Խան Յունիսի զանգվածային գերեզմանում հայտնաբերված դիակների մոտ օրգանների հեռացման հետքեր են եղել. WAFA – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Խան Յունիսի զանգվածային գերեզմանում հայտնաբերված դիակների մոտ օրգանների հեռացման հետքեր են եղել. WAFA

11:16 26.04.2024

Բժշկական և փրկարարական ծառայությունների աշխատակիցները, ովքեր մասնակցել են Գազայի հատվածի Խան-Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրի տարածքում հայտնաբերված զանգվածային հուղարկավորությունից խաղաղ բնակիչների դիերի դուրսբերմանը, հայտնել են. հայտնաբերել են մահացածների ներքին օրգանների հեռացման նշաններ. այս մասին տեղեկություն է հաղորդում պաղեստինյան WAFA գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝՝ ձեռքերը կապած, որովայնը փակած դիակներ են հայտնաբերվել, ինչը ներքին օրգանների գողության մասին կասկածներ է հարուցում։ Մարմինները փաթաթված են եղել սև և կապույտ պլաստմասե և նեյլոնե ծածկոցներով, որոնք գույնով տարբերվում են Գազայում օգտագործվող ծածկոցներից, հայտնում է WAFA-ն։ Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները կարծում են, որ դա կարելի է անել մարմնի ջերմաստիճանը բարձրացնելու նպատակով՝ դրանց քայքայման գործընթացն արագացնելու և ապացույցները թաքցնելու նպատակով։ Գործակալությունը նշում է նաև, որ որոշ մարմինների վրա հայտնաբերվել են գլխի հրազենային վնասվածքների հետքեր։

Ապրիլի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը հայտարարեց 4 ամիս անց Խան Յունիսից  98-րդ դիվիզիայի դուրս գալու մասին։ Գործողության արդյունքում քաղաքի զգալի հատվածը փլատակների է վերածվել։

Իսրայելական զորքերի դուրսբերումից հետո պաղեստինյան շտապօգնության ծառայությունները գերեզմաններից դուրս են բերել 392 մահացածների մարմիններ։ Ավելի քան երեք մետր խորության վրա թաղված մարմինները դրված են եղել իրար վրա։ Դրանց վրա, ըստ հրապարակված տեսանյութերի ու լուսանկարների, տեսանելի են խոշտանգումների հետքեր։ Ոմանք թաղվել են պլաստմասե ձեռնաշղթաներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

BACK_TO_TOP