13:48 08.09.2018
Գյումրիում փողոցաշինական աշխատանքները որոշ հատվածներում կանգ են առել։ Երկրաշարժից հետո անկանոն եղանակով անցկացված ստորգետնյա ենթակառուցվածքները խնդրներ են ստեղծել շինարարների համար: Փորման աշխատանքների ընթացքում պարզվում են, որ էլեկտրամալուխների ու ջրակոյուղատարների խորությունները չեն համապատասխանում նախագծերին՝ որոշ տեղերում էլ դրանք կան, բայց նախագծում չկան:
Նախագծային ու ենթակառուցվածքային թերությունները շինարարության ավարտի ժամկետների հետաձգման պատճառ կարող են դառանալ: Սա Գյումրիում իրականացվող փողոցաշինական 2 խոշոր ծրագրերին է վերաբերում, որոնք ֆինանսավորում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Համաշխարհային բանկը:
Վառ օրինակը Տիգրան Մեծ փողոցում է, որտեղ շինաշխատանքները դեռ հունի մեջ չմտած, արդեն դադարեցվել են: Շինարարը փորելու ընթացքում մեկը մյուսի հետևից ջրագծեր ու կոյուղագծեր է վնասել։ Վթարների մի մասը վերացրել են, բայց ժամանակավոր, իսկ մեկ այլ հատվածում գործը 15 օր է, տեղից չի շարժվում:
«Սիսիանի բոատ» շինկազմակերպության աշխատանքային տեղամասի պետ Սարիկ Բեկոյանը նշում է, որ նախագծում սահմանված 1 մետր 70 սանտիմետր խորության փոխարեն ջրագծերը 1 մետր 40 սանտիմետրի վրա են, դրա համար էլ շինաշխատանքների ժամանակ ջրատարներ են վնասվում: Նույնը էլեկտրական մալուխների պարագայում է: Շինարարը փաստի առաջ է կանգնել նախագծային անհամապատասխանությունների պատճառով։
Վերահսկողության համակարգման աշխատանքային խումբը ևս բազմաթիվ թերություններ է հայտնաբերել: Նախագծային թերությունների, լուրջ բացթողումների պատճառով որոշ շինընկերություններ ժամկետներից հետ են ընկել ( դիմելու են, որ շինարարության ժամկետը երկարաձգվի):
Գյումրիի ստորգետնյա ենթակառուցվածքների, ջրակոյուղատարների ու էլեկտրական մալուխների տեղակայման ճիշտ քարտեզներ կազմված չկան, մոտավոր գծագրումների արդյունքում եղած նախագծերը լուրջ շեղումներով են: Աշխատանքների ձգձգումը, սակայն, միայն տեխնիկական թերություններով չէ, որ պայմանավորված է: Օրինակ՝ Տիգրան մեծ փողոցում շինարարը մայթերին շարել է նորմատիվներին չհամապատասխանող եզրաքարեր:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով՝ դրանք, միանշանակ, քանդվելու են: Ծրագրով բարդ ինժեներական աշխատանքներ են պահանջում նաև կամուրջների, ստորգետնյա անցումների շինարարությունը։
Շինարարության դանդաղ տեմպի պատճառներից մեկն է բանվոր-շինարարների պակասը: Առնվազն 1000 աշխատող է պետք աշխատանքները ժամանակին ավարտելու համար, ինչը համալրել չի հաջողվում:
Ճանապարհաշինական ծրագրերի ժամկետը 7 ամիս է: Փողոցներից մեծ մասում շինարարությունը մեկնարկել է օգոստոսին, իսկ Գյումրիում շինարարության սեզոնը շատ կարճ է: Ուշ սկսված շինարարությունը փողոցներում դադարներով է իրականացվում նախագծային թերությունների, հանրային ծառայությունների օպերատորների հետ չհամաձայնեցված աշխատանքի պատճառով: Նախագծային փոփոխություններ են սպասվում, ինչն էլ հավանաբար բուն ասֆալտապատումը կուշացնի:
14:54 23.11.2024
Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները14:42 23.11.2024
Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ ԹրամփըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...
14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերովՀայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...
14:17 23.11.2024
Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...
14:05 23.11.2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարարՀանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...
13:52 23.11.2024
Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը ՎիետնամԱնցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...
13:40 23.11.2024
Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերըԱմերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու մասին լուրերը: «Հիմարներ, նա մարզում չէր անցկացնում: Նրա առջև մարդ էր, որը նույնպես պատասխանում էր հարվածներով: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ հզոր հարվածների եմ տիրապետում: Ես գերազանց եմ օգտագործում ջեբը, ունեմ արագություն, փայլուն […] ...