Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
-0.91 oC

Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. ոստիկանների բացահայտումը

10:24 18.06.2024

Մայիսի 29-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ Կոշ գյուղից բուժօգնության է տեղափոխվել դանակահարված մի երիտասարդ: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ էր մեկնել Կոշ:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ` առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:

Վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակի քրեական հետախույզները պարզեցին, որ մայիսի 29-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, Կոշից Ավան գյուղ տանող ճանապարհին ճանապարհը չզիջելու և ձայնային ազդանշան տալու հետ կապված վեճ է ծագել Կոշ գյուղի երկու բնակչի միջև, որոնցից մեկն էլ իր մոտ եղած դանակով մի քանի հարված է հասցրել 20-ամյա երիտասարդին:

Բացատրական աշխատանքի ադյունքում հունիսի 7-ին 22-ամյա դանակահարողը եկել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիում ցուցարարները Առաջին ալիքից պահանջում են ուղիղ հեռարձակում

20:32 30.11.2024

Թբիլիսիում ցուցարարները Առաջին ալիքից պահանջում են ուղիղ հեռարձակում

Թբիլիսիում Վրաստանի հանրային հեռարձակողի շենք են ժամանել մի քանի տասնյակ մարդիկ՝ ուղիղ եթեր պահանջելով։ Կադրերը հեռարձակում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը։ Ցուցարարները, այդ թվում՝ հայտնի հասարակական գործիչներ, ասում են, որ հեռարձակողը ֆինանսավորվում է պետբյուջեից, ուստի, հեռուստաալիքը պետք է անաչառ հեռարձակի լուրերը հատկապես երկրում մի քանի օր շարունակվող հանրահավաքների թեմայով։ Հանրային հեռարձակողի ղեկավարությունն արդեն հանդիպել […] ...

Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ ԿԳՄՍ նախարար

20:25 30.11.2024

Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը, որը մեկնարկեցինք գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության և խոհարարության ավելի քան 300 մանկավարժների համար։ Հիշեցնեմ, որ ատեստավորման արդյունքում ատեստավորման շեմը հաղթահարած մանկավարժների դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, իսկ 70 տոկոս և ավել արդյունքի դեպքում՝ սանդղակով կգումարվի 30-50 […] ...

Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները. ՖԻՖԱ

20:15 30.11.2024

Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները. ՖԻՖԱ

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի հավակնորդների ցուցակը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, «Ռեալ»), Էրլինգ Հոլանդը, Ռոդրին, (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգեմը, Դանի Կարվախալը, Ֆեդերիկո Վալվերդեն, Տոնի Կրոսը (բոլորը՝ «Ռեալ»), Լամին Յամալը («Բարսելոնա») և Ֆլորիան Վիրցը («Բայեր»): Լավագույն մարզչի հավակնորդների ցուցակում են […] ...

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունենում

20:08 30.11.2024

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունենում

Մի քանի հազար մարդ հավաքվել է Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ՝ հակակառավարական ցույցի։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցուցարարները տեղավորվել են Ռուսթավելի պողոտայի՝ խորհրդարանի դիմացի հրապարակում։ Բուն պողոտան արդեն արգելափակված է։ Ցուցարարների հիմնական պահանջը կառավարության հրաժարականն է։ Որոշ ցուցարարներ քարեր և այլ առարկաներ են հարվածել խորհրդարանի գլխավոր մուտքի երկաթե ցանկապատին: Խորհրդարանի շենքի մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.11.2024

SHANTNEWS

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա

19:50 30.11.2024

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Ոչ ոք չի տուժել։ Ինչպես նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, Բաղային «խստորեն դատապարտել է Հալեպում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա իրականացված ահաբեկչությունը»։ Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը «ստիպված կլինի այս հարձակման համար պատասխան տալ […] ...

BACK_TO_TOP