19:48 21.06.2024
Բացահայտվել է Լոռու մարզում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, մի շարք անձանց օգտին անօրինական եղանակով, ապօրինի վարձատրության դիմաց գործողություններ կատարելու դեպք:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչներ Հ.Ս.-ն և Գ.Ա.-ն, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրակա-նացմանը, բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով լուծել են իրենց դիմած քաղաքացիների մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները)՝ դրա դիմաց ստանալով ապօրինի վարձատրություն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Հ.Ս.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ՝ հեղինակություն, 2023թ. մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում մշտական կապ է պահել ինչպես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց՝ այսպես կոչված «օրենքով գողերի», այնպես էլ՝ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների հետ, ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված միավորում՝ դրանում ներգրավելով իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, նախկինում 4 անգամ դիտավորությամբ կատարված հանցանքների համար դատապարտված Գ.Ա.-ին և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց և բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով, անօրինական օգուտ ստանալու նպատակով, լուծել հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները):
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ Հ.Ս.-ն, իր կողմից ղեկավարված, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից Գ.Ա.-ի միջոցով դիմած Վանաձոր քաղաքի բնակչուհուն նախ խոստացել, ապա միջոցներ են ձեռնարկել, խմբավորման անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, վերադարձնել վերջինիս կողմից այլ անձի տրված 800.000 ՀՀ դրամ գումարի չափով պարտքը, ինչն իրականացնելու դեպքում, ըստ նախնական պայմանավորվածության, 400․000 դրամը նշված բնակչուհու կողմից պետք է հանձնվեր Հ.Ս.-ի և Գ.Ա.-ի տնօրինմանը։
Բացի այդ, Հ.Ս.-ն Գ.Ա.-ի հետ 2023թ. մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Սպիտակ համայնքի բնակիչներ, հայր և որդի Չ.-երից պահանջել են գումարներ, իսկ գումարային պահանջները ներկայացրել են վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, հոգեկան հարկադրանք առաջացնող արտահայտություններ հնչեցնելով, սեռական բնույթի հայհոյանքներով։ Իսկ երբ վերջիններս չեն կարողացել տալ պահանջված գումարները, դրանց դիմաց պահանջել ու վերցրել են փաստացի նրանց պատկանած «Վոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան, որից հետո, ավտոմեքենայի անսարքություններ ունենալու պատրվակով, նրանցից պարբերաբար պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ, որոնք տնօրինվել են Հ.Ս.-ի և Գ.Ա.-ի կողմից:
Բացի այդ, 2023թ․ հուլիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում, Հ.Ս.-ն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով մասնավոր հարցին առնչվող խնդիրը լուծելու համար իրեն դիմած՝ ավտոմեքենաների վերանորոգմամբ զբաղվող անձից, վերջինիս կողմից գնված ավտոմեքենայի վաճառքի գումարը վաճառողին տրամադրելու ժամկետները հետաձգելու և այլ ավտոմեքենայի վերանորոգումը սահմանված ժամկետում չավարտելու պատճառով ավտոմեքենայի սեփականատիրոջը գումարի վերադարձը տարաժամկետելու կապակցությամբ, հիշյալ անձանց հետ իր հեղինակությունն օգտագործելով խնդիրները լուծելու դիմաց, պահանջել ու ստացել է տարբեր չափերով ապօրինի վարձատրություն:
Մեկ այլ դեպքով էլ Հ.Ս.-ն, 2023 թվականի հոկտեմբերին Սպիտակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ին շահագրգռելով, թե որպես հեղինակություն, այսպես կոչված, «հարց լուծող» ճանաչում է նրան, խոստացել այդ մասին տեղեկացնել նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող այլ անձանց և ծանոթացնել նրանց հետ, որից հետո Ս.Հ.-ին հանձնարարել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր խնդրի լուծում տալու դիմաց, համագյուղացուց վերցնել խոստացված գումարները: Ի պատասխան՝ համագյուղացին Հ.Ս.-ին խնդրել է տարաժամկետել գումարի վճարումը, ինչին վերջինս համաձայնել է:
Վերոգրյալից զատ, Հ.Ս.-ն նույն ժամանակահատվածում տարբեր անձանցից հաճախակի ապօրինի կերպով ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ Գ.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն այս երկու մեղադրյալի մասով ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
Քրեական աստիճանակարգությամբ օժտված խմբավորման մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:28 30.11.2024
Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. Կոբախիձե11:35 30.11.2024
Շվեյցարիան բացառել է ԵՄ-ից զորքերի և զենքի անցումը երկրի տարածքով11:18 30.11.2024
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ10:36 30.11.2024
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց09:28 30.11.2024
Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում14:46 30.11.2024
Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ միջազգային տրանսպորտային օղակ. Հեռանկար բանավեճՈրքան շատ է խոսվում Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքման հավանականության մասին, այդքան ավելի ենք համոզվում, որ առանց տրանսպորտային հաղորդակցության խնդրի լուծման փաստաթղթի ստորագրումը հնարավոր չէ: Կկայանա՞ արդյոք մեր իշխանությունների պատկերացրած խաղաղության խաչմերուկը, թե՞ մեզ կկարողանան պարտադրել այն, ինչ հարևանները անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկել են քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղևոնդյանն […] ...
14:38 30.11.2024
Իրանում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՏեղական ժամանակով 9:30-ին Իրանի Սեմնան նահանգում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է Շահմիրզադ քաղաքում: Այս մասին հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը: Ըստ տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: ...
14:28 30.11.2024
Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. ԿոբախիձեՈւկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում, քանի որ երկիրն ունի ամուր ինստիտուտներ և իմաստուն ժողովուրդ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները մշտապես փորձում են պատճառներ գտնել երկրում անկարգությունների և Վրաստանն ուկրաինացնելու փորձի համար։ Նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի, Վրաստանը անկախ պետություն է՝ […] ...
14:20 30.11.2024
Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել ՖրանսիայումՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Ռուսական «РБ Спорт»-ի տեղեկություններով` ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսը» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Այս ակումբի նախագահը հայ գործարար Ժոզեֆ Մարի Ուգուրլյանն է։ Թիկնիզյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում տեղեկություններ […] ...
14:12 30.11.2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես, Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև, տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Նշված […] ...
14:00 30.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող ռազմական օբյեկտներինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայում լիբանանյան սահմանի մոտ գտնվող օբյեկտների վրա, որոնք, ըստ իսրայելական զինվորականների, օգտագործվել են մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու համար, ինչը խախտում է հրադադարի գործող համաձայնագիրը, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր առավոտյան, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայի և Լիբանանի սահմանային անցակետերի մոտ գտնվող ռազմական […] ...