Արսեն Ջուլֆալակյանը փոխել է մարզական քաղաքացիությունը և մտադիր է մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+7.09 oC

Արսեն Ջուլֆալակյանը փոխել է մարզական քաղաքացիությունը և մտադիր է մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին

16:23 23.01.2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վերսկսել է մարզական կարիերան ու մտադիր է մասնակցել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին։

Insidethegames-ի համաձայն՝ 36-ամյա ըմբիշը փոխել է մարզական քաղաքացիությունը և 2024 թվականից ներկայացնում է Արգենտինան։

Վերջերս Ջուլֆալակյանը Ֆրանսիայում մասնակցել է Անրի Դեգլանի անվան Գրան պրիին, որտեղ 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել 77 կգ քաշային կարգի եզրափակիչ ու պարտվել դանիացի Օլիվեր Կրյուգերին։ 3-7 հաշվի ժամանակ նա վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։

Արսեն Ջուլֆալակյանն օլիմպիական ուղեգրի համար կարող է պայքարել Պանամերիկյան մրցաշարում, որը կկայանա փետրվարի 28-ից մարտի 1-ը մեքսիկական Ակապուլկոյում։

Ջուլֆալակյանը Հայաստանը ներկայացրել է Պեկին-2008, Լոնդոն-2012 ու Ռիո-2016 Օլիմպիական խաղերում։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նա դարձել էր արծաթե մեդալակիր։ Ըմբիշը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021 թվականին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

16:38 29.11.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Շնորհավորել եմ կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն […] ...

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

16:24 29.11.2024

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ, ևս 137-ը վիրավորվել է։ Այս մասին ասվում է անկլավի Առողջապահության նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր հակամարտության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 44 363 պաղեստինցի, ավելի քան 105 հազարը վիրավորվել է։ Գազայի իշխանությունների մամուլի […] ...

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

16:12 29.11.2024

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների […] ...

Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ

16:04 29.11.2024

Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը նշանակվել է անգլիական «Քովենթրիի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 46-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Դերբի Քաունթին», «Էվերթոնը» և «Չելսին»: Հիշեցնենք, որ «Քովենթրին» Չեմփիոնշիփում 17 տուրից հետո վաստակել է 17 միավոր և 17-րդ տեղում է: ...

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

15:56 29.11.2024

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը: ՖԱՍԹ-ը նախաձեռնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ «Մենք այսօր շատ հեռու ենք […] ...

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

15:45 29.11.2024

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք հավատարիմ ենք եվրոպական մեր կուրսին: Երեկ սա բարձրաձայն ասվեց, այսօր էլ շատ բարձր կրկնում եմ, բայց ինչ վերաբերում է շանտաժի արհեստական ​​գործիքներին,  հարցը (ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ) բանակցությունների բացման մասին է»,- ասել է Կոբախիձեն։ Վարչապետն ընդգծել է, […] ...

BACK_TO_TOP