Ապրիլից մինչ հունիս տեղումներն առատ կլինեն, բայց ջրի պակաս էլի կլինի. Լևոն Ազիզյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ապրիլից մինչ հունիս տեղումներն առատ կլինեն, բայց ջրի պակաս էլի կլինի. Լևոն Ազիզյան

17:20 03.04.2018

ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լևոն Ազիզյանը խոսել է այն մասին, թե ինչպիսին կլինի 2018 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածը, և ինչքանով տեղումները կլրացնեն ջրամբարներում նկատվող բացը:

«Օդի միջին ամսական ջերմաստիճանն ապրիլ-հունիս ամիսներին կանխատեսվում է նորմային մոտ, իսկ մթնոլորտային տեղումների քանակը՝ նորմայից ավելի, ուստի կանխատեսվող պայմանները վարարումների հոսքի ձևավորման մեջ կունենան դրական ազդեցություն»,- ասել է Ազիզյանը:

Ըստ Լևոն Ազիզյանի՝ մարտի 31-ի դրությամբ հանրապետությունում հաստատուն ձնածածկ առկա է միայն 2600 մետր և ավելի բարձրություններում, ինչը նորմայից ցածր է երկու անգամ: 

«Այսպիսով՝ հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները, կանխատեսվում է, որ գետերի մեծ մասում գարնանային վարարումների հոսքի ծավալները սպասվում են նորմայից 1-ից 2 անգամ պակաս, ինչ վերաբերում է ջրամբարներին, ապա ՀՀ 5 խոշոր ջրամբարներում այսօրվա դրությամբ լցվածությունը կազմում է Ախուրյանի ջրամբարում՝ 60%, Արփի լիճ ջրամբարում՝ 22%, Ազատի ջրամբարում՝ 56%, Մարմարիկի ջրամբարում՝ 33 %, Ապարանի ջրամբարում՝ 27%:

Հաշվի առնելով հիդրոօդերևութաբանական պայմանները, 2018 թվականին առավելագույն լցվածությունը ջրամբարներում, մինչ ջրի բացթողումը, կանխատեսվում է Ախուրյանի ջրամբարում՝ 76-80% կամ 400-ից 430 մլն խմ ջուր, Արփի լիճ ջրամբարում՝ 54-ից 59% կամ 57-62 մլն խմ ջուր, Ազատի ջրամբարում 86-93% կամ 60-65 մլն խմ ջուր, Մարմարիկի ջրամբարում՝ 100 % լցվածություն, Ապարանի ջրամբարում՝ 38-44 տոկոս կամ 35-ից 40 մլն խորանարդ մետր»,հավելել է Ազիզյանը:

Ավելի վաղ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողներին հայտնել էր, որ այս պահին ջրամբարները լցված են 39%-ով. 2017-ին 47.3% էր, իսկ 2016-ին, երբ ջրառատ տարի էր 58 % է եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

BACK_TO_TOP