Զորամասի տարածք ապօրինի մուտք գործելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 3 անձ է կալանավորվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+4.09 oC

Զորամասի տարածք ապօրինի մուտք գործելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 3 անձ է կալանավորվել

10:47 11.07.2024

ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում 2024թ-ի հուլիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 468-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային այլ անհրաժեշտ գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ․ հուլիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, անտեսելով վերակարգի արգելքը, հսկիչ-անցագրային կետի հերթապահի և գնդի հերթապահի պահանջներին հակառակ, մի խումբ քաղաքացիական անձինք ապօրինի մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք՝ զորամասում ծառայող իրենց մտերիմ ժամկետային զինծառայողին վերաբերող ծառայողական բնույթի հարցի պարզաբանման նպատակով։

Զորամասի հերթապահի պահանջով զորամասի տարածքից դուրս գալուց հետո, անմիջապես դարպասների դիմաց, նույն հարցի կապակցությամբ նրանք վիճաբանել են իրենց ծառայողական գործունեությունը կատարող, զորամասի գումարտակի սպայի և պայմանագրային մեկ զինծառայողի հետ, որի ընթացքում միմյանց փոխլրացնելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խոչընդոտելով զորամասի՝ տվյալ ժամանակ օրվա կարգացուցակով նախատեսված բնականոն աշխատանքը, հարվածներ հասցնելով բռնություն են գործադրել հիշյալ զինծառայողների նկատմամբ՝ վերջիններիս պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ։ Միաժամանակ քաղաքացիական անձանցից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել դեպի օդ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիսիան քաղաքի բնակիչ հանդիսացող 3 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով ու 297-րդ հոդվածի 3-րդ մասով։

Քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

ՀՀ քննչական կոմիտեն խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, զորամասի անձնակազմի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու, արգելված որևէ գործողություն կատարելու փորձերից։ Նման դեպքերում ՀՀ քննչական կոմիտեն գործադրելու է իրավաչափ ամենախիստ միջոցները՝ նման արարքներ կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը

18:34 29.11.2024

Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի էներգետիկայի մասնագետ Արեգ Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը։ Այն ենթադրում է առաջին արդյունաբերական մասշտաբի հողմակայանի կառուցում Շիրակի մարզում՝ Քարախաչ լեռնանցքի տարածքում։ Փոխնախարար Հարությունյանը կարևորել է ծրագիրը՝ նշելով՝ կանաչ էներգիայի կիրառումն ուղղված է մեր երկրի […] ...

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

18:30 29.11.2024

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում […] ...

Անխել Դի Մարիան շրջանցել է Լիոնել Մեսսիին

18:26 29.11.2024

Անխել Դի Մարիան շրջանցել է Լիոնել Մեսսիին

Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում տպավորիչ ցուցանիշ է գրանցել, հայտնում է Opta-ն: 36-ամյա ֆուտբոլիստը գոլային փոխանցումներով դուբլ է ձևակերպել և մրցաշարում այդ ցուցանիշով շրջանցել է իր հայրենակից Լիոնել Մեսսիին: Այժմ Դի Մարիան իր ակտիվում ունի 41 գոլային փոխանցում, իսկ Մեսսին՝ 40: Չեմպիոնների լիգայում 42 գոլային փոխանցումներով […] ...

Արարատ Միրզոյանն ու Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

18:22 29.11.2024

Արարատ Միրզոյանն ու Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և սեփականության նախարար Յան Յոակիմ Ստրանդի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը և նոր օրակարգի հիմնական բաղադրիչները։ Նախարար Միրզոյանը վկայակոչել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթն առ այն, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում

18:18 29.11.2024

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում

Ոստիկանությունից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի երկու օր: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով: Միաժամանակ անհրաժեշտ է Մաշտոցի պողոտայից ձախ […] ...

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

18:14 29.11.2024

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԶՖԳ-ի միջև արդեն իսկ ստորագրված քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության վարկային համաձայնագրին, «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության համալիր […] ...

BACK_TO_TOP