Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+6.09 oC

Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը

18:00 23.06.2024

«Միմինո» հայ-վրացական մշակութային խոհանոցային փառատոնը հունիսի 22-ին խորհրդանշական վայրում՝ Դիլիջանում, իր շուրջ էր համախմբել հարյուրավոր մարդկանց, որոնք հնարավորություն ունեին քաղաքի կենտրոնում համտեսել համեղ ուտեստներ և ծանոթանալ պատրաստման եղանակներին:

Փառատոնի ավելի քան քառասուն տաղավարում, խոհանոցներից բացի, ներկայացված էին գյուղական բերքն ու բարիքը, ձեռքի աշխատանքներ՝ տիկնիկներ, զարդեր, աքսեսուարներ: Տոնական մթնոլորտն ամբողջացնելու համար ցուցահանդես-վաճառքին զուգահեռ նաև համերգային ծրագիր էր կազմակերպվել. ելույթներ էին ունենում Հայաստանի ու Վրաստանի պարային խմբերը, երգիչները։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասել է՝ փառատոնի նպատակն է երկու երկրների մշակութային ժառանգությունը հանրության լայն շրջանակին ներկայացնելու միջոցով երկխոսություն ծավալել հարևան, բարեկամ ազգերի միջև, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

«Ցանկանում ենք ցույց տալ երկու ազգերի մշակութային ժառանգության համադրելիությունը և դրանով նաև շահույթ ապահովել և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար: Իրականում երկու երկրների մշակույթների հետ կապված հարցեր կան, որոնք շահարկվում են ոչ կոմպետենտ շրջանակում, և մենք ուզում ենք մասնագետներով պարզաբանել որոշ հարցեր: Մասնագիտական շրջանակում հասկանում են, որ հնարավոր չէ հազարամյակներով ապրել կողք կողքի, հարաբերվել, շփվել, լինել բարեկամ և ինչ-որ բան չվերցնել իրարից կամ չտալ: Մեր միջև նմանությունները, ընդհանրությունները մեր ընդհանուր հարստությունն են»,- շեշտել է Մամուլյանը:

Նրա խոսքով՝ ավաղ, վրացական տաղավարները դեռ քիչ են:

«Եթե առաջին տարին մենք ունեինք վեց մասնակից, ապա այս տարի 12 տաղավար է մասնակցում Վրաստանից: Բոլորը չէ, որ խոհանոց են ներկայացնում: Վստահ եմ՝ հաջորդ տարի խոհարարների թիվը մեծանալու է»,- նշել է Սեդրակ Մամուլյանը:

Միջոցառումը կազմակերպվել է Դիլիջանում, քանի որ թեման «Միմինո» ֆիլմն է, որի գլխավոր դերերում հանդես են եկել սիրված դերասաններ Մհեր Մկրտչյանն ու Վախթանգ Կիկաբիձեն:

«Մենք պետք է Դիլիջանում անպայման բացենք ծորակը, ասենք, որ այն աշխարհում երկրորդն է: Երբ վրացական կողմը նախաձեռնի «Միմինո» փառատոնը, այն կանցկացվի Թելավիում, քանի որ «Միմինո»-ի գլխավոր հերոսը Թելավիից էր: Կարծում եմ՝ այդ կինոնկարում լավագույնս են ներկայացվել մեր առանձնահատկություններն ու ընդհանրությունները, մեր աշխարհընկալումները»,- շեշտել է Մամուլյանը:

Վրաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Լևանի Կոբիաշվիլին շատ է կարևորել փառատոնի անցկացումը, քանի որ այն խորհրդանշում է Մհեր Մկրտչյանի և Վախթանգ Կիկաբիձեի բարեկամությունը:

«Մենք մտածեցինք այս փառատոնը, որ շարունակենք երկու ժողովուրդների բարեկամությունը: Հույս ունենք, որ Թելավիում ևս կանցկացնենք այս փառատոնը»,- ասել է նա:

Կոբիաշվիլին կարծում է՝ հայկական և վրացական ուտեստների անուններն են նման, բաղադրիչները, սակայն համերը շատ են տարբերվում:

«Ես սիրում եմ հայկական խոհանոց և հաճախ եմ այցելում այստեղ, համտեսում ձեր ավանդական ուտեստները: Դուք հրաշալի խոհարարներ ունեք, որոնք հրաշքներ են ստեղծում»,- շեշտել է Կոբիաշվիլին:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն: Նա հատուկ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ նշելով, որ փառատոնը խորհրդանշում է երկու երկրների բարեկամությունը, եղբայրությունը, մշակութային երկխոսությունը:

Փառատոնին ամփոփվել են նաև միջոցառման շրջանակում կազմակերպված հայ և վրացի խոհարարների միջև մրցույթի արդյունքները: Հայաստանի խոհարարները պատրաստել էին Տավուշին բնորոշ, վրացական կողմը՝ իր նախընտրած կերակրատեսակները։ Առանձնացվել էին տոլման ու խինկալին:

Փառատոնն անցկացվել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ միջազգային տրանսպորտային օղակ. Հեռանկար բանավեճ

14:46 30.11.2024

Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ միջազգային տրանսպորտային օղակ. Հեռանկար բանավեճ

Որքան շատ է խոսվում Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքման հավանականության մասին, այդքան ավելի ենք համոզվում, որ առանց տրանսպորտային հաղորդակցության խնդրի լուծման փաստաթղթի ստորագրումը հնարավոր չէ: Կկայանա՞ արդյոք մեր իշխանությունների պատկերացրած խաղաղության խաչմերուկը, թե՞ մեզ կկարողանան պարտադրել այն, ինչ հարևանները անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկել են քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղևոնդյանն […] ...

Իրանում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

14:38 30.11.2024

Իրանում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Տեղական ժամանակով 9:30-ին Իրանի Սեմնան նահանգում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է Շահմիրզադ քաղաքում: Այս մասին հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը: Ըստ տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: ...

Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. Կոբախիձե

14:28 30.11.2024

Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. Կոբախիձե

Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում, քանի որ երկիրն ունի ամուր ինստիտուտներ և իմաստուն ժողովուրդ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները մշտապես փորձում են պատճառներ գտնել երկրում անկարգությունների և Վրաստանն ուկրաինացնելու փորձի համար։ Նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի, Վրաստանը անկախ պետություն է՝ […] ...

Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

14:20 30.11.2024

Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Ռուսական «РБ Спорт»-ի տեղեկություններով` ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսը» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Այս ակումբի նախագահը հայ գործարար Ժոզեֆ Մարի Ուգուրլյանն է։ Թիկնիզյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում տեղեկություններ […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում

14:12 30.11.2024

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես, Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև, տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Նշված […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող ռազմական օբյեկտներին

14:00 30.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող ռազմական օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայում լիբանանյան սահմանի մոտ գտնվող օբյեկտների վրա, որոնք, ըստ իսրայելական զինվորականների, օգտագործվել են մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու համար, ինչը խախտում է հրադադարի գործող համաձայնագիրը, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր առավոտյան, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայի և Լիբանանի սահմանային անցակետերի մոտ գտնվող ռազմական […] ...

BACK_TO_TOP