Ես պետք է լինեմ Իռլանդիայի հաջորդ նախագահը. Քոնոր Մաքգրեգոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

Ես պետք է լինեմ Իռլանդիայի հաջորդ նախագահը. Քոնոր Մաքգրեգոր

15:30 05.12.2023

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը բացատրել է, թե ինչու հենց ինքը պետք է դառնա Իռլանդիայի հաջորդ նախագահը:

«Իմ պոտենցիալ մրցակիցները 70-անց են: Նրանցից յուրաքանչյուրը սերտ կապված է իր կուսակցության քաղաքականության հետ և չի մտածում, թե ինչ կարծիք ունի հասարակությունը: Այդ կուսակցությունները միայն իրենք իրենց են կառավարում, բայց ոչ մարդկանց:

Ես 35 տարեկան եմ: Երիտասարդ եմ, ակտիվ, թարմ: Ես կարողանում եմ լսել, աջակցել, հարմարվել: Ես կուսակցական պատկանելություն չունեմ: Իսկ այս մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն հասարակության վրա իրենց ազդեցության համար:

Ընտրվելու դեպքում ես չեմ լինի նախագահը, այլ Իռլանդիայի ժողովուրդը»,- սոցցանցերում գրել է աշխարհի նախկին չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել էր UFC 264 մրցաշարի ընթացքում, որտեղ առաջին մրցափուլում տեխնիկական նոկաուտով պարտվել էր Դասթին Պորյեին: Այդ մենամարտում իռլանդացին ստացել էր ոտքի կոտրվածք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ ԿԳՄՍ նախարար

20:25 30.11.2024

Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը, որը մեկնարկեցինք գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության և խոհարարության ավելի քան 300 մանկավարժների համար։ Հիշեցնեմ, որ ատեստավորման արդյունքում ատեստավորման շեմը հաղթահարած մանկավարժների դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, իսկ 70 տոկոս և ավել արդյունքի դեպքում՝ սանդղակով կգումարվի 30-50 […] ...

Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները. ՖԻՖԱ

20:15 30.11.2024

Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները. ՖԻՖԱ

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի հավակնորդների ցուցակը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, «Ռեալ»), Էրլինգ Հոլանդը, Ռոդրին, (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգեմը, Դանի Կարվախալը, Ֆեդերիկո Վալվերդեն, Տոնի Կրոսը (բոլորը՝ «Ռեալ»), Լամին Յամալը («Բարսելոնա») և Ֆլորիան Վիրցը («Բայեր»): Լավագույն մարզչի հավակնորդների ցուցակում են […] ...

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունենում

20:08 30.11.2024

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունենում

Մի քանի հազար մարդ հավաքվել է Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ՝ հակակառավարական ցույցի։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցուցարարները տեղավորվել են Ռուսթավելի պողոտայի՝ խորհրդարանի դիմացի հրապարակում։ Բուն պողոտան արդեն արգելափակված է։ Ցուցարարների հիմնական պահանջը կառավարության հրաժարականն է։ Որոշ ցուցարարներ քարեր և այլ առարկաներ են հարվածել խորհրդարանի գլխավոր մուտքի երկաթե ցանկապատին: Խորհրդարանի շենքի մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.11.2024

SHANTNEWS

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա

19:50 30.11.2024

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Ոչ ոք չի տուժել։ Ինչպես նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, Բաղային «խստորեն դատապարտել է Հալեպում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա իրականացված ահաբեկչությունը»։ Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը «ստիպված կլինի այս հարձակման համար պատասխան տալ […] ...

ՀԱՄԱՍ-ն ասել է, որ Իսրայելն արգելված զենք է օգտագործում Գազայում

19:40 30.11.2024

ՀԱՄԱՍ-ն ասել է, որ Իսրայելն արգելված զենք է օգտագործում Գազայում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդները Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Սարսափելի ցուցմունքներ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող քաղաքացիների և բժիշկների կողմից», – ասվում է շարժման հայտարարության մեջ: ՀԱՄԱՍ-ը պահանջել է ստեղծել միջազգային հետաքննության հանձնաժողով և հաստատել «մարմինների գոլորշիացմանը հանգեցրած հրետակոծության» դեպքերը։ Պաղեստինյան կողմը հիշեցրել է, որ […] ...

BACK_TO_TOP