեր շռայլելու մասին չէ, դրա համար պետք է աշխատել, երբեմն ծանր որոշումներ կայացնել: Իմ ելույթի մեջ ի ցույց դրեցի բոլոր այն հանգամանքները, որոնք հիմք են տալիս այս հարգարժան լսարանի առջև այս ամբիոնից լավն ասելու, որ լավ լինի: Եվ եթե հիմնվենք այդ հանգամանքների վրա, ապա լավ բաներ տեղի կունենան՝ սկիզբ դնելով բացասականը գեներացնող հանգամանքների նվազեցման գործընթացին։
Շնորհակալություն ուշադրության համար»:
18:17 27.09.2024
Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը18:06 27.09.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին17:51 27.09.2024
Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում16:48 27.09.2024
Քննարկվել են լեռնագնացության զարգացմանը վերաբերող հարցեր16:17 27.09.2024
«Արարատի» ֆուտբոլիստը հրավիրվել է Մադագասկարի հավաքական15:57 27.09.2024
Երեք ոսկե մեդալ մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից12:25 27.09.2024
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին11:00 27.09.2024
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 27-ին10:46 27.09.2024
Ծառուկյանը բոլոր շանսերն ունի Մախաչևին հաղթելու․ UFC-ի մարտիկ10:25 27.09.2024
Հրդեհ Մուսալեռ գյուղում21:55 26.09.2024
Ֆուտբոլիստներին վերաբերվում են ինչպես անասունների․ Թիերի Անրի21:32 26.09.2024
Գազանջատումներ՝ Լոռու մարզի որոշ հասցեներում21:23 26.09.2024
Վինիսիուսին վիրավորած երկրպագուն 1 տարվա ազատազրկման կենթարկվի21:03 26.09.2024
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում20:54 26.09.2024
Քոնոր Մաքգրեգորը հրապարակել է դոպինգ թեստի պատասխանը18:11 27.09.2024
Քննարկվել է ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է 2021-2025թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմի ղեկավար Զեհրա Կակափոր-Ջիհիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմը նպատակ ունի դիտարկելու ՀՀ կրթության` մինչև 2030 թ. […] ...
18:06 27.09.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Թուրքմենստանի պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ երկկողմ կապերի ընդլայնմանը և փոխգործակցության ակտիվացմանն ուղղված համատեղ աշխատանքը հետայսու ևս կշարունակի նպաստել Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը՝ երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամության […] ...
17:56 27.09.2024
Գնել Սանոսյանը մասնակցել է միջազգային հանքարդյունաբերական համաժողովինՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։ Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, իր ելույթում մասնավորապես ասելով, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ կարևորագույն ոլորտներից մեկն է. «Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և […] ...
17:51 27.09.2024
Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղումՍեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցում գտնվող ինքնաշեն ոչ բնակելի փայտե տնակում՝ մոտ […] ...
17:47 27.09.2024
Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին, որտեղ վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: ...