Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 11 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ռ. Հ., ծնված 1972 թ.), «Lada Priora» մակնիշի (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1990 թ.), «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Մ. Ս.), «Toyota Camry» (վարորդը՝ Ռ. Բ., ծնված 1980 թ.) ավտոմեքենաները:
Ռ. Հ.-ն, Մ. Ս.-ն և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս. Ս.-ն, հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները Ռ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ. Ս.-ն և Ս. Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ռ. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: