Որտե՞ղ է «Լավ երեկո»-ի խայտառակության պատճառն ու հետևանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Որտե՞ղ է «Լավ երեկո»-ի խայտառակության պատճառն ու հետևանքը

12:06 15.03.2018

Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արդարության հետքերով» խորագիրը կրող թողարկման վերաբերյալ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի դատապարտող հայտարարության մասին SHANTNEWS-ն արդեն հայտնել է:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը «Աբովյան» ՔԿՀ-ում զրուցել էր և ծաղրի առարկա դարձրել ազատազրկված կանանց, որից հետո տեսանյութը համացանցում բուռն քննարկման առիթ էր դարձել:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ևս դատապարտել էր՝ անթույլատրելի համարելով նման վարքագիծը և նշել, որ լուրջ քննարկում է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ:

Թեև հանրային հեռուստաընկերությունից հայտնել են, որ դժգոհության առիթ տված տեսանյութը հանվել է հեռուստաընկերության կայքից ու յութուբյան ալիքից, բայց դրա շուրջ համացանցային բուռն քննարկումները չեն դադարում, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հանրային արժանապատիվ տեղեկատվության համար օրենսդրությամբ  պատասխանատու լրատվամիջոցի մասին:

«Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության, մարզական, ժամանցային և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն»:

Սա մեջբերում էր հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի 4-րդ գլխի 26-րդ հոդվածից: Ավելի պարզ ասած, հանրային հեռուստաընկերությունը ստեղծված է՝ բավարարելու հանրային լսարանի բոլոր շերտերի պահանջերը:

Հիմա հարց:  Ի՞նչ ժանրի, ու ի՞նչ տեսակի հաղորդում էր  հանրայինի՝  աղմուկ հանած տեսանյութը կանանց քրեակատարողական հիմնարկի մասին  ու  ամենակարևորը՝  հանրության ո՞ր շերտի  ու ի՞նչ կարիքներ էր այն բավարարելու:    

Հատվածներ լսարանի արձագանքից.

 

Իհարկե, այս ամենը  հրճվանքով ընդունողներ էլ կան, իսկ  հասարակության շատ ավելի մեծ ու գիտակից շերտի համար դժվար էր չափել, թե ցինիզմի աստիճանը  որ դրվագում  էր ավելի շատ՝  երբ կալանավոր կանանց  հարց էր ուղղվում տղամարդկանց  համակրելի տեսակների մասի՞ն,  թե՞  տեղի  աշխատողներից ովքեր էին համապատասխանում այդ տեսակին,  կամ  գուցե  երբ  կարծիք էին հարցնում   նկարահանող  խմբի տղաներից մեկի  վերաբերյալ:  Բայց տվյալ դեպքում խոսքը ոչ միայն հարցազրույցի հարցերին էր վերաբերում, այլև դրա անցկացման վայրի ընտրությանը: Կալանավայրերում հայտնվելու և շատ ավելի  լուրջ   խնդիրների վերաբերյալ  նյութեր պատրաստելու  համար հանրայինից բացի մյուս բոլոր լրատվամիջոցները սովորաբար պետք է շաբաթներով ու ամիսներով  տարբեր տրամաչափի պաշտոնյաների  դռներ թակեն:

Հեռուստաընկերության արտոնյալի այս կարգավիճակը միայն այս հարցում և միայն «Լավ երեկոյի» այս թողարկմամբ չի ընդգծվում:

Տարբեր օգտատերերի կողմից այս հաղորդմանը բնորոշած ցինիզմը գալիս է նախևառաջ ֆինանսական գերարտոնյալ վիճակից: Հարկատուների գումարներից ձևավորվող պետական բյուջեից ամեն տարի առանձին տողով հատկացում է արվում  հեռուստաընկերության կարիքների համար, ու արդյունքում հանրայինի բյուջեն ավելին է, քան մյուս բոլոր հեռուստաընկերությունների՝  շուկայում աշխատած գումարները միասին վերցված:  

Այդ բյուջեն միայն հեռուստահաղորդումների մասով գերազանցում է  6 միլիարդ դրամը: Գումարը, որը հանրային գործառույթների համար է, և որի ծախսերի վերաբերյալ Ազգային ժողովում միշտ աղմկոտ հաշվետվություններ են ներկայացնել,  օգտագործվում է անտրամաբանական շռայլությամբ:

Հ1-ն ի սկզբանէ ֆինանսական անմրցակցելի նիշի վրա գտնվելով՝ հանգիստ կարող է իրեն թույլ տալ՝ մրցակցել մասնավոր հեռուստաընկերությունների հետ՝ չպահելով առողջ մրցակցության՝ օրենքով ամրագրված կանոններն անգամ: Ֆինանսական ցանկացած շռայլության պատրաստ լինելով՝ շատ հանգիստ արվում են քայլեր, որ կործանարար ազդեցություն են ունենում աշխատավարձերի օրգանական ձևավորման ու աշխատաշուկայի բնականոն զարգացման վրա:  

Արդյունքում խաթարվում է թե հեռուստատեսային արտադրանքի գնագոյացման,  թե ծախսերի ամբողջ շղթան, և հայաստանյան հեռուստաընկերությունների մրցակցային դաշտը հայտնվում է խորը ճգնաժամի մեջ:  Հակամրցակցային այս դրսևորումները սովորաբար անտեսվում են ոլորտի պատասխանատու համապատասխան կառույցների կողմից:

Անժխտելի փաստ է մնում այն, որ հայաստանյան տնտեսությունում  հեռուստատեսությունից   բացի  չկա որևէ այլ ոլորտ, որտեղ  արտադրողների ծախսերն ամբողջությամբ հոգա պետությունը հարկատուների գումարներից, ու այդ ընկերությունը  մրցակցի մասնավորի հետ:  Այն մասնավորների, որոնց վճարած հարկերից գոյանում է այն 6 մլրդը, որով տվյալ մասնավորների հետ մրցակցող Հ1-ը պարզապես քայքայում է վերջիններիս:

Այսինքն, «Լավ երեկո»-ի մի խայտառակությունն ու դրա շուրջ ծավալված լայն քննարկումը հետևանք են միայն, իսկ հետևանքներ միշտ լինում են, քանի դեռ առկա են պատճառները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP