Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+24.09 oC

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

14:49 16.06.2024

Երևանում հունիսի 16-17-ին, 19-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Մարզերում հունիսի 16-17-ին, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

16:03 27.09.2024

Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Տնտեսական և գլոբալ հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին և քննարկել բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ ջանքերի իրականացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու կայունության ամրապնդմանն ուղղված […] ...

Երեք ոսկե մեդալ մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից

15:57 27.09.2024

Երեք ոսկե մեդալ մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից

Սեպտեմբերի 15-ից 22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվել է Աստղագիտության միջազգային 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 20 երկրների 96 աշակերտներ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է 3 փուլերով՝ […] ...

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում

15:49 27.09.2024

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում: Որոշումը կայացվել է սեպտեմբերի 26-ին, Հունաստանում տեղի ունեցած Հոկեյի միջազգային ֆեդերացիայի համագումարում, հաղորդում է հոկեյի Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը։ Մրցաշարին կմասնակցեն նաև Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Առաջնությունը տեղի կունենա ապրիլի 13-19-ը։ ...

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը

15:42 27.09.2024

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Զարգացման գլոբալ հարացույցի վերաբերյալ պանելային քննարկում, որին ելույթներով հանդես են եկել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն, Գայանայի արտաքին գործերի նախարար Հյու Հիլթոն […] ...

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին

15:36 27.09.2024

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Գոհունակությամբ արձանագրելով երկու հարևան երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ներուժը լավագույնս իրացնելու հնարավորությունները: Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում […] ...

Բիզնես բարեվարքություն, կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներ. ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

15:34 27.09.2024

Բիզնես բարեվարքություն, կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներ. ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպած «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը. ներդրման և իրավակիրարկման հիմնախնդիրները» խորագրով աշխատաժողովին: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը, որի շրջանակում անդրադարձ […] ...

BACK_TO_TOP