Հնդկաստանում մեկնարկում են աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Հնդկաստանում մեկնարկում են աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները

10:33 19.04.2024

Ուրբաթ օրը Հնդկաստանում մեկնարկում են աշխարհում ամենամեծ խորհրդարանական ընտրությունները, որտեղ քվեարկության յոթ փուլերին կմասնակցի գրանցված շուրջ 968 միլիոն ընտրող։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր գլխավոր ընտրական հանձնակատար Ռաջիվ Կումարը, Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 19-ից հունիսի 1-ը, իսկ ձայների հաշվարկը կավարտվի հունիսի 4-ին։ Քվեարկությունը տեղի կունենա Հնդկաստանի բոլոր 28 նահանգներում և 8 միութենական տարածքներում, որտեղ տեղակայվելու են ավելի քան 1 միլիոն ընտրատեղամասեր։

Խորհրդարանի ստորին պալատի ներկայիս կազմի լիազորությունների ժամկետը լրանում է հունիսի 16-ին, եւ մինչ այս օրը պետք է ձեւավորվի պալատի նոր կազմը։ Լոկ Սաբհայի (Ժողովրդական պալատի) անդամներն ընտրվում են ուղղակի համընդհանուր գաղտնի քվեարկությամբ՝ հիմնված մեծամասնական ընտրակարգի վրա։

Վերջին անգամ Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները կայացել են 2019 թվականին, դրանք անցկացվել են յոթ փուլով։ Ըստ այդ ընտրությունների արդյունքների՝ իշխող «Բհարաթիա Ջանատա կուսակցությունը» հաղթել է երկրորդ ընտրություններում անընդմեջ, իսկ նրա առաջնորդ Նարենդրա Մոդին կրկին զբաղեցրել է երկրի վարչապետի աթոռը։

Այս ընտրությունների կարևոր առանձնահատկությունն այն է, որ Նարենդրա Մոդին երրորդ անգամ անընդմեջ ձգտում է դառնալ Հնդկաստանի վարչապետ։ Նա նաև նպատակ է դրել բարելավել «Ազգային դեմոկրատական ​​դաշինքի» ցույց տված արդյունքը 2019 թվականի վերջին ընտրություններում, որտեղ Մոդիի կուսակցության գլխավորած դաշինքը ստացել է 353 մանդատ։ Միաժամանակ Մոդիի «Bharatiya Janata Party» կուսակցությունը ստացել է 303 մանդատ՝ գերազանցելով ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ 272 մանդատների նշագիծը։

Նոր ընտրությունների ընթացքում իշխող կուսակցությունը պետք է ստանա 370 մանդատ, իսկ նրա գլխավորած դաշինքը՝ ավելի քան 400 մանդատ, ըստ Մոդիի։

Փորձագետներն իրենց հերթին, ընդհակառակը, կանխատեսում են խորհրդարանում ընդդիմության տեղերի ավելացում, բայց ոչ այնքան մեծ, որ հնարավորություն ստանա ձեւավորել երկրի կառավարությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP