18:38 20.11.2023
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ում ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիին եւ ժողովրդավարական կառավարման գծով պատասխանատու Նինա Չանթուրիային:
Մերի Գալստյանը, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակներին, շնորհակալություն է հայտնել խորհրդարանական մակարդակում Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցությունը խորացնելու հետաքրքրվածության համար:
Զրուցակիցները քննարկել են եվրոպական հարթակներում փոխգործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, գենդերային հավասարությանը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Այս համատեքստում հայ խորհրդարանականը գործընկերներին տեղեկացրել է, որ 9-ամսյա պաշարումից հետո Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծած լայնամասշտաբ հարձակման եւ էթնիկ զտման քաղաքականության արդյունքում բռնի տեղահանման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը` ավելի քան 105.000 մարդ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է վերաբնակեցման աշխատանքների եւ ԼՂ հայ բնակչության պատշաճ ինտեգրմանն ուղղված հարցերի լուծման ուղղությամբ:
Մերի Գալստյանն անդրադարձ է կատարել նաեւ ՀՀ անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերին, Հայաստանի` խաղաղության օրակարգի սպասարկմանն ուղղված ջանքերին, տարածաշրջանում երկարատեւ կայունության հասնելու` մեր երկրի հանձնառությանն ու աշխատանքներին:
Խորհրդարանականը հյուրերի ուշադրությանն է հրավիրել վերջին իրադարձություններից հետո Ադրբեջանի ապակառուցողական հռետորաբանության վրա` ընդգծելով միջազգային գործընկերների միջնորդության ու ջանքերի կարեւորությունը:
ԺՀՄԻԳ պատվիրակներն իրենց մտահոգությունն են հայտնել վերջին իրադարձություններով պայմանավորված իրավիճակի շուրջ եւ հույս հայտնել շուտափույթ կայունության ու խաղաղության հասնելու հնարավորության ուղղությամբ: Ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիի պատգամավորին ներկայացրել է խորհրդարանի հետ համագործակցության շրջանակը: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը, ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված իրավական եւ ինստիտուցիոնալ շարունակական աջակցությունը, մարդու իրավունքների օրակարգին վերաբերող հարցեր: Քննարկվել են նշված ոլորտներում համագործակցության հեռանկարները:
13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը13:35 29.11.2024
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովինՆոյեմբերի 25-29-ը Հաագայում տեղի է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 29-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանի գլխավորությամբ: Գեորգի Քոչարյանը հանդես է եկել ազգային ելույթով, որում վերահաստատել է Հայաստանի վճռական հանձնառությունն ամբողջությամբ բացառելու քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի […] ...
13:29 29.11.2024
Երբ և որքան տևողությամբ է միացված մնում քաղաքի լուսավորությունըՁմռան ամիսներին հնարավոր անհարմարավետություններից խուսափելու և մարդկանց տեղաշարժն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով այժմ «Երքաղլույս» ՓԲԸ-ն ցանցը սպասարկում է հետևյալ ժամանակացույցով։ Քաղաքի արտաքին լուսավորությունը միացվում է ժամը 18:00-ին և առանձին փողոցների դեպքում միացված է մնում մինչև 04:00-ն։ Սեփական խնայողությունների հաշվին, այժմ արդեն ցանցը գործարկվում է նաև առավոտյան արևածագից առաջ՝ 1 ժամով ՝ չկրճատելով գիշերային ռեժիմի լուսավորության […] ...
13:20 29.11.2024
Շախմատի միջազգային մրցաշար՝ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության տարեկան միջոցառումների ցանկով անցկացվել է «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շախմատի մրցաշարը: Հրավիրյալների թվում են եղել ոչ վաղ անցյալի լեգենդար շախմատիստներ, ովքեր ժամանակին Ռ․Վահանյանի հետ միասին պայքարել են շախմատային գահի համար։ Մասնակիցները մրցել են շրջանային մրցակարգով` ինչպես արագ, այնպես էլ կայծակնային շախմատում: Մրցաշարն առցանց հեռարձակվել է համացանցում և մեծ […] ...
13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային ԿորեայիցՈւկրաինան Հարավային Կորեայից 100 մլն դոլար է ստացել սոցիալական ոլորտին աջակցելու համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Ուկրաինան 100 միլիոն դոլար է ստացել Կորեայի Հանրապետությունից։ Սա մեր կորեացի գործընկերների կողմից առաջին բյուջետային օգնությունն է, որն ուղղված է լինելու սոցիալական ոլորտին աջակցելուն»,- գրել է Շմիգալը։ Նրա խոսքով, 2024 թվականին երկու […] ...
13:04 29.11.2024
Շրի Լանկայում անձրևներից ու ջրհեղեղներից տուժածների թիվը գերազանցել է 400 հազարըՇրի Լանկայի 24 շրջաններում հորդառատ անձրևների և դրա հետևանքով ջրհեղեղների հետևանքով տուժել է գրեթե 402 հազար մարդ։ Վատ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Այս մասին հայտնում է կղզու նահանգի աղետների կառավարման կենտրոնը։ Ըստ նրա՝ զոհերի ճշգրիտ թիվը 401 707 է։ Երկրում աղետից ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է ավելի քան 2 հազար տուն։ Անձրևներն […] ...
12:58 29.11.2024
ԱՄՆ-ի և ֆրանսիացի զինվորականների հայտնվելը Ուկրաինայում չափազանց տագնապալի է․ ՕրբանՈւկրաինայում արևմտյան երկրների զինվորականների հայտնվելը չափազանց տագնապալի է, քանի որ սա զինված հակամարտության սրման հերթական վկայությունն է, որը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման եթերում։ Նա կարծում է, որ վերջին օրերին Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ «երկու ցնցող նորություն» է եղել։ «Ըստ ռուսական […] ...