Շիրակի մարզպետը ծանոթացել է մարզի մի քանի համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Շիրակի մարզպետը ծանոթացել է մարզի մի քանի համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերին

22:27 23.07.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր այցելել է Ախուրյանի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզ, որի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։ 2021 թվականին մեկնարկած, երկու փուլից բաղկացած սուբվենցիոն այս ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։
«Որևէ թերացում բացառելը մեզ համար խիստ կարևոր է, բոլորիս ջանքերը մեկտեղվել են մեկ նպատակի՝ բարեկեցիկ երկիր ունենալուն, ուստի պետական բյուջեից տրամադրված ցանկացած միջոց պետք է նպատակային ծախսենք և միասնական ջանքերով առաջ շարժվենք»,-նշել է մարզպետը։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի գումարի առաջին փուլի 60 տոկոսը և երկրորդ փուլի 70 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը։ Կառավարության որոշմամբ վերջերս 119 մլն 409 հազար դրամ էր հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակին։
Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում կառուցվում է տիպային մանկապարտեզ՝ 50 երեխայի համար: Մարզպետը պատասխանատուների հետ հետևել է աշխատանքների ընթացքին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 264 մլն դրամ է, որի 70 տոկոսը տրամադրել է պետությունը։ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուներին հորդորել է մշտական ու աչալուրջ հսկողության ներքո պահել իրականացվող աշխատանքները, շինարարին էլ կոչ արել ապահովել դրանց անխափան ընթացքը։
Շիրակի մարզպետն այցելել է նաև Բայանդուր բնակավայր, որտեղ պետություն-համայնք համագործակցությամբ՝ 80 տոկոս ՀՀ կառավարության ներդրմամբ և համայնքի 20 տոկոս մասնակցությամբ, ավարտին են մոտենում մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։
«Սուբվենցիոն ծրագրերը կառավարություն-համայնք իրական համագործակցության վկայությունն Է, երբեմն այդ համամասնությունը շատ ավելին է, քան համայնքի ներդրումը։ Անհրաժեշտ է խնայել պետությունից ստացված ցանկացած գումար, աշխատանքներն իրականացնել առանց թերացումների, բարձրորակ և նախանաշված ժամկետներում»,- նշել է մարզպետը։
2022 թվականին մեկնարկած, 2 փուլով իրականացվող այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 273 մլն 801 հազար դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար և ունենալու է երկու խումբ՝ բոլոր հարմարություններով, ապաստարանով։ Երկրորդ փուլի աշխատանքների պայմանագրային արժեքը 116 մլն 660 հազար դրամ է կազմում։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մալաք» ընկերության կողմից, ավարտը նախատեսվում է 2025 թվականին։
Պատասխանատուների հաջորդ կանգառն Ախուրիկում է եղել, որտեղ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքը վերակառուցվել է որպես մանկապարտեզ։ Շիրակի մարզպետը շրջել և հետևել է իրականացված աշխատանքներին, հավաստիացել՝ արդյոք վերացվել են նախորդ այցի ժամանակ արձանագրված թերացումները։
2022 թվականին մեկնարկած այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 102 մլն 118 հազար դրամ, որից պետության համամասնությունը 70 տոկոս է։ Երկհարկանի շենքի առաջին հարկում գործելու է մանկապարտեզը՝ երկու խմբի համար, կից կառույցում ունենալու է տեխնիկական մաս և մարզադահլիճ, բույժքույրի սենյակ։ Երկրորդ հարկում լինելու է վարչական մաս, փոստ, խմբասենյակ, բուժկետ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

BACK_TO_TOP