Մարուքյանի նկարագրած ճանապարհը մի քանի անգամ տրորված է ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Մարուքյանի նկարագրած ճանապարհը մի քանի անգամ տրորված է ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից. Փաշինյան

18:16 03.04.2018

Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2017 թվականին, որպես «Ելք» խմբակցության ղեկավար, լիազորված է եղել հայտարարել՝ եթե ՀՀԿ-ն տա Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի մեկնարկը, ապա ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց և պահանջներ դնել, իսկ հիմա Փաշինյանի խոսքերով՝ իր գործընկերներն ասում են, որ ժողովուրդը ոչ մի բան չի կարող անել:

«2017 թվականին նրանք կողմ են արտահայտվել, որ մեր դիրքորոշումն այն է, որ ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց ու փոխել իրավիճակը: Ես հիմա գործում եմ «Ելք» դաշինքի կայացրած որոշումների տրամաբանության մեջ: Էդմոն Մարուքյանի հոդվածում նաև կար տրորված ճանապարհների մասին, ես կարծում եմ, որ այս տրամաբանությամբ եթե գնանք, ապա այն ճանապարհը, որը նկարագրված էր նրա հոդվածում, տրորված է մի քանի անգամ: Այն տրորվել է ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից»,- նշել է պատգամավորը և ավելացրել, որ հույս ունի, թե Մարուքյանի այսօրվա հոդվածը հրաժարում չէ այն դիրքորոշումից, որ վերջինս դաշինքում ընթացող քննարկումների ժամանակ նշել է՝ եթե տասնյակ հազարավոր մարդիկ դուրս գան հրապարակ, ապա ինքը ևս պատրաստ է գալ և մասնակցել այդ գործընթացներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

19:11 23.11.2024

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

19:02 23.11.2024

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...

BACK_TO_TOP