ԿԳՄՍՆ-ն հերքում է Ադրբեջանի մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+7.09 oC

ԿԳՄՍՆ-ն հերքում է Ադրբեջանի մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները

10:44 20.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում:

«Նմանօրինակ լրատվությունն ակնհայտ սուտ է, պատմական փաստերը կեղծելու Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում:

Մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում տեղական կոպտատաշ քարից և եռանավ բազիլիկ հայկական եկեղեցի է։ Պահպանվել են հայկական լինելու փաստը հաստատագրող հարավային ավանդատան պատուհանի վերևի հատվածում պահպանված արձանագրությունը («1888 ամի»)՝ կառուցման տարեթվով, իսկ դրանից աջ նաև հայերեն արձանագրությունը։ Կիրանցի այս եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ 2024 թ․ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով կիրականացվեն հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Ոսկեպարի վաղմիջնադարյան եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, սակայն մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավության ներթափանցումից եկեղեցու տանիքածածկերը քայքայվել են, ծածկասալերը՝ վնասվել: 2024 թ․ պետական միջոցներով կվերականգնեն հուշարձանի տանիքի ծածկասալերը։

ՀՀ Շիրակի մարզի Երերույքի վաղքրիստոնեական տաճարը, որը նույնպես հայտնվել է ադրբեջանական տեղեկատվական քարոզչության թիրախում և պատմական կեղծ պնդմամբ ներկայացվել իբրև թյուրքական կոթող, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում:

Երերույքի տաճարի և հարակից տարածքը հարուստ է մշակութային շերտով, ինչի մասին են վկայում տարիներ շարունակ հայ և իտալական հնագիտական արշավախմբերի կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Երերույքի վաղքրիստոնեական տաճարի ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակում՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ պետությունն իրականացնում է շարունակական աշխատանք:

Կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան շրջանակներին չխեղաթյուրել պատմական փաստերը, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանումը՝ մասնավորապես ապահովելով նաև միջազգային դիտորդական առաքելության այցերը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մշտադիտարկման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳՆ-ը հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. Անի Բադալյան

16:24 30.11.2024

ՀՀ ԱԳՆ-ը հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. Անի Բադալյան

Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: «Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ ԱԳՆ-ն հետևում […] ...

Լեհաստանը 3,5 հազար «բետոնե ոզնի» է տեղադրել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին

16:18 30.11.2024

Լեհաստանը 3,5 հազար «բետոնե ոզնի» է տեղադրել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի հետ Լեհաստանի սահմանին «Արևելյան վահան» պաշտպանական ամրությունների գծի առաջին հատվածում տեղադրվել է 3,5 հազար «բետոնե ոզնի»։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Եթե լավ եմ հիշում, միայն այս հատվածում տեղադրվել է այդ բետոնե տարրերից 3,5 հազարը», – ասել է Տուսկը: Լեհաստանի վարչապետը հավելել է, որ արևելյան սահմանի 300 կմ […] ...

Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը տուգանվել է 24 հազար ռուբլով

16:11 30.11.2024

Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը տուգանվել է 24 հազար ռուբլով

Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը տուգանվել է մի քանի մեքենայով արագությունը գերազանցելու համար։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։ Երկրի գլխավոր Ձմեռ պապի դերում հանդես է գալիս 47-ամյա դերասան Անդրեյ Բալինը։ Նշվում է, որ նա արդեն մի քանի անգամ տուգանվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Այս անգամ նա տուգանվել է 24 հազար ռուբլով: Սակայն […] ...

Պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի. Բայրամյան

16:01 30.11.2024

Պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի. Բայրամյան

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է կարիերան ավարտելու հնարավոր ժամկետների մասին: «Ես շատ ուրախ և գոհ եմ, որ երկրպագուները գրում են թե երկրորդ երիտասարդություն եմ ապրում: Բայց ես այդքան էլ մեծ չեմ։ 32 տարեկանը պատկառելի տարիք չէ, պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի»,- Բայրամյանի խոսքերը մեջբերում էՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Բայրամյանը […] ...

Ժաննա Անդրեասյանը հետևել է մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացին

15:54 30.11.2024

Ժաննա Անդրեասյանը հետևել է մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացին

Այսօր առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը: Քննական 3 կենտրոնում ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորման գործընթացն իրականացվել է 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Ընդհանուր առմամբ՝ ատեստավորվող […] ...

«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ 2023թ․ հոկտեմբերին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ. ՔԿ

15:48 30.11.2024

«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ 2023թ․ հոկտեմբերին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ Էրեբունի թանգարանի մոտակայքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու, դրա ընթացքում կրակոցներ հնչեցնելու դեպքի առթիվ: Դեպքի վայրի զննությամբ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել […] ...

BACK_TO_TOP