10:38 19.06.2024
Ամփոփվել են «Տնտեսական կառավարում, բիզնես միջավայրի և ձեռնարկության արդյունավետություն» ծրագրի արդյունքները։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Համաշխարհային բանկը նախօրեին համատեղ աշխատաժողով էին կազմակերպել՝ ամփոփելու ՀԲ աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Տնտեսական կառավարում, բիզնես միջավայրի և ձեռնարկության արդյունավետություն» ծրագրի արդյունքները, որը նպատակաուղղված էր պետական օժանդակությունների և պետական մարմինների հակամրցակցային գործողությունների կարգավորմանը:
«Միջոցառմանը մասնակցում էին ՀԲ-ի, ԵՄ պատվիրակության, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD), ՏՀԶԿ-ի (OECD), Հայաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Իսպանիայի մրցակցային մարմինների, ՀՀ պետական մարմինների, հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը միջոցառման բացմանը նշել է, որ 2020 թվականին հանձնաժողովը պետական օժանդակությունների կարգավորման նոր փուլ հաղթահարեց, իսկ 2019 թվականից սկսած առաջին անգամ սկսեց հետևել պետական մարմինների գործողություններին: Արդյունքում՝ այսօր արդեն իսկ առկա է 19 ավարտված վարույթ` ընդդեմ պետական մարմինների:
«Սա կարևոր ազդակ է բիզնեսին, որ հանձնաժողովը՝ որպես ինքնավար մարմին, պաշտպանում է բիզնեսին նաև պետությունից՝ միջամտելով այն դեպքերում, երբ օժանդակությունների տրամադրումը կամ որևէ այլ որոշում կամ գործողություն կարող է շուկայում ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ»,- նշել է ՄՊՀ նախագահը:
Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը շեշտել է պետական մարմինների հետ ձևավորված արդյունավետ երկխոսությունն ու գործընկերային հարաբերությունները՝ հավելելով, որ մշտապես պետական մարմիններն արագ արձագանքել են և պատրաստակամություն հայտնել շտկելու բացահայտված խնդիրներն ու թերությունները:
«Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները դեռևս արձանագրում են աճի խոչընդոտներ՝ կապված ֆինանսների, մրցակցության և մարդկային կապիտալի հետ: Ինչ վերաբերում է արտահանման շուկաներում Հայաստանի մրցունակության բարձրացմանը՝ ընկերությունները պահանջում են բարձրորակ և մատչելի միջոցների հասանելիություն»,- իր խոսքում նշել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը ընդգծել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ շրջանակում hամագործակցությունը` ուղղված շուկաներում մրցակցային իրավիճակի բարելավմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
16:01 30.11.2024
Պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի. Բայրամյան15:33 30.11.2024
Քաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձին15:28 30.11.2024
«Բրայթոնը» հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին»15:06 30.11.2024
Ահաբեկչական հարձակումը ետ մղելիս տասնյակ սիրիացի զինվորներ են զոհվել14:28 30.11.2024
Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. Կոբախիձե11:35 30.11.2024
Շվեյցարիան բացառել է ԵՄ-ից զորքերի և զենքի անցումը երկրի տարածքով11:18 30.11.2024
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ10:36 30.11.2024
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց09:28 30.11.2024
Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել16:34 30.11.2024
Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
16:30 30.11.2024
Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Ճառագայթ» բնակելի թաղամասըՊետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Երևանն արդեն ունի բնակելի ևս մեկ թաղամաս։ Արաբկիր վարչական շրջանում տեղի է ունեցել «Ճառագայթ» բնակելի թաղամասի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, կառուցապատող «ML mining» ընկերության ղեկավար կազմը, նոր թաղամասի բնակիչներ: Տեղի է ունեցել բնակելի համալիրի օրհնման արարողություն: […] ...
16:24 30.11.2024
ՀՀ ԱԳՆ-ը հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. Անի ԲադալյանՍիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: «Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ ԱԳՆ-ն հետևում […] ...
16:18 30.11.2024
Լեհաստանը 3,5 հազար «բետոնե ոզնի» է տեղադրել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանինՌուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի հետ Լեհաստանի սահմանին «Արևելյան վահան» պաշտպանական ամրությունների գծի առաջին հատվածում տեղադրվել է 3,5 հազար «բետոնե ոզնի»։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Եթե լավ եմ հիշում, միայն այս հատվածում տեղադրվել է այդ բետոնե տարրերից 3,5 հազարը», – ասել է Տուսկը: Լեհաստանի վարչապետը հավելել է, որ արևելյան սահմանի 300 կմ […] ...
16:11 30.11.2024
Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը տուգանվել է 24 հազար ռուբլովՌուսաստանի գլխավոր Ձմեռ պապը տուգանվել է մի քանի մեքենայով արագությունը գերազանցելու համար։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։ Երկրի գլխավոր Ձմեռ պապի դերում հանդես է գալիս 47-ամյա դերասան Անդրեյ Բալինը։ Նշվում է, որ նա արդեն մի քանի անգամ տուգանվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Այս անգամ նա տուգանվել է 24 հազար ռուբլով: Սակայն […] ...
16:01 30.11.2024
Պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի. ԲայրամյանՀայաստանի ազգային հավաքականի թեկնածու, ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է կարիերան ավարտելու հնարավոր ժամկետների մասին: «Ես շատ ուրախ և գոհ եմ, որ երկրպագուները գրում են թե երկրորդ երիտասարդություն եմ ապրում: Բայց ես այդքան էլ մեծ չեմ։ 32 տարեկանը պատկառելի տարիք չէ, պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի»,- Բայրամյանի խոսքերը մեջբերում էՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Բայրամյանը […] ...