20:50 21.06.2024
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հայտարարություն է տարածել, իր լուրջ մտահոգությունը հայտնելով առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը (Հայաստանի ՄԻՊ), նրա ղեկավար կազմն ու աշխատակազմը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության պատճառով ենթարկվում են քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների։
Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը վերահաստատում է իր աջակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին՝ Հայաստանում մարդու բոլոր իրավունքները խթանելու և պաշտպանելու իր աշխատանքում:
Հարձակումները, որոնց բախվում են Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմը, ներառում են բանավոր ձևաչափով ոտնձգություններ, գենդերային և էթնիկական հիմքով ատելության խոսք, սպառնալիքներ և ինստիտուտին քաղաքացիների դիմելը և հաղորդումներ ներկայացնելը խոչընդոտելու փորձեր: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը թիրախավորված է հատկապես այն պատճառով, որ ինստիտուտը ներգրավված է խոցելի իրավիճակներում գտնվող խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության գործում:
Այս շարունակական ոտնձգությունները և ինստիտուտի լայն մանդատին անհարկի միջամտությունը հանգեցնում են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր գործունեությունն իրականացնելու միջավայրի վատթարացման: Բացի այդ, քաղաքական գործիչների այս գործողությունները մտահոգություններ են առաջացնում ինստիտուտի աշխատակազմի և ղեկավարության անվտանգության տեսանկյունից: Ի վերջո, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ այս հարձակումները մտահոգիչ են ինչպես հանրային վստահության, այնպես էլ ՄԻՊ-ին դիմելու և հաղորդումներ ներկայացնելու տեսանկյունից, այն դեպքում, երբ այս ինստիտուտն առանցքային դեր է խաղում Հայաստանում անհատների իրավունքների պաշտպանության և խթանման գործում։
Փարիզյան սկզբունքներին լիովին համապատասխանող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ուժեղ հաստատությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հենասյուն է, որն առանցքային դեր է խաղում ազգային մակարդակում մարդու իրավունքների իրականացման հարցում: Միջազգային չափանիշներին համապատասխանող մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները նաև համընդհանուր ցուցանիշ են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների՝ «խաղաղություն, արդարադատություն և ուժեղ ինստիտուտներ» 16-րդ նպատակին հասնելու համար:
Եվրոպայի խորհուրդը արդյունավետ եւ անկախ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները ճանաչում է որպես մարդու իրավունքների, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության նկատմամբ հարգանքի հենասյուն՝ դրանց վերապահելով ռազմավարական առաջնահերթություն, ինչպես հաստատվել է պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում՝ Ռեյկյավիկի հռչակագրում։ Նմանապես, ՄԻՊ հաստատությունները Եվրոպական միության կողմից նույնպես ճանաչվում են որպես երկրում զսպումների և հակակշիռների իրականացման և իրավունքի գերակայության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ապահովելու համար հիմնական դերակատարներ։ Ավելին, ԵՄ կառույցներն ընդգծել են, որ ՄԻՊ հաստատությունների գործունեության միջավայրը սահմանափակելու փորձերը կարող են սպառնալիք ներկայացնել իրավունքի գերակայությանը:
Միջազգային չափանիշները, որոնք կիրառելի են ՄԻՊ հաստատությունների նկատմամբ, հաստատուն կերպով ամրագրված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի շրջանակներում: Մասնավորապես, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով արգելվում է Պաշտպանի գործունեությանը որեւէ միջամտություն, եւ ընդգծվում է, որ Պաշտպանի՝ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև Պաշտպանին ուղղված սպառնալիքները առաջացնում են պատասխանատվություն (հոդված 10):
Համապատասխան տարածաշրջանային և միջազգային չափանիշներ
ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքները, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1993 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 48/134 բանաձևով, ՄԻՊ հաստատությունների համար կիրառելի չափանիշների անկյունաքարն են։ Դրանց հիման վրա՝ ՄԻՊ հաստատությունների հավատարմագրման համար պատասխանատու միջազգային մարմինը (Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման ենթահանձնաժողով (SCA)) սահմանում է պահանջների արդի բովանդակությունն ու շրջանակը՝ ապահովելու ՄԻՊ հաստատությունների անկախ և արդյունավետ գործունեությունը:
Փարիզյան սկզբունքների հիմնարար պահանջն այն է, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունը պետք է կարողանա գործունեություն իրականացնել՝ առանց քաղաքական միջամտության: Փարիզյան սկզբունքները պահանջում են, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություններն իրավասու լինեն կարծիք ներկայացնելու մարդու իրավունքների խախտման ցանկացած իրավիճակի վերաբերյալ, որն իրենք են որոշում հասցեավորել։ Այս համատեքստում Հավատարմագրման ենթահանձնաժողովն ընդգծել է, որ կենսական նշանակություն ունի մարդու իրավունքների ազգային հաստատությունների կարողությունների հզորացման համար երաշխիքների ապահովումը՝ նպատակաուղղված մարդու իրավունքներին վերաբերելի քննադատական վերլուծություն և մեկնաբանություններ կատարելուն, հաստատության ղեկավարության անկախությունը երաշխավորելուն և մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների նկատմամբ հանրային վստահության խթանմանը: Սա ենթադրում է՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատության աշխատակազմի և որոշումներ կայացնող մարմնի պաշտպանվածությունը պատասխանատվությունից այն գործողությունների համար, որոնք նրանք կատարել են իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակներում։
Ավելին, Հավատարմագրման ենթահանձնաժողովն ընդգծում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները պետք է իրավասու լինեն դիտարկելու և որոշելու ինստիտուտի ռազմավարական առաջնահերթությունները և գործունեությունը՝ հիմքում ունենալով բացառապես երկրում մարդու իրավունքների իր կողմից որոշված առաջնահերթությունները՝ զերծ լինելով որևէ քաղաքական միջամտությունից:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան շեշտել է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանը և նրա աշխատակազմը չպետք է ենթարկվեն որևէ ճնշումների կամ ահաբեկման, ներառյալ՝ քաղաքական ճնշումները, ֆիզիկական ահաբեկումը կամ ոտնձգությունը՝ իրենց մանդատի շրջանակում իրականացվող գործողությունների հետևանքով, այդ թվում՝ անհատական գործերի կամ համակարգային խախտումների մասին հաղորդումներ ներկայացնելիս։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նաև կոչ է անում պետություններին անհապաղ և հանգամանալից քննության առարկա դարձնել մարդու իրավունքների ազգային հաստատությունների անդամների կամ աշխատակիցների, ինչպես նաև նրանց հետ համագործակցող կամ համագործակցելու ցանկություն ունեցող անձանց նկատմամբ ենթադրյալ ճնշումների կամ ահաբեկումների դեպքերը, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Եվրոպայի խորհրդի շրջանակում Նախարարների Կոմիտեի վերջին 2021/1 հանձնարարականը նաև կոչ է անում ապահովել և ընդլայնել ՄԻՊ հաստատությունների համար անվտանգ և բարենպաստ միջավայր: Այն ընդգծում է, որ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՄԻՊ հաստատությունները սպառնալիքներից, ճնշումներից և ահաբեկման ցանկացած այլ ձևերից պաշտպանելու և աջակցելու համար: Այն նաև շեշտում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների, նրանց անդամների և աշխատակազմի, ինչպես նաև նրանց հետ համագործակցող կամ համագործակցելու ցանկություն ունեցող անձանց նկատմամբ ենթադրյալ ճնշումների կամ ահաբեկումների ցանկացած դեպք պետք է դառնա անհապաղ և բազմակողմանի քննության առարկա, և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Ավելին, համաձայն Եվրոպայի խորհրդի Վենետիկյան սկզբունքների՝ պետությունները պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որն ուղղված է կամ հանգեցնում է օմբուդսմանի ինստիտուտի նկատմամբ ճնշում գործադրելուն կամ վերջինիս արդյունավետ գործունեության առումով որևէ խոչընդոտ ստեղծելուն, և պետք է արդյունավետորեն պաշտպանեն հաստատությունը ցանկացած նմանատիպ սպառնալիքից:
Մենք մտահոգություն ենք հայտնում առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դեմ վերջին սպառնալիքներն ու հարձակումները հակասում են ազգային, տարածաշրջանային և միջազգային չափանիշներին: Հիմք ընդունելով իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ՄԻՊ հաստատությունների կարևոր դերի լայն ճանաչումը՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը և իր աշխատակազմը չպետք է ենթարկվեն ահաբեկման, հետապնդման կամ ոտնձգության որևէ ձևի: Այնուամենայնիվ, երբ նման դեպքեր են տեղի ունենում, դրանք պետք է անհապաղ և արդյունավետ կերպով հասցեավորվեն:
Վերոնշյալի հաշվառմամբ
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ինչպես ազգային, այնպես էլ ավելի լայն միջազգային իրավապաշտպան հանրության շրջանում մեծ հարգանք վայելող ինստիտուտ է: 2019 թվականին այն վերահավատարմագրվել է Հավատարմագրման ենթահանձնաժողովի կողմից A-կարգավիճակով՝ հաստատելով իր լիակատար համապատասխանությունը Փարիզյան սկզբունքներին: Միևնույն ժամանակ, Ենթահանձնաժողովը բարձր է գնահատել Հայաստանի ազգային հաստատության կողմից մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ գործադրված ջանքերը՝ չնայած այն բարդ պայմաններին, որոնցում այն ծավալում է իր գործունեությունը, ներառյալ՝ զգայուն հարցերի շուրջ հրապարակային դիրքորոշում արտահայտելով:
Սա ներառում է հաշմանդամություն ունեցող, ԼԳԲՏ անձանց իրավունքների, ինչպես նաև մտքի, խղճի և կրոնի ազատության հարցերով հաստատության աշխատանքը, որը ներկայումս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է՝ ՄԻՊ հաստատություններին վերաբերելի՝ մարդու իրավունքների առնչությամբ միջազգային պարտավորություններին և չափանիշներին համապատասխան:
Մենք կոչ ենք անում Հայաստանի պետական մարմիններին, ինչպես նաև երկրի բոլոր քաղաքական դերակատարներին՝ հավատարիմ մնալ այն միջազգային չափանիշներին, որոնք վերաբերում են ահաբեկումից, ոտնձգություններից, սպառնալիքներից, ինչպես նաև ՄԻՊ հաստատության անկախության և գործունեության արդյունավետության վրա բացասաբար ազդող ցանկացած գործողությունից Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանությանը:
Սա ենթադրում է՝ հաստատության գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորում և պահպանում՝ ապահովելով, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանը կարողանա քննադատաբար վերլուծել և մեկնաբանել մարդու իրավունքներին վերաբերելի բոլոր խնդիրները, ինչպես նաև ապահովելով հաստատության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդումը: Ավելին, հիմք ընդունելով միջազգային չափանիշները՝ կոչ ենք անում պետական մարմիններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՄԻՊ հաստատության ղեկավարության անկախությունն ու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
14:28 30.11.2024
Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. Կոբախիձե11:35 30.11.2024
Շվեյցարիան բացառել է ԵՄ-ից զորքերի և զենքի անցումը երկրի տարածքով11:18 30.11.2024
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ10:36 30.11.2024
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց09:28 30.11.2024
Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում14:20 30.11.2024
Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել ՖրանսիայումՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Ռուսական «РБ Спорт»-ի տեղեկություններով` ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսը» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Այս ակումբի նախագահը հայ գործարար Ժոզեֆ Մարի Ուգուրլյանն է։ Թիկնիզյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում տեղեկություններ […] ...
14:12 30.11.2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես, Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև, տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Նշված […] ...
14:00 30.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող ռազմական օբյեկտներինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայում լիբանանյան սահմանի մոտ գտնվող օբյեկտների վրա, որոնք, ըստ իսրայելական զինվորականների, օգտագործվել են մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու համար, ինչը խախտում է հրադադարի գործող համաձայնագիրը, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր առավոտյան, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայի և Լիբանանի սահմանային անցակետերի մոտ գտնվող ռազմական […] ...
13:56 30.11.2024
Վինիսիուսը Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն էՄադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նոյեմբերին Վինիսիուսը մասնակցել է Իսպանիայի առաջնության երկու հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 18 խաղի, խփել 12 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: ...
13:51 30.11.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի ցերեկը, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ...
13:43 30.11.2024
ՌԴ պաշտպանության նախարարը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետՆոյեմբերի 29-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Փհենյան՝ հանդիպելու Հյուսիսային Կորեայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը և Անդրեյ Բելոուսովը Փհենյանում քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության խորացումը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը դատապարտել է Արևմուտքին այն բանի համար, որ թույլ է տվել Ուկրաինային հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ նշելով, որ այդ կերպ […] ...