Լավրովն ու Կատարի պետնախարարը քննարկել են Գազայի և Ուկրաինայի հակամարտությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Լավրովն ու Կատարի պետնախարարը քննարկել են Գազայի և Ուկրաինայի հակամարտությունները

21:07 30.07.2024

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Կատարի արտաքին գործերի պետնախարար Մուհամմեդ ալ-Խուլեյֆին քննարկել են Գազայի հատվածի և Ուկրաինայի հակամարտությունները։ Այս մասին ասվում է Քաթարի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում:

Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաև Գազայի հատվածում և օկուպացված պաղեստինյան տարածքներում տիրող իրավիճակը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կատարի իշխանություններին իրենց միջնորդական ջանքերի համար՝ ուղղված ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելուն, որոնք բաժանվել են հակամարտության բռնկումից հետո։

Դոհան հանդես է գալիս որպես միջնորդ Մոսկվայի և Կիևի միջև մարտական ​​գոտուց տարված երեխաների վերադարձի հարցում։ Նախագահի երեխաների իրավունքների հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ մինչ օրս 70 երեխա վերամիավորվել է ընտանիքների հետ Ուկրաինայում և այլ երկրներում, 6 երեխա վերամիավորվել է 4 ընտանիքի՝ Ռուսաստանում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

BACK_TO_TOP