Խոսրովի արգելոցի հրդեհի գործը կարճվել է. SHANTNEWS-ին պարզաբանում է քննչական կոմիտեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Խոսրովի արգելոցի հրդեհի գործը կարճվել է. SHANTNEWS-ին պարզաբանում է քննչական կոմիտեն

12:30 15.03.2018

Այսօր հայտնի դարձավ, որ Խոսրովի արգելոցում 2017 թվականի օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի համար հարուցված քրեական գործը կարճվել է, իսկ անտառի տեղամասերից մեկի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել։

SHANTNEWS-ը հետաքրքվել է, թե ինչպես են ՀՀ քննչական կոմիտեում այդպիսի որոշման հանգել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ դեպի վրանի տեղակայման հատվածը հրդեհը տարածվել է համեմատաբար ավելի մեծ արագությամբ, քանի որ այրումը ուղղված է եղել սարնիվեր: Ինչ վերաբերում է հրդեհի առաջացման պատճառներին, ապա քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ  խոտհնձիչները և անտառտնտեսության աշխատակիցները գտնվել են հրդեհի առաջնային այրման գոտուց՝ առաջին օջախից բավական մեծ հեռավորության վրա, ուստի  հրդեհի առաջացումը խոտհնձիչների շահագործումից, քիչ կալորիականության աղբյուրներից և բաց կրակից, այն է՝ չմարված ծխախոտի գլանակ, այրվող լուցկի, կրակայրիչ և այլն, կարելի է բացառել։ 

Ըստ Սոնա Տռուզյանի՝ կարելի է եզրակացնել, որ հրդեհն ամենայն հավանականությամբ առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից՝ հաշվի առնելով օդի բարձր ջերմաստիճանը, տեղումների բացակայությունը, ինչպես նաև խոտածածկ տարածքների ու չոր խոտի քանակությունը:

Այսպիսով` վերլուծելով և իրենց համակցության մեջ գնահատելով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ իրավապահները արձանագրել են, որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում անտառապահ Պետրոս Հովհաննիսյանի կողմից առավել վտանգի այլ աղբյուր հանդիսացող խոտհնձիչի շահագործման ընթացքում անզգույշ վերաբերմունք դրսևորելու հետևանքով «Զիմնի» կոչվող հատվածում հրդեհի առաջացման վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։

Հիշեցնենք, որ Խոսրովի անտառում  բռնկված հրդեհի մասին Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունը ահազանգ է ստացել  2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 12:10-ին, ՀՀ Հհրդեհ է բռնկվել էր Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այսպես կոչված «Զիմնի» կոչվող հատվածում: Մի քանի օր շարունակ հրշեջներին չէր հաջողվում մարել կրակը: Արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցեց նաև  ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռը՝  ութերորդ թռիչք իրականացնելով: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի խոսքերով  հրդեհի հետևանքով տուժել են հիմնականում չթռչող միջատները , սողուններն ու կրծողները, քանի որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ այլ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

BACK_TO_TOP