20:05 16.07.2024
Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
«Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ռազմավարական գործընկերոջ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ցուցաբերած շարունակական աջակցությունը, որը հենված է ժողովրդավարության զարգացման նույն արժեհամակարգի վրա:
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և լավ կառավարման նոր նշաձողեր, ինչի դրսևորումներից էր նաև ժողովրդավարական նոր ինստիտուտի, ոստիկանության ոլորտի բարեփոխումների տրամաբանական առաջնորդի՝ Ներքին գործերի նախարարության ձևավորումը։
Վահե Ղազարյանի խոսքով՝ ոլորտային բարեփոխումների հիմքում ընկած հանրային պահանջի և քաղաքական վճռորոշ կամքի առկայության ապացույցն է 2021 թվականին ստեղծված և արդեն 2023 թվականին ամբողջ հանրապետությունում ներդրված Պարեկային ծառայությունը, որը հանրային անվտանգության ապահովման գործում տպավորիչ արդյունքներ է գրանցել։ Իսկ Սևանա լճում և ափամերձ տարածքներում գործարկված Ջրային պարեկային ծառայությունը քաղաքացիներին նոր ոճի ծառայություն է ապահովում։
Անդրադառնալով Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի՝ որպես քաղաքացիներից ստացվող ահազանգերի սպասարկման, պարեկային կարգախմբերի օպերատիվ կառավարման և ոստիկանական ուժերի համատեղ գործողությունների համակարգման նոր և ժամանակակից մոդելի ստեղծմանը՝ նախարարը նշել է, որ այն հավակնում է դառնալ հանրապետական մեկ միասնական զանգերի կառավարման կենտրոն՝ միավորելով ոստիկանության, փրկարար ծառայության և շտապօգնության ահազանգերի կառավարումը և քաղաքացիներին մեկ կետից մատուցելով որակյալ ծառայություն։
Նախարարն ընդգծել է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումների նախանշված ուղղությունների կենսագործման կարևորությունն ու վստահություն հայտնել, որ համատեղ մեկնարկվող նոր ծրագիրը թույլ կտա կադրային նոր որակ ապահովել։
Նախարարը նշել է, որ արդեն իսկ ձեռնարկված միջոցառումները նպաստել են ոստիկանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչի վկայությունն են նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի և ԵԱՀԿ կողմից պատվիրակված հարցումների արդյունքները՝ գոհունակության 62 տոկոս և վստահության 72 տոկոս ցուցանիշներով:
Վերստին երախտիքի խոսք ուղղելով նախարարությունում ընթացող բարեփոխումների հավակնոտ նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ երկկողմ ռազմավարական գործընկերությունն ընդլայնվելու, նոր ուղղություններ թիրախավորելու ներուժ ունի, ինչը խթան է ոստիկանության նկատմամբ հանրային ավելի մեծ վստահություն ձևավորելու հարցում։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից ողջունելով և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված շուրջ երեք տասնամյակ սերտ և արդյունավետ համագործակցությունը, որն այս պահին ամուր է, քան երբևէ։
Անդրադարձ է կատարվել Ներքին գործերի նախարարության ձևավորմանը և ընդգծվել նախարարության հետ սերտ գործընկերության կարևորությունն ու արդյունավետությունը։
Պետքարտուղարի տեղակալը հատուկ ընդգծել է կրթական համակարգի բարեփոխման հարցում ԱՄՆ գործուն աջակցության տրամադրման մասին։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է ոստիկանության ոլորտի բարեփոխումներին աջակցության ԱՄՆ հանձնառությունն ու ընդգծել, որ իրենց կողմից նախարարությունը լիակատար աջակցություն ունի՝ հավակնոտ օրակարգի ամբողջական իրականացման ուղղությամբ: Նա պատրաստակամություն է հայտնել խորացնելու հարաբերությունները, որը հիմնված է երկու ժողովուրդների սերտ կապերի, ինչպես նաև մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների վրա։
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը12:05 29.11.2024
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...
11:52 29.11.2024
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻտալիաՕրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...
11:43 29.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...
11:33 29.11.2024
Վրաստանում 32 ոստիկան վիրավորվել է ցույցը ցրելու ժամանակՎրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցը ցրելու հետևանքով տուժել է 32 աշխատակից։ «Ապօրինի և բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ 32 աշխատակից: Նրանցից 13-ին անհրաժեշտ է եղել վիրաբուժական միջամտություն: Բուժհաստատությունում դեռևս մնում է մեկ իրավապահ»,- հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ ...
11:22 29.11.2024
Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթըԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն […] ...