Ռուսաստանում կանցկացվի ռուս-հայկական բժշկական ֆորում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Ռուսաստանում կանցկացվի ռուս-հայկական բժշկական ֆորում

20:50 05.09.2018

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին ՌԴ Օբնինսկ քաղաքում կանցկացվի ռուս-հայկական բժշկական ֆորում, որի շրջանակներում նախատեսվում են պատվիրակությունների այցեր, հայ և ռուս մասնագետների քննարկումներ, փորձի փոխանակում: Հագեցած օրակարգով հանդիպմանը մասնակցելու են նաև ռուսաստանաբնակ հայ մասնագետներ: Քննարկման շրջանակներում ուռուցքաբանությանը, էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական տուրիզմին, համատեղ գիտակրթական ծրագրերին առնչվող և առողջապահական այլ հարցեր են:

Համաժողովի անցկացման մասին վերջնական պայմանավորվածությունն ամրագրվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ հանդիպման ժամանակ:

Մոսկովյան պայմանավորվածությունների մասին նախարար Արսեն Թորոսյանն արդեն Երևանում զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, քննարկել առաջիկա համատեղ անելիքները:

«Կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ի հետ հարաբերություններն ամուր են և ավելի են սերտանում ոչ միայն երկկողմ մակարդակով, այլև միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում` ԱՊՀ, ԱՀԿ, ՄԱԿ և այլն»,- շեշտել է Թորոսյանը:

Անդրադարձ է կատարվել դեղորայքային քաղաքականությանը, ՌԴ-ում հայ մասնագետների վերապատրաստմանը և կրթություն ստանալուն, ինչպես նաև այդ երկրում հայ պացիենտների բուժմանն ու բարձրտեխնոլոգիական  ծառայություններից օգտվելու թեմաներին: Նախարար Թորոսյանը հետաքրքրվել է ՌԴ-ում հայ պացիենտներին բուժման առավել մատչելի պայմանների տրամադրման հնարավորություններով:

Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում իր երկրի քաղաքացիների առողջարանային հանգստի կազմակերպմամբ, ինչը ևս քննարկվել է:

Ռուսական կողմը կշարունակի Հայաստանին տեխնիկական աջակցությունը երկու հիմնական ուղղությամբ: Առաջինը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրի շրջանակներում, որը նոր եռամյա փուլ կմտնի: Բացի այդ` մեր երկրին կնվիրաբերվի վարակիչ հիվանդությունների հետազոտման նոր շարժական հագեցած լաբորատորիա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

13:52 23.11.2024

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

13:40 23.11.2024

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

Ամերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու մասին լուրերը: «Հիմարներ, նա մարզում չէր անցկացնում: Նրա առջև մարդ էր, որը նույնպես պատասխանում էր հարվածներով: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ հզոր հարվածների եմ տիրապետում: Ես գերազանց եմ օգտագործում ջեբը, ունեմ արագություն, փայլուն […] ...

BACK_TO_TOP