20:26 26.03.2018
«Քրդական հիմնախնդիրը դարձել է Թուրքիայի ազգային անվտանգության ամենալուրջ սպառնալիքը»,- այսօր հայտարարել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ նշելով, որ Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում է, որ իրենք որևէ գերտերությունից չեն վախենում՝ չնայած ԱՄՆ-ն հայտարարում է, եթե Թուրքիան շարունակի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կսպառնան իր իսկ շահերին, ապա ԱՄՆ-ն կարող է զինված միջամտություն իրականացնել Թուրքիայի դեմ:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ թուրքագետն ասել է, որ թուրքական իշխանությունները նույնիսկ այս հայտարարությունից չեն վախենում.
«Թուրքիայի շուրջ արտաքին քաղաքական զարգացումներն ավելի են լարվել: Վատթարացել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: ԵՄ-ում այժմ միայն ալարկոտը չի քննադատում Թուրքիայի քաղաքականությունը: Գերմանական կուսակցությունների ղեկավարությունը նույնպես հայտարարում է, որ այժմ ժամանակն է էլ ավելի խստացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները և սառեցնել Թուրքիայի հետ բոլոր տեսակի ռազմական կապերը: Մասնավորապես առաջարկում են, որ ԵՄ երկրներն այլևս զենք չվաճառեն Թուրքիային»:
Ըստ թուրքագետի՝ այս առումով բավական ոչ շահեկան վիճակում է հայտնվել Ադրբեջանը, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը բավական կախված է Թուրքիայի ղեկավարությունից: Ուստի նրանք հասկանում են, որ եթե փորձեն վարել Թուրքիայի իշխանություններից անկախ քաղաքականություն, ապա լրջագույն խնդիրների կբախվեն: Փաստելով, որ վերջին օրերին Թուրքիան վերջնականապես գրավեց Աֆրինը, Մուշեղ Խուդավերդյանը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությունը, թե իրենք այս գրավումով չեն սահմանափակվելու. առջևում դեռ կան այլ քաղաքներ. «Էրդողանը չզլացավ նաև սպառնալ Իրաքի ղեկավարությանն այն առումով, որ եթե Իրաքի ղեկավարությունը չզբաղվի Իրաքի տարածքում քրդական բանվորական կուսակցության զինյալների մաքրումով, ապա դա կանի թուրքական բանակը: Որպես ապացույց՝ թուրքական զինուժը սկսեց գործողություններ թուրք-իրաքյան սահմանին, ինչի հետևանքով Իրաքի Սինջար քաղաքից հեռացան քրդական բանվորական կուսակցության զինյալները»:
«Սիրիայի իշխանությունները ցավով նշում են, որ հարևան ոչ մի երկիր չի հարգում Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Այս առումով կարող ենք ասել՝ ինչպես իրադրությունն է ցույց տալիս, եթե Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները նույն տեմպերով շարունակվեն, ապա ոչ միայն Սիրիայի, ապա Մերձավոր Արևելքի մյուս երկրների տարածքային ամբողջականությունը կհայտնվի սպառնալիքի տակ»,- նշել է բանախոսը:
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:40 23.11.2024
Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրըՆախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...
20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...
20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...