13:57 26.09.2024
Իսրայելը մտադիր է շարունակել ռազմական գործողությունը Լիբանանում «մինչև հաղթանակ» շիական «Հըզբոլլահ» շարժման զինված կազմավորումների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։
«Հյուսիսում զինադադար չի լինի, մենք կշարունակենք պայքարել ահաբեկչական «Հըզբոլլահի» դեմ մինչև հաղթանակը և հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տները», – գրել է նա X-ի իր էջում:
Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջարկի հիման վրա Լիբանանում վաղաժամ զինադադարի հնարավորության մասին լուրերը։ Գրասենյակի հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն նույնիսկ չի արձագանքել այդ առաջարկին, իսկ հնարավոր զինադադարի կամ հարվածների ինտենսիվության կրճատման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, վարչապետը հանձնարարել է բանակին շարունակել պայքարը «Հըզբոլլահի» դեմ ամբողջ ուժով։ Բացի այդ, Իսրայելը կշարունակի գործողությունը Գազայի հատվածում «մինչ իրագործվեն բոլոր պատերազմական նպատակները»։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետերը» ռազմական գործողությունը Լիբանանում «Հըզբոլլահի» ուժերի դեմ, որի ընթացքում զանգվածային հարվածներ է հասցրել շիա այս կազմակերպության ռազմական օբյեկտներին։ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավային հատվածում զոհերի թիվը հասել է 558-ի, վիրավորվել է 1835 մարդ:
21:55 26.09.2024
Ֆուտբոլիստներին վերաբերվում են ինչպես անասունների․ Թիերի Անրի21:32 26.09.2024
Գազանջատումներ՝ Լոռու մարզի որոշ հասցեներում21:23 26.09.2024
Վինիսիուսին վիրավորած երկրպագուն 1 տարվա ազատազրկման կենթարկվի21:03 26.09.2024
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում20:54 26.09.2024
Քոնոր Մաքգրեգորը հրապարակել է դոպինգ թեստի պատասխանը20:46 26.09.2024
Հնդկաստանում բռնել են մարդկանց վրա հարձակված խուլ վագրին20:37 26.09.2024
Ճապոնիայի հյուսիսում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել19:12 26.09.2024
«Բարսելոնան» 9 ամսվա պայմանագիր կկնքի Վոյցեխ Շչեսնիի հետ19:07 26.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին18:39 26.09.2024
Ճապոնիան ԱՄՆ-ի հետ լայնածավալ զորավարժություններ կանցկացնի16:16 26.09.2024
«Ռեալը» Մբապեի վնասվածքից հետո կփոխի խաղային սխեման15:57 26.09.2024
Հաստատվել է ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագիրը15:54 26.09.2024
Վարժական հավաքներ՝ հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ15:37 26.09.2024
Բայդենը հավանություն է տվել Կիևին 5,5 միլիարդ դոլարի հատկացմանը15:22 26.09.2024
«Բարսելոնան» տարել է 7-րդ անընդմեջ հաղթանակը14:51 26.09.2024
Երմակը հանդիպել է Վան Իի հետ13:40 26.09.2024
Վոյցեխ Շչեսնին կդառնա «Բարսելոնայի» դարպասապահը13:04 26.09.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի12:58 26.09.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:48 26.09.2024
Այսօր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակն է22:15 26.09.2024
Կկարողանա՞ արդյոք Թուրքիան դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամՆյու Յորքում շարունակվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվող կարևորագույն հարցերից մեկը դարձել է Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնման ու լիազորությունների վերանայման հարցը: Այս թեմային անդրադարձել են ելույթ ունեցողներից շատ շատերը: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես համաձայնել է, որ ՄԱԿ-ի կառույցների բարեփուխումը այլևս հետաձգել չի կարելի: Ի՞նչ հնարավորություններ ու վտանգներ կարող է իր մեջ թաքցնել այս գործընթացը, և […] ...
21:55 26.09.2024
Ֆուտբոլիստներին վերաբերվում են ինչպես անասունների․ Թիերի ԱնրիՖրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին կիսվել է ֆուտբոլի ներկայիս խիտ գրաֆիկի մասին իր կարծիքով։ «Թիմերը չափազանց շատ հանդիպումներ են անցկացնում: Ֆուտբոլիստներին վերաբերվում են ինչպես անասունների։ Ինչ-որ մեկին դուր եկա՞վ Եվրոպայի վերջին առաջնությունը: Խաղացողներից շատերը հոգնած էին մրցաշարում, շատերը կորցրեցին ֆուտբոլի բերկրանքը»,- Անրիի խոսքերն է փոխանցում CBS Sports-ը: Անգլիայի և […] ...
21:47 26.09.2024
Տեքստից ձայն. SHANTNEWS-ը կիրառում է արհեստական բանականության գործիքներըՏեխնոլոգիան ու դրա հետ կապված նորարարությունները հիմնովին փոխում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ մեդիան։ Արհեստական բանականության կիրառմամբ ծրագիր է իրականացվում shantnews.am կայքում «Շանթ» ՀԸ-ի և «Վիրտուալ սոլուշընս» ընկերության համագործակցությամբ: Այդ մասին տեղեկությունները ներկայացրել է «Վիրտուալ սոլուշընս» ընկերության տնօրեն Ղևոնդ Ղազարյանը: ...
21:38 26.09.2024
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետՍեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահի հետ Լարբի Ջակտայի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների, ընդհանուր քաղաքականության և աշխատակարգի բարեփոխումների կարևորությունը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է գլոբալ համագործակցության կարևորությունը՝ ապահովելու ընդհանուր մոտեցումներ և […] ...
21:32 26.09.2024
Գազանջատումներ՝ Լոռու մարզի որոշ հասցեներումՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Առափնյա, Ա.Ավետիսյան փողոցների, Կենտրոն-1, Կենտրոն-2 թաղամասերի գազասպառողների և «Ցողանուշ Սահակյան» ԱՁ-ի գազամատակարարումը։ ...