Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն ՀՀ դրամի վնասը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+7.09 oC

Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն ՀՀ դրամի վնասը

12:18 20.06.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի համայնքերից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս. Բ.-ն, տեղեկացված լինելով տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ. Ղ.-ի կողմից նույն մարզի Շահումյան համայնքում գտնվող և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առանց համապատասխան թույլտվության 265961,82 քմ մակերեսով ջերմոցային համալիր կառուցելու մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, Դ. Ղ.-ի դրդմամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ Դ. Ղ.-ն մեկ այլ ընկերության տնօրեն Ա. Բ.-ի օժանդակությամբ համայնքապետին ներկայացրել է վերը նշված հողամասերը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Դրանց հիման վրա համայնքի ղեկավար Ս. Բ.-ն, խախտելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, վերը նշված ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամ վճարը համայնքի բյուջե մուծելու վերաբերյալ հողամասի սեփականատեր Դ. Ղ.-ին առաջարկություն ներկայացնելու փոխարեն, 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրած որոշմամբ ՍՊ ընկերությանը թույլատրել է վերը նշված հողամասերում իրականացնել ջերմոցային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ:

Այնուհետև, հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 23-ին Ս. Բ.-ն դարձյալ կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ ջերմոցային համալիրը շահագործման պատրաստ լինելու մասին ավարտական ակտը՝ այդ կերպ հիմքեր ստեղծելով առանց համապատասխան վճարի օրինականացնել նշված ինքնակամ շինությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերով՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամը չի մուտքագրվել համայնքապետարանի բյուջե:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ վերը նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող ջերմոցային տնտեսության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձը ՍՊԸ-ի տնօրենի դրդմամբ, 2021 թվականի օգոստոսի 20-ին կազմել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կեղծ ակտ այն մասին, որ 12.12.2018 թվականին ընկերությանը տրված  ջերմոցային համալիր կառուցելու շինթույլտվության հիման վրա իրականացվող աշխատանքները սկսվել են 21.01.2019 թվականին և ավարտվել՝ 30.09.2019 թվականին, այնինչ նախաքննությամբ հիմնավորվել է, որ տվյալ ջերմոցային համալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են դեռևս 2018 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում:

Նախաքննության ընթացքում ՍՊԸ տնօրեն Դ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի ղեկավար Ս. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/:

2024 թվականի հունիսի 11-ին մեղադրյալ Դ. Ղ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 439 միլիոն ՀՀ դրամը:

2024 թվականի հունիսի 17-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին հիշյալ  մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու և գործուն զղջալու հիմքով դադարեցնելու մասին, որոնք բավարարվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանը 3,5 հազար «բետոնե ոզնի» է տեղադրել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին

16:18 30.11.2024

Լեհաստանը 3,5 հազար «բետոնե ոզնի» է տեղադրել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի հետ Լեհաստանի սահմանին «Արևելյան վահան» պաշտպանական ամրությունների գծի առաջին հատվածում տեղադրվել է 3,5 հազար «բետոնե ոզնի»։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Եթե լավ եմ հիշում, միայն այս հատվածում տեղադրվել է այդ բետոնե տարրերից 3,5 հազարը», – ասել է Տուսկը: Լեհաստանի վարչապետը հավելել է, որ արևելյան սահմանի 300 կմ […] ...

Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը տուգանվել է 24 հազար ռուբլով

16:11 30.11.2024

Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը տուգանվել է 24 հազար ռուբլով

Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը տուգանվել է մի քանի մեքենայով արագությունը գերազանցելու համար։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։ Երկրի գլխավոր Ձմեռ պապի դերը խաղում է 47-ամյա դերասան Անդրեյ Բալինը։ Նշվում է, որ նա արդեն մի քանի անգամ տուգանվել է ճանապարհային երևեկության կանոնները խախտելու համար: Այս անգամ նա տուգանվել է 24 հազար ռուբլով: Սակայն Ամանորի […] ...

Պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի. Բայրամյան

16:01 30.11.2024

Պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի. Բայրամյան

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է կարիերան ավարտելու հնարավոր ժամկետների մասին: «Ես շատ ուրախ և գոհ եմ, որ երկրպագուները գրում են թե երկրորդ երիտասարդություն եմ ապրում: Բայց ես այդքան էլ մեծ չեմ։ 32 տարեկանը պատկառելի տարիք չէ, պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի»,- Բայրամյանի խոսքերը մեջբերում էՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Բայրամյանը […] ...

Ժաննա Անդրեասյանը հետևել է մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացին

15:54 30.11.2024

Ժաննա Անդրեասյանը հետևել է մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացին

Այսօր առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը: Քննական 3 կենտրոնում ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորման գործընթացն իրականացվել է 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Ընդհանուր առմամբ՝ ատեստավորվող […] ...

«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ 2023թ․ հոկտեմբերին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ. ՔԿ

15:48 30.11.2024

«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ 2023թ․ հոկտեմբերին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ Էրեբունի թանգարանի մոտակայքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու, դրա ընթացքում կրակոցներ հնչեցնելու դեպքի առթիվ: Դեպքի վայրի զննությամբ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել […] ...

Զելենսկին պատրաստ է դադարեցնել հակամարտությունը՝ առանց տարածքների վերադարձի. Bloomberg

15:41 30.11.2024

Զելենսկին պատրաստ է դադարեցնել հակամարտությունը՝ առանց տարածքների վերադարձի. Bloomberg

Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտին՝ առանց տարածքների վերադարձի, գրում է Bloomberg-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում ասել էր, որ հնարավոր է դադարեցնել Ուկրաինայի հակամարտության «թեժ փուլը»՝ ընդունելով Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքը «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»։ «Սա մինչ օրս ամենաուժեղ ազդանշանն է այն մասին, որ Զելենսկին պատրաստ է […] ...

BACK_TO_TOP