10:44 24.11.2023
Երևանի «Միկա» մարզահամալիրում պաշտոնապես տրվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության մեկնարկը, որի բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, երկրպագուներ:
Թատերական և պարային տպավորիչ ներկայացմամբ նախ պատմական ակնարկ է կատարվել Մեծ Հայքի թագավորության արքա Վարազդատ Արշակունուն, կռփամարտում (բռնցքամարտ) գրանցած նրա հաջողություններին, մասնավորապես` Հին Հունաստանում 394 թվականին տեղի ունեցած անտիկ Օլիմպիական խաղերում նրա հաղթանակին, ապա անդրադարձ է կատարվել մարզաձևի պատմությանը, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանն ու տեսարժան վայրերին:
Այնուհետև, բռնցքամարտի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմում անդրադարձ է կատարվել տարբեր ժամանակներում բռնցքամարտի հայ անվանի ներկայացուցիչներին, ինչպես նաև Երևանում նախորդ տարի անցկացված բռնցքամարտի մեծահասակների առաջնությանն ու այս տարվա մայիսին կայացած երիտասարդների ԵԱ-ին:
Ֆիլմին հաջորդել է առաջնությանը մասնակցող երկրների դրոշների շքերթը. Հայաստանի դրոշակակիրը Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող Տիգրան Հովսեփյանն էր:
Մարզիկների անունից երդման արարողությունն իրականացրել է պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Հայկ Ղահրամանյանը, իսկ մրցավարների անունից՝ միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը բարի գալուստ և ազնիվ պայքար է մաղթել առաջնության մասնակիցներին: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այն, որ վերջին երկու տարում Հայաստանում 6 մարզաձևերից անցկացված միջազգային մրցաշարերից 3-ը բռնցքամարտ մարզաձևից են, պատահական չէ, քանի որ բռնցքամարտն ամենասիրելիներից է Հայաստանում:
«Վարազդատ Արշակունի արքայի՝ անտիկ Օլիմպիական խաղերի չեմպիոնությունից հետո 1956 թվականին Մելբուռնում արդեն ժամանակակից Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց Վլադիմիր Ենգիբարյանը: Հայ բռնցքամարտիկներ Իսրայել Հակոբկոխյանն ու Նշան Մունչյանը դարձել են աշխարհի չեմպիոններ, ունենք Եվրոպայի շուրջ երկու տասնյակ չեմպիոններ: Այսօր Երևանը դարձել է աշխարհի 60 երկրի շուրջ 600 բռնցքամարտիկների թատերաբեմ: Առաջիկա օրերի ընթացքում բոլոր մարզիկներին մաղթում եմ ազնիվ և հաղթական պայքար ռինգում, ինչպես նաև հաճելի ու հետաքրքիր ժամանց մեր երկրի տեսարժան վայրերում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ներկաներին ողջունել է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը. «Շնորհակալություն եմ հայտնում IBA-ին այս մեծ մրցաշարի անցկացումը մեր երկրին վստահելու, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը՝ առաջնության կազմակերպման հարցում մեր կողքին կանգնելու համար: Ամեն ինչ արել ենք, որ այս առաջնությունն ընթանա բարձր մակարդակով»:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Յանիս Ֆիլիպատոսը՝ նախևառաջ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը՝ առաջնության անցկացման համար ներդրած ջանքերի համար. «Ինչպես միշտ, ողջույն, Հայաստա՛ն: Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: ՀՀ կառավարությունը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան վերջին երկու տարում անցկացրել են Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների լավագույն առաջնությունը: Շնորհակալ եմ աջակցության համար: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Եկեք ռինգում պայքարենք իսկական սպարտացիների նման, բայց ռինգից դուրս հարգենք միմյանց, մրցակիցներին և պահենք ազնիվ խաղի կանոնները: Մենք ներկայացնում ենք ամենահին օլիմպիական մարզաձևը, և մեր ընտանիքը տարեցտարի ընդլայնվում է»:
Տեսաուղերձով մարզիկներին ողջունել և հաջողություն է մաղթել նաև IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը առաջնության անցկացման և հսկայական ջանքերի համար:
Հիշեցնենք՝ շուրջ 60 երկրի 600 բռնցքամարտիկներ ավելի քան 10 օր Հայաստանում կպայքարեն բաղձալի մեդալների համար. 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:
Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ):
Աղջիկների պայքարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:
Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 4-ը: Մրցումները կսկսվեն նոյեմբերի 24-ից:
10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը10:44 29.11.2024
Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ երկարությամբ հատվածըՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ երկարությամբ հատվածը։ Ճանապարհի մոտ 26կմ-ն արդեն իսկ ասֆալտապատ է. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Մոտ 1կմ ճանապարհահատվածում շինարարությունը շարունակվում է Ընթանում են նաեւ ճանապարհի կողնակների լրացման-հարթեցման, կահավորման աշխատանքները։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
10:37 29.11.2024
Թբիլիսիում ցույցի ժամանակ 43 մարդ է բերման ենթարկվելՎրաստանի խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցի ժամանակ ձերբակալվել է 43 մարդ, հայտնում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Ակցիայի ընթացքում իրավապահները բերման են ենթարկել 43 անձի՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար»,- ասվում է հաղորդագրությունում։ ...
10:30 29.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության` 13, խարդախության՝ 10, հոգեկան ներգործության ու փաստաթղթեր կեղծելու` 5-ական, մարմնական […] ...
10:22 29.11.2024
Վրաստանի խորհրդարանը փակ է այցելուների համար հանրահավաքների պատճառովՎրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշել է սահմանել անվտանգության կարմիր մակարդակ և դրանով իսկ փակել Թբիլիսիի օրենսդիր շենքը այցելուների համար՝ հակակառավարական լայնածավալ ցույցերի պատճառով։ Այս մասին ասված է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ։ «Այսօր՝ նոյեմբերի 29-ից մինչև չեղարկումը խորհրդարանի շենքում սահմանվել է կարմիր մակարդակ, ոչ ոքի չի թույլատրվի մտնել խորհրդարան, բացառությամբ այն անձանց, որոնց նույնականացրել է խորհրդարանի աշխատակազմի […] ...
10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․77 դրամ։ ...
10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականըInvictus France կուսակցությունը և նրա առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը բյուջետային ճգնաժամի ֆոնին հերթական անգամ կոչ են արել հրաժարական տալ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի գլխավորած կառավարությանը։ «Բարնիեի կառավարությունն ապրում է իր վերջին րոպեները՝ Մակրոնը պետք է հեռանա՝ իմպիչմենտի կամ հրաժարականի միջոցով», – ասել է ձախ ընդդիմությունը ներկայացնող կուսակցությունը սոցիալական ցանցում։ Կուսակցության կոչին աջակցել […] ...